Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. Ծ.

Քրդերի անպաշտոն մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի կենտրոնում գտնվող հնամենի Սուր շրջանում իրադրությունը ամեն ժամ կարող է փոխվել, խաղաղ օրը կարող է ավարտվել պատերազմական գործողություններով: Շրջանը, որն այժմ ավերակների է վերածված, պաշարված է տանկերով եւ զրահապատ մեքենաներով հանդերձավորված թուրքական բանակային ուժերի կողմից, իսկ ներսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության «հայրենասեր-հեղափոխական երիտասարդների շարժումը» (YDG-H), որն «ինքնիշխանություն» է հայտարարել շրջանի մեծ մասում, երիտասարդներին հորդորել է խրամատներ փորել եւ բարիկադներ կառուցել դիմադրություն ցույց տալու համար: Բնակչության կեսից ավելին փախել է այլ վայրեր, եւ չնայած որոշակի փաստերիՙ շատ քիչ տեղեկություններ են հաղորդվում տեղի քրիստոնյաների տառապանքների մասին: Քաղաքի երբեմնի կենսունակ, բազմահավատ համայնքները քայքայվել են:

Այս եւ այլ մանրամասների շուրջ թուրքական «Ալ Մոնիտորի» թղթակից Ամբերին «Զամանի» հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խնամատիրությունը 2012-ից հանձն առած Գաֆուր Թուրքայը : «Մենք այժմ գտնվում ենք երկու քարի, PKK-ի եւ պետության արանքում: Բռնությունների շարունակական բնույթի հետեւանքով ստիպողաբար փակել ենք եկեղեցին: Մտադիր էինք եկեղեցու տարածքում թանգարան բացել, բայց հրաժարվեցինք այդ մտքից: Մոտակայքում գտնվող սրճարանը, որ հարյուրավոր այցելուների էր սպասարկում եւ ձեռք բերած եկամուտով հոգում եկեղեցու կարիքները, այժմ ամայացած վայր է դարձել: Տասնյակ հազարավոր հայեր Ցեղասպանությունից հետո մահմեդականություն ընդունեցին անխուսափելի մահվանից խուսափելու համար: Բայց շուրջ բոլորը գիտեին, որ նրանք հայեր են: Մեր դժբախտությունն այն է հիմա, որ մեզ երբեք էլ որպես իսկական մահմեդականների չեն ընդունել, ոչ էլ հայերն են մեզ որպես իսկական հայեր ընդունել: Մենք երկուսի արանքում ենք հայտնվել», ասել է նա:

«Թշնամանքի պատճառը մեր երիտասադրների խրամատներ փորելը չէ: Դա ընդամենը հետեւանքն է այն բանի, որ կառավարությունը քուրդերին որպես հավասարի չի ընդունում», ավելացրել է Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը , ով հայ-քրդական համերաշխության կոչ է անում, եւ ով Սբ.Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար դրամահավաքի նախաձեռնողներից է եղել: Նրան բազմիցս բանտարկել են կառավարությանը դեմ գնալու եւ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեղադրանքով:

Իսկ բողոքական եկեղեցու հովիվ Ահմետ Գուվեները նշում է, որ լարված դրության պատճառով քրիստոնյաները ստիպված են եղել այս տարի Սբ. Ծննդյան տոները այլ վայրերում նշել: «Շատ տխուր անցավ: Եթե այսպես շարունակվիՙ համայնքը մահանալու է: Իսլամական պետությունը մեզՙ «անհավատներիս» սպառնալիք է համարում: Այդ մասին տեսաժապավենը առցանց հեռասփռվում է, իսկ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում»:

Նախորդ գրառումը

Ո՛Չ ՎՐԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական