Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեզ համար 70 տոկոսով ցածրՙ 80 անգամ պակաս ծավալների դեպքում

Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն այս տարի իրական է թվում: Նման խնդրանքով Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ինչի նշանակությանն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Նորից դիմել ենք Ռուսաստանինՙ գազի գնի իջեցման խնդրանքով», «Ազգ», 21.01.2016թ.): Մասնավորապես նշել էինք, որ երբ կենսական նշանակություն ունեցող հարցերում դիմում ենք Ռուսաստանինՙ «հաշվի առնելով մեր գործընկերության ռազմավարական բնույթը», հիմնականում արժանանում ենք դրական արձագանքի:

Հայաստան մատակարարվող գազի գնի մասին խոսելով հարկ է նշել, որ այն որպես կանոն զգալիորեն նվազ է եղել միջազգային միջին գներից: Հայաստանի դեպքում, 2015-ի հունվարից 1000 խմ գազի գինը ռուսասկան կողմը իջեցրեց մոտ 15 տոկոսովՙ նախկին 189 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար: Դա հնարավորություն տվեց անփոփոխ պահել բնակչությանը մատակարարվող գազի գինը Հայաստանում, ինչպես նաեւ ծածկել այն վնասները, որ կրել էր «Գազպրոմ»-ի հայաստանյան ձեռնարկությունըՙ «Գազպրոմ-Արմենիա»-ն դրամի մոտ 15 տոկոս արժեզրկումից: Տեղեկացնենք, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ծավալը տարեկան մոտ 2 մլրդ խմ է կազմում: Պատկերացում կազմելու համար, թե որքանո՞վ է դա էժան, համադրենք այս գինը եւ ծավալը եվրոպական երկրներին մատակարարվող գազի գնի եւ ծավալի հետ:

2015-ին Ռուսաստանի կողմից Եվրոպային մատակարարված գազի միջին գինը կազմել է 238 դոլար 1000 խմ դիմաց, այն դեպքում, երբ մատակարարված գազի ծավալը կազմել է 160 մլրդ խմ: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարել մոտ 70 տոկոսով ավելի ցածր գնով, այն դեպքում, երբ մեր ծավալը 80 անգամ փոքր է եղել Եվրոպային մատակարարվող ծավալից: Եվրոպային մատակակարվող գազի գինը տնտեսապես հիմնավորված է եւ շաղկապված նավթի գների հետՙ 6-9 ամսվա կտրվածքով: Այսինքն, նավթի գների անկումը անդրադառնում է նաեւ գազի գնի վրա: Ինչը երեւում է 2014-ին Եվրոպային մատակարարվող գազի միջին գնից, որը կազմել էր 349 դոլար 1000 խմ դիմաց: Սա գրեթե կրկնակի բարձր էր Հայաստանիՙ այդ տարում մատակարարված 189 դոլար գազի գնից:

Սրանք են իրական գները, ի տարբերություն այն տեղեկատվությանը, ավելի շուտՙ ուղղորդված ապատեղեկատվությանը, թե Ռուսաստանի կողմից Եվրոպային մատակարարվող գազի գինը կազմում է 180 դոլար, այն դեպքում, երբ Հայաստանինըՙ 165 դոլար: Իրականում միայն կանխատեսվում է, որ 2016-ին Եվրոպային մատակարարվող գազի միջին գինը կկազմի 200 դոլար, որը վերջին 10 տարվա ընթացքում ամենացածրը կլինի:

Վերադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցին, ապա դրան կառավարության վերջին նիստերից մեկում երկրորդ անգամ անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , ոչ միայն անհրաժեշտ, այլեւ հնարավոր համարելով Հայաստանի համար գազի գնի իջեցումը: Վարչապետի այս խոսքից կարելի է ենթադրել, որ արդեն կան դրական ազդակներ առ այն, որ ռուսական կողմը այս անգամ էլ կընդառաջի մեր խնդրանքին եւ որոշակիորեն կնվազեցնի գազի գինը: Թեեւ հարկ է նշել, որ այս օրերին հայկական դրամի մոտ 5 տոկոս արժեզրկումը հավելյալ խոչընդոտ է գազի գնի իջեցման համար:

Եվ վերջում բնական է հարց կառաջանա, թե ռուսական կողմից գազի գնի իջեցումն ինչպե՞ս կփոխի դրա սակագինը սպառողների համար: Այս պահին քանի դեռ պարզ չէ, թե ե՞րբ եւ որքա՞ն կփոխվի մատակարարվող գազի գինը, դժվար է որեւէ հստակ բան ասել: Սակայն, նկատի ունենալով դրամի արժեզրկումը, որն արդեն իսկ նույնքանով թանկացնում է գազի ներմուծման գինը, կարելի է ենթադրել, որ հնարավոր չի խոսել սպառողների համար գազի գնի լուրջ նվազման հավանականության մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԵՂՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՆՎԱԶԵԼ Է

Հաջորդ գրառումը

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՎԵՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՎԵՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական