Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ՕԼԱՆԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Անցյալ տարվա հոկտեմբերին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի առնչությամբ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» (ՄԻԵԴ) հրապարակած խայտառակ վճռից հետո, չափազանց մխիթարական ու հուսադրող էր լսել եվրոպական կառավարական շրջանակների հեղինակավոր ղեկավարներից մեկի խոսքն ի պաշտպանություն հայերի:

Հունվարի 29-ին Ֆրանսիայում գործող «Հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի» (ՀԿՀԽ-CCAF) տարեկան խնջույք-հյուրասիրության ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր արտասանած ամրակուռ ելույթում հանդիսավորությամբ պարտավորվեց ֆրանսիական խորհրդարանին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի նոր օրինագիծ:

Պետք է նշել, որ ի տարբերություն Մ. Նահանգների, հայկական քարոզչական խմբավորումներն ու կազմակերպությունները Ֆրանսիայում կառավարության հետ իրենց առնչություններում գործում են մեկ, ընդհանուր հովանու ներքո, հակառակ որ դեռեւս պահպանում են իրենց միջեւ գոյություն ունեցող ավանդական տարաձայնությունները: ՀՅԴ-ն, օրինակ, սերտ կապեր ունի իշխող սոցիալիստական կուսակցության հետ, իսկ ՌԱԿ-ը, մյուս խմբավորումներն ու անհատ ֆրանսահայեր համագործակցում են «RMP» աջակողմյան կուսակցության հետ:

ՀԿՀԽ-ի տարեկան խնջույք-հյուրասիրությունը արդեն ավանդական երեւույթ է դարձել: Այն համախմբում է համայնքի շարժիչ, գործունյա ուժերին եւ հնարավորություն է տալիս որեւէ քաղաքական գործչի կամ նախագահի ներկա գտնվելու եւ իր վարկանիշը բարձրացնելու առիթը բաց չթողնելու: Այս անգամ ներկաների թվում էին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն եւ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ամերիկահայ Մարկ Մուղալյանը, ով վնասազերծել էր մի ահաբեկչի Բրյուսելից Փարիզ ուղեւորվող գնացքում: Հիդալգոն եւ Մուղալյանը հանդիսավոր հանդիպմանը արժանացան մրցանակների: Բայց երեկոյի ուշագրավ իրադարձությունը Ֆրանսիայի նախագահի հայտնությունն էր: Արդարության հաստատմանը նվիրված իր խորապես մշակված ելույթում նա դարձյալ անդրադարձավ, ֆրանսիական քաղաքականության եւ արժեքների պահպանման շրջանակներում, Հայոց ցեղասպանությանը, հպարտությամբ նշելով, որ 100-ամյակի առթիվ իր Երեւան կատարած այցը միտված էր ներկայացնելու ոչ միայն իր երկիրն ու ժողովուրդը, այլեւ սատար կանգնելու արդարության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին: Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների եւ հատկապես փախստականների խնդիրների մասին խոսելով նա հստակեցրեց, որ այսօրվա տեղահանվածները այն նույն վայրերից են գալիս, որտեղ մեկ դար առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունն ու տարագրությունըՙ Դեր Զորից եւ Հալեպից: Նախագահը քննարկեց ֆրանսիական օրենսդրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նախորդ երկու փուլերը, ասելով, որ թեեւ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւ ընդունեց, բայց 2012-ին երկրի Սահմանադրական դատարանը տապալեց այդ ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: Պահպանելով արժանապատվության սահմանները նա մեղքը չբարդեց իր նախորդիՙ Նիկոլա Սարքոզիի վրա: Վերջինս, իրոք, որոշակի ժամանակ ուներ ստորագրելու եւ վերջնական տեսքի բերելու գործընթացը, բայց Սարկոզին, ով արցունքն աչքերին խոստացել էր հայ համայնքին վավերացնել օրինագիծը, անփույթ ձգձգումների հետեւանքով թույլ տվեց, որ ընդդիմադիրները բավականաչափ քվեներով տապալեն բանաձեւի ընդունումը: Նախագահը ցավով հիշատակեց նաեւ «Փերինչեքի» դատական գործը, բնութագրելով այն պարտություն ոչ միայն Հայ դատի, այլեւ ամբողջ Ֆրանսիայի համար: Իրավական մատյաններում Ֆրանսիան ունի հրեական ողջակիզման ժխտումը քրեականացնող մի օրենք (Loi Gayssot), բայց ոլորտի մասնագետները ամեն ջանք գործադրում են ցույց տալու համար, որ «տարբերություն» գոյություն ունի հրեական Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ:

Ներկաները հոտնկայս ծափահարություններով ողջունեցին նախագահ Օլանդի այն հայտարարությունը, որ նա ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային (որ ներկա էր հյուրասիրությանը) հանձնարարել է «կարճ ժամկետներում» այնպիսի ձեւակերպումներով մշակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւը, որ ոչ մի կերպ հնարավոր չլինի անընդունելի համարել:

Եզրափակելով իր խոսքը, Օլանդը նշեց, որ Հայաստանը պատրաստ էր իր հարեւան Վրաստանի նման, անդամակցելու Եվրոմիությանը, Ֆրանսիայի նախագահը պետք է հիշեր, որ Հայաստանը արժանի էր Եվրոպայի մի մասնիկը դառնալու դեռ Համաշխարհային առաջին պատերազմի օրերից, երբ մարտնչում էր Ֆրանսիայի եւ նրա դաշնակիցների կողքին, եւ Հայկական լեգեոնի եւ Ռուսական բանակի շարքերում հայ ծառայողների շնորհիվ սատարեց դաշնակիցների հաղթանակին: Օլանդի նախորդները, սակայն, դրժեցին Ֆրանսիայի պաշտպանության ներքո Կիլիկիայի հայերին ինքնավարություն շնորհելու իրենց խոստումը, իրենց կնքած դաշնակցային պարտավորությունը: Եթե Կիլիկիայի ծրագիրը հաջողությամբ պսակվեր, Եվրոպան հնարավորություն կունենար ընդարձակվելու մինչեւ Փոքր Ասիա եւ այսօր Արեւմուտքը ստիպված չէր լինի Թուրքիային խնդրելու օգտվել Ինջիրլիքի ավիաբազայից, որը գտնվում է Կիլիկիայի հենց կենտրոնումՙ Ադանայում:

Գուցե Օլանդի ներկա խոստումը, պարտավորվածությունըՙ անցկացնելու նոր օրինագիծը, պատմության վրեժն է ներկայացնում իրենից, դրա խորհրդանիշն է: Հզորագույն իշխանությունները թույլ չեն տալիս, սովորաբար, որ կարեկցանքն ու խղճահարությունը որեւէ դերակատարություն ունենան որոշումներ կայացնելու գործում, ինչ էլ լինեն դրա հետեւանքները ուրիշների համար:

Այժմ երբ Հայաստանն այնքան էլ մեծ թվով բարեկամներ չունի, որոնք իր շահերը կպաշտպանեն միջազգային քաղաքական դաշտում, մենք այլընտրանք չունենք, բացի երախտապարտ լինելուց, Ֆրանսիայի այս նոր նախաձեռնության համար: Բայց միաժամանակ մենք պարտավոր ենք հիշեցնել նրանց, որ այս ուշացած մտադրությունը նվազագույն փոխհատուցումն է Կիլիկիայում իրենց պատմական դավաճանության, երբ ֆրանսիական զորքերը ուխտադրժություն ցուցաբերելով գաղտագողի հեռացան Կիլիկիայից անզեն հայ ժողովրդին թողնելոով քեմալական ուժերի քմահաճույքին:

Չնայած նախագահ Օլանդը վստահեցրեց ներկաներին, որ իր պարտավորվածությունը ոչ մի ձեւով կապված չէ ընտրական կամ որեւէ այլ նախապայմանով, այդուհանդերձ պետք է գիտակցենք, որ Եվրոպայում քաղաքականությունը շատ վերիվայրումների եւ փորձությունների միջով է անցել, հատկապես երբ հարցը հայերի հետ է առնչվել:

Ֆրանսահայ մեր ջանասեր գործընկերները արժանի են գնահատանքի: Առաջին անգամը չէ, որ նրանք կարողանում են երկրի նախագահին մասնակիցը դարձնել իրենց կազմակերպած միջոցառմանը: Միացյալ Նահանգներում, հակառակ առաջացրած մեծ աղմուկին, հայերը կարողացան ընդամենը փոխնախագահ Ջո Բայդենին պարտավորեցնել ներկա գտնվելու անցյալ տարվա մայիսին, Եղեռնի հարյուրամյակի հիշատակությունների շրջանակներում, Վաշինգտոնում կայանալիք եկեղեցական արարողությանը: Այդ մասնակցությունը չի կարելի համարել քաղաքական դրսեւորում: Գուցե մենք էլ միասնաբար, մեկ հովանու ներքո աշխատելով Ամերիկայում կարողանանք ավելի մեծ թվով քաղաքացիների զորակոչի ենթարկել եւ քաղաքականացնել, որպեսզի առավել հոծ ներկայություն ապահովենք քաղաքական դաշտում:

Առայժմ եկեք ողջունենք Օլանդի երկրորդ «հայտնությունը» եւ ակնկալենք, որ նա իր խոստմանը հավատարիմ կմնա:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

Նախորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՑԱԽԸ ՉԷ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՐՑԱԽԸ ՉԷ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական