Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՍՈՎՈՐ ԱՂՄԿԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12/02/2016
- 12 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեծ ակնկալություններով սկսեցի կարդալ Հայկական բարեգործական ընդհանուր միության վերջին պաշտոնական հաղորդագրությունը «ՀԲԸՄ-ը ձեռնարկում է կազմակերպական նոր եւ համարձակ քայլեր իր ազգային առաքելության եւ գործելաոճի զարգացման համար» խոստումնալից վերնագրով: Նախապես արդեն տեղեկացել էի, որ Ռուսաստանի մեր հաջողակ գործարարներից, Հայաստանում կրթական ու ֆինանսական խոշոր նախաձեռնությունների հեղինակ Ռուբեն Վարդանյանը վերջերս մաս է կազմել Պողոս Նուբար փաշայի հիմնադրած կազմակերպության ղեկավարությանըՙ կենտրոնական վարչական ժողովին, հետեւաբար, մտածում էի, նյութական հզորությունների բազմապատկումը կարող է համազգային ավելի մեծ, ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություն ստեղծել:

Ասեմ, որ հիմա էլ, հաղորդագրությունը կարդալուց հետո, ունեմ միեւնույն ակնկալությունները: ՀԲԸՄիությունը, չհաշված իր մեկ-երկու ձախավեր գործերը, որոնցից մեկն անշուշտ Կիպրոսի Մելգոնյան վարժարանի փակումն էր, անցնող 110 տարիների ընթացքում նախախնամական դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում, եւ մեզ վարժեցրել է այդ ակնկալությունների իրականացմանը:

Սակայն, կարդալով հաղորդագրությունը, դժբախտաբար չհանդիպեցի, բացի դեկլարատիվ հայտարարություններից, որեւէ շոշափելի, գործնական, հեռագնա ծրագրի: Փոխարենը հաղորդագրությունը հորդում էր, բառի իսկական առումով, գովազդային բնույթի արտահայտություններով, ինչը, խոստովանեմ, երբեք հատուկ չի եղել մեր միշտ լրջամիտ ու լրջախոհ մեծագույն կազմակերպությանը:

Դատեցեք ինքներդ: «ՀԲԸՄ-ը ազդարարում է իր ազգային առաքելության վերամշակված եւ ընդարձակված նոր, հանդուգն ծրագրի մեկնարկը»: «Վերափոխումների այս նախաձեռնությունը (…) նոր էջ է բացելու ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կյանքում»: «ՀԲԸՄ-ը վճռական խիզախությամբ առաջ է գնում դիմագրավելու 21-րդ դարի մարտահրավերները»: «Հանդուգն նպատակին հասնելու համար…»: «Որպես նախաձեռնության իրականացման ուղղությամբ արված առաջին քայլ, ՀԲԸՄ-ը հպարտությամբ հայտարարում է…»: Եվ այսպեսՙ ինքնագովազդի, առեւտրաֆինանսական բնույթի ռեկլամների մի ամբողջ շարք, որը, կրկնում եմ, անսովոր է որեւէ լուրջ կազմակերպության, էլ ո՜ւր մնաց Բարեգործականի համար:

Փոխարենը կուզենայի, օրինակ, իմանալ, թե որո՞նք են 21-րդ դարի մարտահրավերները, որոնք ՀԲԸՄ-ը որոշել է «վճռական խիզախությամբ դիմագրավել», թե ո՞րն է այն «հանդուգն նպատակը», որին հասնելու համար Միությունը «պատրաստվում է վերաշխուժացնել հայկական սփյուռքը, նրան հաղորդելով միասնական վերակազմավորման (ընդգծումն իմն է.- Հ.Ա.) նոր եռանդ», թե ինչպե՞ս է ընդարձակելու «Հայրենիքի տնտեսության զարգացմանն ուղղված իր օժանդակությունը», թե ի՞նչպես պիտի «ծավալի շեշտադրված աշխատանքՙ ապահովելու համար խոշոր ներդրումներ»:

Այո, հարցերը շատ են, հարցադրումներըՙ նույնպես: Սակայն պատասխաններ չկան: Առայժմ: Գուցե հետագայո՞ւմ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչությունը հարկ համարի անգետներիս լուսաբանել ու լուսավորել: Այլապես պիտի մտածենք, դատելով վերջին հաղորդագրությունից, որ Բարեգործականը պատրաստվում է լայնամասշտաբ, համաշխարհային նշանակության ընտրարշավի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՕՐՅԱ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ-ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական