Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում հայկական եկեղեցիներ ու բնակավայրեր են տուժել երկրաշարժից

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Իսքենդերուն (Ալեքսանդրետտա) քաղաքի  հայկական Քառսուն մանուկ եկեղեցին  մասամբ վնասվել է։

Սեբաստիայում և Դիարբեքիրում եկեղեցիները չեն վնասվել, Կեսարիայում գործող  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ նույնպես։

Թուրքիայի հարավում գտնվող Այնթափի՝ մզկիթի վերածված Մայր տաճարի գմբեթն ավերվել է։

Մուսալեռի հայաբնակ Վագըֆը գուղում ավերածություններ կան, բարեբախտաբար՝ առանց զոհերի։