Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Այնթափ, Ուրֆա, Հաթայ օդանավակայնները փակ են (տեսանյութ)

Թռիչքների համար փակ են Այնթափ (Գազիանթեփ), Հաթայ և Ուրֆա (Սանլիուրֆա) օդանավակայանները։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Անկարայի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Մարաշ-Այնթափ (Քահրամանմարաշ-Գազիանթեփ) խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է նաև տարածաշրջան գազամատակարարումը։