Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշինյանը վշտակցել է Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժի զոհերի հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հարազատներին։ Այդ մասին Փաշինյանը գրառում  է արել Թվիթերում և առաջարկել Հայաստանի օգնությունը։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։