Սիրիայի երկրաշարժի զոհերի մեջ հայեր կան

Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի․ «Գանձասարի» հաղորդմամբ՝ զոհերի մեջ հայեր էլ կան:

Հաղորդվում է, որ զոհվել են մայր և որդի Միրնա և Ալփեր Թենքեջյանները: Հայրը իվանդանոցում է, իսկ դուստրը՝ փլատակներում։
Այլ հրապարակումների համաձայն՝ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 239-ի։
Նշվում է նաև շուրջ 500 վիրավորի մասին: Հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:
