Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շիրակում բուք է

Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են:

Փետրվարի 2-ին` ժամը 17.15-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյան տեղումները շարունակվում են։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, ճանապարհները՝ դժվարանցանելի։

Գետնաբուք է նաև Լանջիկ-Մաստարա հատվածում։

ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներ՝ դժվարանացանելի, որոշ հատվածներում էլ առկա է մերկասառույց։

Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։