Այսօր առավոտյան Թեհրանում Ադրբեջանի դեսպանության նկատմամբ իրականացված զինված հարձակման մասին իրանական կայքերը տեղեկացնում են, որ նախնական տվյալներով, դեսպանություն ներխուժած անձը զինված է եղել «կալաշնիկով» ավտոմատով, և իր «ընդվզման» դրդապատճառն անվանել «անձնական» բնույթի։
Ըստ հաղորդագրությունների, դեսպանություն ներխուժած անձը պնդում է, որ դեռևս 2022 թվականի մարտ ամսին իր կինը մուտք է գործել Ադրբեջանի դեսպանություն և այլևս չի վերադարձել։ Ենթադրյալ հանցագործի պարզաբանումներից տեղեկանում ենք, որ իր տիկնոջ մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, նա բազմիցս դիմել է դեսպանություն, և համոզված լինելով, որ կինը գտնվում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, նախապես ձեռք է բերել զենքը և դիմել այդ ծայրահեղ քայլին։
Նշենք, որ զինված հարձակման հետևանքով, սպանվել է դեսպանության անավտանգության ծառայության բաժնի պետը և վիրավորվել անվտանության երկու ծառայողներ։
Գրիգոր Առաքելյան