Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գործարքների քանակը ապրիլին նվազել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է: Այսպես` իրականացվել է 14951 գործարք, ինչը 2,3 տոկոսով քիչ է մարտի եւ 4,9 տոկոսովՙ 2015-ի ապրիլի գործարքների քանակի համեմատ: Զուտ օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 6,9 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատՙ 4,8 տոկոսով:

Քանի որ հիմնական գործարքները կատարվում են Երեւանում եւ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ, դիտարկենք այստեղ արձանագրված ցուցանիշները: Երեւանում առքուվաճառքի գործարքների 61,1 տոկոսը շենքերի բնակարանների առքուվաճառքն է եղել: Մարտի համեմատ, ապրիլին դրանց քանակը Երեւանում նվազել է 2,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ փոքր-ինչ` 1,1 տոկոսով աճել:

Ինչ վերաբերում է գներին, ապա բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում գրեթե անփոփոխ ենՙ ապրիլին մարտի համեմատ աճել են 0,02 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) ապրիլ 2015թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2016թ.Միջին գները (դրամ) մարտ 2015թ.
Կենտրոն428000428000428000
Արաբկիր356600357000356900
Քանաքեռ-Զեյթուն282700283100283000
Նոր-Նորք253100254150253950
Ավան260650261500261500
Էրեբունի251900252300252300
Շենգավիթ257050257600257600
Դավթաշեն275700276650276550
Աջափնյակ250000250900250850
Մալաթիա-Սեբաստիա243200244000243950
Նուբարաշեն156750157250157200

Մարզերում ապրիլին վաճառվել են 287 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ դարձյալ նվազել էՙ 16,1 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատՙ 15,8 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Աշտարակում` 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: Բնակարանների միջին գները մարզերում ապրիլին մարտի համեմատ աննշան աճել են 0,06 տոկոսով:

2016-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 284 գործարք, որից 112-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 20,4 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 36,3 տոկոսով: 2015-ի ապրիլի համեմատ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի ապրիլին մարտի համեմատ անփոփոխ են մնացել: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) ապրիլ 2015թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2016թ.Միջին գները (դրամ) մարտ 2015թ.
Կենտրոն476100476100476100
Արաբկիր383000383000383000
Քանաքեռ-Զեյթուն295000295000295000
Նորք-Մարաշ319200319200319200
Ավան270500270500270500
Էրեբունի239750239750239750
Շենգավիթ255000255000255000
Դավթաշեն276000276000276000
Աջափնյակ250050250050250050
Մալաթիա-Սեբաստիա238000238000238000
Նուբարաշեն150800150800150800

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են`1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները ապրիլին մարտի համեմատ մնացել են անփոփոխ:

Հողերի առքուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում 2016-ի ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ եւս նվազել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 8,9 տոկոսով: Հիպոթեքային գործարքների թիվը 2016-ի ապրիլին 140-նն է եղել (97-ը Երեւանում), ինչը 2,2 տոկոսով ավելի է մարտի եւ անփոփոխ 2015-ի ապրիլի համեմատ:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ապրիլին արձանագրվել է գործարքների քանակի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է ամսվա առաջին օրերին ծավալված պատերազմական գործողությունների ուժգնացմամբ : Անշարժ գույքի շուկան, ինչպես միշտ, առաջինն է արձագանքում նման դեպքերում, արձանագրելով ակտիվության նվազում: Եվ ընդհակառակը, տնտեսական անգամ երկարատեւ եւ բարձր աճի դեպքում դրական անդրադարձն անշարժ գույքի շուկայի վրա ամենավերջինն է տեղի ունենում:

Նախորդ գրառումը

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 170 ՄԼՆ ԽՄ ՋՈՒՐ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԵՎՍ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԵՎՍ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական