Ոռոգման նպատակով Սեւանա լճից 2016թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կառավարության երեկվա որոշմամբ այս տարվա համար կսահմանվի մինչեւ 170 մլն խմ: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը գումար հատկացրեց Սեւանա լճի ափամերձ (Սեւան-Արտանիշ հատվածՙ 10 հա եւ Դրախտիկի հատվածՙ 10 հա) տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելուն: