Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՂՍԱԿԻՑՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՔԱՆԴՎՈՒՄ Է

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության փաստն ու իր մեղսակցությունը: Շատերի համար սա անակնկալ էր, բայց հայտնի է, որ մեկ օրվա մեջ չորոշվեց այս քայլը. Գերմանիան արդեն մի քանի տարի պատրաստում էր այդ փաստաթուղթը, մշակում ու քննարկում, մասնագիտական խորհրդակցություններ հրավիրում: Փաստորեն, Եվրոմիության երեք խոշոր, ծանրակշիռ պետություններից երկուսըՙ Գերմանիան ու Ֆրանսիան, ընդունեցին օրինագիծը: Անհավանական չի կարող թվալ, որ մյուս պետությունները եւս հետեւեն նրանց օրինակին, որովհետեւ Գերմանիայի նման դիրքորոշումը կարող է նոր զարգացումների տեղիք տալ, «շարժել Եվրոպայի սայլը»: Բայց այն, որ Բունդեսթագն ընդունեց բանաձեւը, չենք կարող մեր երկրի անխոնջ աշխատանքի, լոբբիինգի ու, մանավանդ, քաղաքագիտական, դիվանագիտական կորպուսի հաղթանակը համարել:

Տարիների ընթացքում մի շարք ուսումնասիրողներ հետաքրքրվել են գերմանական արխիվներով: Չնայած որ Առաջին աշխարհամարտին վերաբերող հետահայաց ցուցահանդեսներում, գիտաժողովներում, որպես կանոն, շրջանցվել է Հայոց ցեղասպանության իրողությունը կամ այն ներկայացվել է առավելագույնը թուրքական ձեռագրով, բայցեւայնպես, ճշմարտությունը «մախաթ ասեղի պես դուրս է պրծել քթոցից» ու շարժել պատմաբանների, լրագրողների, գրողների հետաքրքրությունը: 2000-ականներին տարբեր լեզուներով հրատարակվեց գերմանաբնակ հրեա ԷդգարՀիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպը, որն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին: Գեղարվեստական այս պատմությունն ուղղակի նախանձ է շարժում իր գրական լեզվով, գեղարվեստական արտահայտչամիջոցներով, նյութի մատուցման յուրօրինակ ոճով: Բացի գեղարվեստական գրականությունից, վերջին քսան-երեսուն տարում գերմանական արխիվների ուսումնասիրությունների հիման վրա մի քանի ծանրակշիռ աշխատություններ են հրատարակվալ: Վոլֆգանգ Գուստի գերմաներեն կոթողային աշխատությունն անգլերեն թարգմանեց «Զորյան» ինստիտուտը: Գիրքն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Գերմանացիները թույլ չեն տվել Գուսին մոտենալ գերմանական արխիվներիՙ Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերին: Նա ստիպված է եղել մի թուրքի վարձել, որի միջոցով իրեն պետք եղած փաստաթղթերը դուրս է բերել արխիվից ու պատճենահանել: Գուստն այդ փաստաթղթերը նաեւ տեղադրել է համացանցում:

Հայտնի է, որ Լեփսիուսն առաջինն էր, որ գերմանական արխիվներն ուսումնասիրեց ու հրապարակեց: Բայց նրա նպատակն էր հնարավորինս մեղմել Գերմանիայի հանցանքները, մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ծրագրմանն ու իրականացմանը: Սակայն Լեփսիուսի հրապարակումներն էլ են բավականաչափ տեղեկություններ հաղորդում Հայոց ցեղասպանության հանգամանքների մասին:

Թուրքական հռետորաբանությունը ժամանակ առ ժամանակ շեշտել է, թե Առաջին աշխարհամարտին թուրքական իշխանություններն իրականացրել են գերմանական ծրագիրը: Օսմանական բանակը մարզվել է գերմանական մոդելով: Վերջերս հրապարակում եղավ այն մասին, թե Հիտլերը ոգեշնչվել է Աթաթուրքից: Արեւմտյան Հայաստանում զանգվածային բոլոր կոտորածների հետեւում կանգնած են եղել գերմանացիները: Հենց գերմանացի սպաներն են վկայել, որ իրենք եւս հրաման են ստացել հրետակոծել հայկական բնակավայրերն ու ոչնչացնել հայերին: Երբ թուրքական զինուժը չի կարողացել ճնշել հայկական ինքնապաշտպանությունը, օգնության է կանչել գերմանացիներին: Ուրֆայի հայոց ինքնապաշտպանությունը եւս ճնշվել է նրանց հրետանավորների միջոցով: Մինչեւ գերմանացիների օգնությունը, թուրքերը երկար ժամանակ չեն կարողացել մտնել Ուրֆայի հայկական թաղամաս: Եթե չլիներ գերմանական ռազմական օգնությունը, միգուցե պատմական դեպքերն Արեւմտյան Հայաստանում այլ ընթացք ստանային:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն օրինակ է բերում գերմանական մի փաստաթուղթ, որը պահվում է իրենց արխիվում: Գերմանիայի դեսպանը նամակով դիմել է Գերմանիայի կանցլերին. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, խայտառակություն է: Ամոթալի է. հայերի զանգվածային սպանությունների մեջ Գերմանիան եւս մեղավոր է: Զենքը, հագուստը, որ տալիս ենք թուքերին, գերմանական են, թուրքերի զինվորական մարզանքն ու պատրաստվածությունը եւս գերմանացի տեսուչներն են իրականացնում: Մեղսակից ենք այս հանցանքի մեջ, պախարակվելու է Գերմանիայի անունը»:

Գերմանիայի կանցլերը 1915 թվականի դեկտեմբերի 7-ին պատասխանում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանի նամակին. «Պատմության մեջ երբեք չի եղել մի դեպք, երբ դաշնակիցները միմյանց մատնեն կամ հանձնեն: Մեզ համար կարեւորն այն է, որ պատերազմի ընթացքում Թուրքիան լինի Գերմանիայի կողքին: Ու կարեւոր չէՙ դրա հետեւանքով հայերը կոչնչանա՞ն, թե ոչ»:

Հայտնի է, որ գերմանական արխիվները երկու անգամ լուրջ կորուստ են կրել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեծ հրդեհը ոչնչացրել է արխիվի զգալի մասը: Կարմիր բանակն էլ իր հերթին մյուս մասն առգրավել ու տեղափոխել է Մոսկվա: Այսինքնՙ գերմանական պատմական փաստաթղթերը պետք է փնտրել ոչ միայն գերմանական քաղաքներում, այլեւս մոսկովյանՙ դեռեւս փակ, կամ մասամբ բացված արխիվներում: Դրանցում, իհարկե, կլինեն նաեւ մասնավոր դեպքերի առնչվող նյութեր, որոնք կարող են իրավական հիմք ծառայել, օրինակՙ հայերի վճարած հարկերին ու տուգանքներին, եվրոպական բանկերում պահ տված գանձերին, թուրքերի կողմից բռնագրավված գույքին ու հարստությանը վերաբերող փաստաթղթեր, տեղեկություններ, անձնական տվյալներ:

Հայկ Դեմոյանը պատմեց, որ թանգարանում կազմակերպել են «Թաքնված մեղսակցություն» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են գերմանական արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր: Ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ գերմանացիներ, որոնք վրդովված են հեռացել թանգարանից: Գերմանացիները երբեւէ չեն առերեսվել Առաջին աշխարհամարտի ժամանակ իրենց հանցանքների, ոճրագործությունների հետ: Գերմանիայի պատմության այդ հատվածը փնթի կերպով փորձել է կոծկել նաեւ Թուրքիանՙ գիտակցելով, որ միմյանց ագուցված օղակներից մեկը եթե քանդվի, շղթան մաս-մաս կլինի: Գերմանիայի ուսերին ծանրացած պատմական հերթական մեղքը չբացահայտելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարել նաեւ Գերմանիայի թուրքական հոծ համայնքը: Գերմանիան մի դեպքում ինքն է իրականացրել հրեաների ցեղասպանությունը, իսկ մյուս դեպքում հրահրել, աջակցել է թուրքերինՙ իրականացնել հայերի ցեղասպանությունը:

Մեկ տարի առաջ Վատիկանը հայտարարեց, որ բաց է անում իր արխիվները: Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ լատիներենին ու իտալերենին տիրապետող մասնագետները բաց են արել եւ հրապարակել արխիվի առաջին մասը, որը վերաբերում է համիդյան կոտորածներին: Վատիկանի արխիվում կան կաթոլիկ առաքելությունների ներկայացուցիչների վկայությունները, ցեկուցագրերը, թե որքան հայերի են կարողացել փրկել կոտորածներից: Հայտնի է նաեւ, որ Հռոմի պապն իր ամառանոցը հատկացրել է հայ որբերին: Իտալական պարբերականները հրապարակել են նաեւ հայ որբերի ցանկերը:

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հռոմի պապիՙ Հայաստան գալու կապակցությամբ հատուկ ցուցադրություն է պատրաստում: Իսկ Վատիկանի արխիվային փաստաթղթերի հետ կապված քննարկումներն ու զրույցը եւս նախատեսված են Հռոմի պապի առաջիկա այցի ընթացքում:

Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՐԿԻՐԸ ՋԼԱՏՈՂ ԲԱԶՈՒՄ ԱՅԼ ԱԽՏԵՐԻՑ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐԴԳԵՍ ԱՐԾՐՈՒՆԻ. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵԼ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՐԿԻՐԸ ՋԼԱՏՈՂ ԲԱԶՈՒՄ ԱՅԼ ԱԽՏԵՐԻՑ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական