Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՌԼԻՆԸ ՉԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԱԼԻԵՎԻ ՀՈՒՅՍԵՐԸ, Ի՞ՆՉ ԿՏԱ ՊԻՏԵՐԸ

17/06/2016
- 17 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այն տպավորությունն ունեցանք, թե հունիսի 7-ին Բեռլինում Ալիեւ-Մերկել հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահն կամեցավ ընդգծել, որ ԵԱՀԿ նախագահող երկրի մայրաքաղաքում էլ ասում է նույնը, ինչ իր երկրի բնակիչներինՙ իր դիրքերը չի զիջում: Արդեն իրազեկել ենք, որ նախագահ Ալիեւը ելույթի հենց սկզբից կեղծեց պատմությունը, շեշտեց, թե ստատուս քվոն անընդունելի է, հրադադարն անընդհատ խախտում է հայկական կողմը, եւ քարտեզին նայողը կարող է նկատելՙ ով է իրականում զոհ: Սաՙ անցյալի մասով, իսկ ապագային ուղղված իր առաջարկը կամ ակնկալիքըՙ միջազգային հանրության կողմից ՄԱԿ- ի ԱԽ 4 բանաձեւերի պարտադրումն է «էթնիկ մաքրազտում» իրականացրած Հայաստանին: Ադրբեջանցի լրագրողների շուրթերով իրենց նախագա՞հը, թե՞ ադրբեջանական հասարակությունն է խոսում, դժվար է անաչառ որոշել, բայց նրանց էլ Բեռլինում ամենաշատը հետաքրքրում էր մի հարցՙ ե՞րբ են պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի դեմՙ որպես ագրեսոր երկրի:

Այն, որ առաջիկա երկուշաբթի հենց Ռուսաստանում է կայանալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, կարծես թափանցիկ ակնարկեց նաեւ հունիսի 7-ին ԳԴՀ կանցլերը: ԼՂ հակամարտության լուծման հարցում վճռորոշ դերակատարում կունենա Ռուսաստանը, ասաց Մերկելըՙ մեր կապերը կօգտագործենք ինչպես Ռուսաստանի կառավարությանը, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ- ին եւ Ֆրանսիային սատարելու գործում, երբ հարցը հակամարտության լուծմանն է վերաբերում: Մերկելը նաեւ ընդգծեց, թե ԵԱՀԿ նախագահող երկիր Գերմանիան ճնշում պիտի բանեցնի ոչ միայն զինադադարի պահպանման հարցում, այլեւՙ առաջընթաց ակնկալելով քաղաքական գործընթացի մեջ, որի նպատակը զինադադարով եւ քաղաքական լուծմամբ ամբողջական փաթեթի հաստատումն է: Բազմիցս կրկնեցՙ Ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծմանն այլընտրանք գոյություն չունի:

Ի՞նչ էին խոսել կանցլերի նստավայրում ճաշի հրավիրված Ալիեւն ու Մերկելը, իհարկե կարելի է միայն ենթադրել, բայց սեւ կոստյումի մեջ զոհի կերպարն ընդգծած Ալիեւին Մերկելի պաստելային չեզոք կապտականաչը պատասխանում էրՙ խաղաղ երկնքի գույնով:

Նրանց հայացքներն էլ դժվար չէր կարդալ: Ալիեւը լսարանին էր ուղղում խոսքը, ուր ավելի շատ ադրբեջանցի լրագրող կար, քան միգուցե իր երկրում իսկապես գոյություն ունի, իսկ Մերկելը, որի աչքերն այդ օրը մի քիչ հոգնած էին թվում, հենց սկզբում, կարծես անակնկալի եկած Ալիեւի խոսքից, դեմ հանդիման նստած լրագրողներից հայացքը կտրուկ ուղղեց հյուրինՙ ասես փոխանցելովՙ քիչ առաջ մեր զրույցն ա՞յս ընթացքն ուներ…

Ալիեւը բռնության պոռթկման մեղքը բարդեց Հայաստանի վրաՙ սադրանք նկատելով դրացի երկրի գործելակերպը, գրում է «Թագեսշպիգելի» թղթակիցըՙ բեռլինյան ասուլիսից հետո: Թերթը հիշեցնում է նաեւ Հայաստանի նախագահ Սարգսյանիՙ երկու ամիս առաջ Բեռլինում հնչեցրած այն հայտարարությունը, թե մարտերը սկսել է Ադրբեջանը, հետեւաբարՙ նա է մեղավոր: Մերկելը քաղաքական գործընթացն առաջմղելու կոչ երկու կողմին է անումՙ «մի կողմը միայնակ դա չի կարող անել», հունիսի 7-ինՙ կանցլերի հնչեցրած հորդորն ընդգծել է «Թագեսշպիգելի» թղթակիցը:

Մերկելի այդ զանգը դեռ հնչում է ականջիս: Մեր ընկալմամբ, Հայաստանը միշտ ձգտել է հարցը լուծել բանակցային ճանապարհով, ուրեմն «մի կողմ» ասելով իրավունք ունենք նաեւ հասկանալ, որ դա հայկակա՛ն կողմն է: Կանցլերի թափանցիկ ակնարկն ուղղված էր Ադրբեջանին, դա էր փաստում նաեւ նրաՙ եթե ոչ դժգոհ, ապա ոչ գոհունակ հայացքն Ալիեւին: Սաՙ մեր ոչ մասնագիտական վերլուծությամբ:

Շարունակենք «Թագեսշպիգելի» մեր գործընկերուհու մտքին հետեւելՙ մայիսին Վիեննայում Ալիեւը հանդիպեց Սարգսյանին: Երկարամյա անշարժ մնացած մի հակամարտության ժամանակ, երբ 2 նախագահները հանդիպում, խոսում են, գրեթե հաջողություն է համարվում: Բայց հանդիպումից շատ չանցածՙ ԼՂ- ում նորից բռնություն գրանցվեց, գրում է «Թագեսշպիգելի» թղթակիցըՙ հունիսի 7- ի համարում: ԵԱՀԿ նախագահության տարում Գերմանիան ուզում է խաղաղության գործընթացում շարժում մտցնել: Խիստ անհավանական է, որ սառեցված հակամարտությունը այս տարի կարող է լուծում գտնել, կարծիք է հայտնում թերթըՙ որպես վերջաբան մեջբերելով Ալիեւիՙ «Ադրբեջանը խաղաղ լուծման կողմնակից է» հայտարարությունը եւ դրա իրական միջուկ – պահանջըՙ Հայաստանիցՙ հայկական զինուժի դուրսբերում, միջազգային հանրությունիցՙ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ:

Բեռլինը չիրականացրեց Ալիեւի հույսերը: Մամուլի ասուլիսին հնչեցրած նրա պատասխանները, որ իրականում մեղադրական ծավալուն եզրակացություն էր հարեւան Հայաստանին, գերմանական որեւէ լրատվամիջոց չտիրաժավորեց: Նրանց համար Ադրբեջանի, Ալիեւի բարոմետրը ազատ խոսքն է, որ Բաքվի բանտերում է: Սանկտ Պետերբուրգն ի՞նչ է մատուցելու նրան, երբ Իլհամ Ալիեւն արդեն Բեռլինում մի ռեվերանս արեցՙ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է:

Ադրբեջանցի լրագրողի հետ մեր զրույցըՙ որպես հետգրություն

Ասուլիսից հետո ինձ դիմած ադրբեջանցի լրագրողին ես անակնկալի բերեցի, երբ ասացի, թե վատ է, որ Սարգսյանի ասուլիսին իր հետ նույն կերպ են վարվելՙ չեն թողել հարց տա (տե՛ս «Ազգ», 9 հունիսի, 2016 թ.): «Իսկապե՞ս վատ եք զգում, որ ինձ թույլ չեն տվել Ձեր նախագահին հարց ուղղել», զարմացավ զրուցակիցս: «Այ՛ո, ով հարց ունի, պիտի պատասխան տրվի», ասացի ու ավելացրիՙ «զարմանում եք, քանի որ Ձեր հարց ունեցող լրագրողներին ոչ թե հերթ չի տրվում, այլՙ իրավունք»: «Ձե՛ր թերթերն են այդպես գրում, Դուք էլ հավատու՞մ եք», ժպտադեմ էր: «Մեր թերթերն ընդամենը արտատպում են միջազգային մամուլի արձագանքը», ասացի: «Լրագրության մեջՙ աչքով տեսածդ, ականջովՙ լսածդ», ասաց ու հավելեցՙ «Եկե՛ք, տեսե՛ք, համոզվե՛ք, որ այդպես չէ ու գրե՛ք»: «Ու իմ հայկական անձնագրով, հայի անուն- ազգանունով Ձեր երկիր ինձ կարտոնե՞ն», հեգնական հարցս սրահում ներկա շատերը լսեցին: «Անձա՛մբ, սահմանի մյուս կողմից կդիմավորեմ», ասաց: «Լավ էլ փաստեցիքՙ որպես ազատ լրագրող չեմ կարող պարզապես տոմս գնել ու Ձեր երկիր գալ, ինչքան էլ Ադրբեջանի հյուրընկալության մասին գովազդեք»: Պարտված էր: Չխոստովանեց իհարկե, բայց ժպիտով, խոսքով գնահատեց պատասխաններս ու հարցրեցՙ ո՞ր լրատվամիջոցն եք ներկայացնում: «Ազգ» ասացի: «Ծանոթ եմ», ասաց ու սուտ չէր խոսումՙ «ափսոս, հիմա նույնիսկ կայքէջում ռուսերեն չունեք»:

Գերմանիա Գերմանիայի կառավարության ֆոտոծառայություն, լուսանկարի հեղինակՙ Բերգման

Նախորդ գրառումը

ՀՕ, ԸՕ… ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆԸ ՊԷՏՔ Է ՀՐԱԺԱՐԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇԵԱՆԸ ՊԷՏՔ Է ՀՐԱԺԱՐԻ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական