Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱՀԵՇՏԸ ՈՒՐԻՇԻՆ ՄԵՂԱԴՐԵԼՆ Է

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Անկեղծ ասած, մտքովս անգամ չէր անցնում բանավեճի մեջ մտնել այն թերթի խմբագրության հետ, որի հետ համագործակցում եմ արդեն երկար տարիներ: Բայց ըստ երեւույթին նեղ շրջապատում նման նույնիսկ իրարամերժ երկխոսությունների առկայությունը վկայում է Հայաստանում հաստատված պայծառ դեմոկրատիայի փայլուն դրսեւորումներից մեկի մասին: Թեեւ եթե անաչառ լինենք, պիտի ընդունենք, որ քաղաքական թեմաներով լրատվական բանավեճերը, ելույթները, մեկնաբանությունները մեր երկրում ինչ-որ տեղ աննպատակ զբաղմունք են, քանզի Հայաստանի ղեկավարությունը թքած ունի հասարակական կարծիքի վրա, լրատվամիջոցները ոչ մի ազդեցություն չունեն ղեկավարների գործունեության կամ անգործունեության վրա:

Սիրելի ԱԶԳականներ, ո՞րն է մեր տարակարծությունների հիմքը: Ձեր կողմից այնքան չսիրված ռուսահայերի զգալի մասը այն կարծիքին է, որ դուր է գալիս մեզ թե ոչ, ղարաբաղյան խնդրով հանգուցված, աշխարհագրական խիստ աննպաստ դիրքում գտնվող, տնտեսապես թույլ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է: Դուք գտնում եք, որ «դավաճան», Ադրբեջանին զենք վաճառող պետությունը վստահելի «դաշնակից» չէ, որ մենք ինքներս մեզ վրա պիտի հույս դնենք: Ընդսմին, դուք չեք նշում, թե որն է կամ որոնք են այն ներքին պոտենցիալ ուժերը, որոնց վրա կարող է հենվել Հայաստանը, մասնավորապես թուրք-ազերական հավանական ագրեսիայի դեպքում: Գուցե նորից կրկնենքՙ հայոց բանա՞կը, որը գերազանցապես հագեցած է ռուսական զենքով, էկոնոմիկա՞ն, որն ավելի շատ տնայնագործական է, արտագա՞ղթը, որն ամայացնում է երկիրը, ռազմարդյունաբերական գործարաննե՞րը, նորագույն տեխնոլոգիանե՞րը, Հայաստանի ղեկավարությո՞ւնը, որն առաջնորդվելով գերազանցապես իշխանապահության մոլուցքով, ստեղծել ու վայելում է կոռուպցիոն-օլիգարխիական համակարգը, որից մարդիկ փախչում են ինչպես ժանտախտից: Շատ չե՞նք հետ ընկել մենք: Միգուցե դուք հավատում եք, որ կոռուպցիոները կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: Հայաստանի ներկա իշխանության իսկական դեմքը Տավուշի մարզի թոշակառու դարձած, երիտասարդազուրկ, պարբերաբար գնդակոծվող, պարզապես գոյություն քարշ տվող սահմանամերձ գյուղերն են: Ացելեցեք Մոսկվայի «Մոսկվորեցկի» շուկան եւ նախկին շամշադինցիՙ մովսեսցի թե այգեձորցի ջահելները ձեզ կծանոթացնեն սանտեխնիկա ծախելու նրբագույն առեւտրարվեստին: Որո՞նք են այս ամենի մեջ Ռուսաստանի մեղքերը:

Հիմա դուք հուշեք, սիրելի ԱԶԳականներ, ղարաբաղյան վերջին հեղաբեկումներից հետո երբ էիք նախագահ Սերժ Սարգսյանին տեսել… ժպտերես: Ճիշտ է, «բռնապետ» Պուտինի հետ պետերբուրգյան հանդիպման ժամանակ, երբ նա երախտագիտության ջերմ խոսքեր էր հայտնում վերջինիս միջնորդական նախաձեռնության համար: «Երբ առաջարկություն ստացվեց հանդիպել ու խոսել Ղարաբաղի խնդրի շուրջ, ոչ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէին կարող (ընդգծումն իմն է. Ռ.Հ.) մերժել Պուտինին»ՙ սա մոսկովյան թերթերից մեկի կարծիքն է:

Հայաստանի աղետները ներքին բնույթի են, եւ ոչ թե արտաքին ազդեցության հետեւանք: Հայրենյաց իշխանությունը, ծավալելով ներկա հակառուսական քարոզչությունը, վիրտուոզ կերպով իր վրայից շեղեց հասարակության ուշադրությունը: Ամեն ինչի մեջ մեղավոր ճանաչվեց Ռուսաստանը, որի հասցեին էլ կարելի է լուտանքներ թափել: Խոսքը չի վերաբերում անհարկի ռուսամետության կամ ռուսասիրության դրսեւորմանը: Բնավ: Նման պարագայում ռուսն ասում է. « »: ԱԶԳականներս, կարո՞ղ եք գոնե պահանջ ներկայացնել Հայաստանի ղեկավարությանը, թե ինչու է նա այնքան ապաշնորհ, որ չի կարողանում լեզու գտնել անգամ իր միակ դաշնակցի հետ: Վերջիվերջո ձեզ դո՞ւր է գալիս «հազարամյակների» պատմություն ունեցող ժողովրդի ներկա իշխանության ինտելեկտուալ մակարդակը: Եթե ազգի ղեկավարությունը անընդունակ է կամ չի ուզում ստեղծել սեփական հպատակների շահերից բխող արդարացի հասարակություն, ապա ի՞նչ կարելի է ակնկալել օտարներից:

Մենք պիտի կողմնորոշվենք դեպի «քաղաքակիրթ» Եվրոպա, Ամերիկա եւ նույնիսկ Չինաստան, հրաժարվենք եվրասիական կառույցներից եւ նմանատիպ կոչերը դատարկ հնչյուններ են, եթե իհարկե վճարովի չեն: Իսլամի դեմ ծնկի եկած Եվրոսոդոմի սիրաշահումները, օրինակ, մի նպատակ են հետապնդումՙ Հայաստանին դուրս քաշել Ռուսաստանի ազդեցության գոտուց, իսկ թե հետո ինչ կլինի նրա ու հատկապես Ղարաբաղի հետ, դա նրան բնավ էլ չի հետաքրքրի: Եվ հազիվ թե Հայաստանում չեն հասկանում, թե առաջին հերթին ով չի թողնի մեզ դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Ռուսաստանը: Չսեթեւեթենք, մենք չենք կարող մեր «ներքին ուժերով» դիմակայել այդ ճնշմանը, ոչ ոք չի կանգնի մեր թիկունքին: Ավելին ասենք, չի կարելի զայրացնել քնից զարթնած արջին: Վրաստանի խորհրդարանի նախկին ղեկավար, Սաակաշվիլու երբեմնի նվիրյալ զինակից Նինո Բուրջանաձեն ռուսաստանյան ԶԼՄ-ներում ունեցած իր բազմաթիվ հարցազրույցներում ռուս լրագրողների նույն հարցին, թե ինչ տվեց իր երկրին Միշիկոյի ֆանատիզմի հասնող արեւմտասիրությունը եւ ագրեսիվ ռուսատյացությունը, նույն պատասխանն է տալիսՙ ոչինչ, բացարձակապես ոչինչ, տարածքներ կորցրինք: Ավելացնենք ի գիտություն հայերի. եկող տարի Հարավային Օսիայում ծրագրված է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ: Սա նշանակում է, որ մեկ տարի հետո Հյուսիսային Օսիան եւ Հարավային Օսիան կմիավորվեն ու կդառնան Ռուսաստանի վարչական մեկ սուբյեկտ: Հայտնի է ինչի հանգեցրեց ուկրաինացի նացիոնալիստների նույնքան ագրեսիվ ռուսատյացությունը: Եվ Դոնբասը դեռ առջեւում է: Այդպիսին են մեծ քաղաքականության դաժան իրողությունները: Մեծ պետությունների մեջ հրեշտակներ չկան:

Իսրայելի մասին: Ես գրել էի, որ Իսրայելը թերեւս աշխարհի միակ պետությունն է, որն իր ռազմական-տնտեսական-ինտելեկտուալ գերզարգացածության շնորհիվ ստիպում է իր հետ հաշվի նստել մեծ պետություններին (ի դեպ, Հայաստանում երեւի աննկատ չմնաց, թե ինչ շուքով օրերս Կրեմլում ընդունեցին Իսրայելի վարչապետ Նաթանյահուին): Դուք նկատում եք, թե դա գերազանցապես հրեական սփյուռքի ծառայությունն է: Ճիշտ է, ով է դրան առարկում. ժամանակակից Իսրայելը իրոք հրեական սփյուռքի ստեղծագործությունն է: Սակայն ուշադրություն դարձրեք բուն Իսրայելում հրեական ցեղին հիրավի անմնացորդ նվիրված ի՜նչ վառ անհատականությունների վրա է հենվել այդ սփյուռքըՙ Դավիդ Բեն-Գուրիոն, Իցհակ Ռաբին, Գոլդա Մեիր, Մենախիմ Բեգին, Իցհակ Շամիր, Շիմոն Պերես եւ ուրիշներ: Նրանցից միայն մեկն էրՙ Օլմերտը, «գրպանամտության » փորձ արել, իհարկե, միլիարդների չհասնող, որի համար էլ դատական պատասխանատվության ենթարկվեց: (Իսկ Հայաստանում ողբում են, թե ինչու անկախանալուց հետո երկրի բախտը չի բերում ղեկավարի հարցում): Դուք առարկում եք, որ ի տարբերություն «ապերախտ» Ռուսաստանի, Իսրայելին ռազմական, տնտեսական, դիվանագիտական հզոր աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ը: Ուղղակի հրեշտակ եք դարձրել Ամերիկային, ինչն այնքան չի սազում նրան, հատկապես մեր ժամանակներում: Հավատացեք, «ազնվասիրտ» ԱՄՆ-ը «անշահախնդիր» մեկ դոլար էլ չէր տրամադրի Իսրայելին, եթե չլիներ այդ նույն հրեական սփյուռքը, որը պարզապես պարտադրում է անգլոսաքսերին գործելու հօգուտ Իսրայելին, քանզի, ինչպես գրում է ռուս քաղաքագետներից մեկը, «Սիոնի որդիներն ու դուստրերն են կազմում Միացյալ Նահանգների ֆինանսական ու քաղաքական վերնախավի որովայնը»:

Ինչ է տեսնում սփյուռքահրեան, երբ այցելում է իր վերստեղծած ու փայփայած ավետյաց երկիրըՙ ինչպես ասվեց, բոլոր առումներով հզոր ու բարգավաճ մի պետությունՙ ազգի գոյության, զարգացման, աշխարհամասշտաբ ինքնահաստատման խորհրդանիշ: Ինչ է տեսնում Հայաստանի քաղաքական կյանքից մեկուսացված սփյուռքահայը իր հայրենիքումՙ համատարած դժգոհություն, հուսահատություն, համաճարակի վերածված արտագաղթացավ, ատելություն «անկուշտ» ղեկավարության նկատմամբ: Կարո՞ղ է սփյուռքահայը կույր է, չի տեսնում ինչպես է ապրում ղեկավար խավը եւ ինչպես է հազիվ ծայրը-ծայրին հասցնում բնակչության մեծամասնությունը:

Ասում են Հայաստանին կործանումից կփրկի միայն իշխանափոխությունը: Եվ հիմա, պատվարժան ԱԶԳականներ, ելնելով ձեր «ներքին» համոզմունքներից, պատկերացրեք հիրավի անհավատալի մի այսպիսի տեսարանՙ գալիք նախագահական (կամ վարչապետական) ընտրություններում հաղթում է ոչ հանրապետական մի կուսակցության ազնվասիրտ, հայրենասեր ու խելամիտ լիդերը: Եվ ծանոթանալով իրերի իսկական վիճակին, ինչ եք կարծում, ինչ կգոչի նա: Ես ենթադրում եմ նշանավոր առասպելի հերոսի հուսահատ ճիչըՙ «դուք (նկատի ունենալով հանրապետականներին) գնացիք եւ ամեն ինչ տարաք ձեզ հետ, ավերակների վրա ես ինչպե՞ս թագավորեմ»:

Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ ԿՐԱԿՎԵՑ, ԵՎ Ի՞ՆՉ

Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական