Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԵ ԱՆՏՈՆՅԱՆ. «SCDM-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՃԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ»

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

…Այնպես է ստացվել, որ քչերը Հայաստանում, նույնիսկՙ ՏՀՏ մասնագետները գիտեին, մինչեւ վերջերս, որ ոլորտի խոշոր ընկերություններից է 150 աշխատակից ունեցող (ինչը, համաձայնե՛ք, լուրջ թիվ է մեր երկրի համար) SCDM (Structured Credit Data Management ) Armenia-ն, որը մշակում է ծրագրային արտադրանք կենտրոնական եւ առեւտրային/ ներդրումային բանկերի, ապահովագրական եւ աուդիտորական ընկերությունների, լրատվական գործակալությունների համար: Եվ դրա պատճառն այն է, որ այդ ընկերության հիմնադիր, Ավստրիայի քաղաքացի Վահե Անտոնյանը (ծնվ. 1976 թ., Թեհրան) նախընտրում է գործը խոսքերից, գովազդից:

Եվ այս ընկերության մասին, որը հիմնադրվել է արդեն հեռավոր 2003 թ. Երեւանում եւ այն պահին ունեցել ընդամենը երկու աշխատակից `չհաշված տնօրենին, այսօր համաշխարհային շուկայի ռիսկերի կառավարման ծառայությունների առաջատարներից է, խոսելու առիթ հանդիսացավ երեքշաբթի հունիսի 28-ին կայացած SCDM-ի նոր գրասենյակի բացման արարողությունը «Վիասֆիր Տեխնոպարկ»-ում:

Ընկերության հիմնադրի բազմակողմանի կրթությունը, կառավարման հմտությունները եւ համաշխարհային շուկայում զարգացման միտումների կանխագուշակման առումով ունեցած հատկությունները հանգեցրին նրան, որ ընդամենը երեք տարի հետո SCDM-ի աշխատակիցների թիվը հասավ 50-ի, իսկ հիմա, ինչպես արդեն ասվեց, 150 է:

2013-ին Ֆրանկֆուրտի ֆինանսների եւ կառավարման դպրոցը, որը Գերմանիայում շատ բարձր վարկանիշ ունեցող համալսարան է, դարձավ SCDM -ի հավասար համասեփականատեր: Ըստ Վահե Անտոնյանի, այս հաստատությունը հանդիսանում է առաջատար հետազոտական կենտրոն, որի առանձնահատկություններից է ներդրումների ապահովումը այլ կազմակերպությունների մեջ:

SCDM ընկերությունը, ինչպես արդեն ասվեց, զբաղվում է ռիսկերի կառավարմամբ, ինչը հատկապես կարեւորվեց բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների կողմիցՙ 2009թհամաշխարհային ճգնաժամից հետո: Այս ծառայությունները ունեն լայն ցանկՙ տվյալների կառավարումից (data management) մինչեւ բարդ մասնագիտացված ծրագրերի (specialized complicated software) մշակում, որոնք ապահովում են բոլոր տեսակի ռիսկերի կառավարումը: Եվ, իհարկե, մշակվում են հատուկ ծրագրաշարեր պատվերով: Եվ այստեղ պետք է շեշտել, որ ընկերությունը չի աշխատում այն հաճախորդների հետ, ովքեր պնդում են իրենց կողմից պատվիրված արտադրանքի «բացառիկությունը», այսինքն«Սա իմ պրոդուկտն է, ուրիշին այն չե՛ք կարող վաճառել»:

Այս կամ այն պատվերը կատարելուց հետո ընկերությունը փնտրում է այն հաճախորդներին ամբողջ աշխարհում, ովքեր նման արտադրանքի կարիք ունեն: Եվ վերը նշված «բացառիկ» հաճախորդների թիվը շատ փոքր է, քանի որ նմանատիպ արտադրանքի գինը «հսկաների» մոտ, ինչպիսիք են, օրինակ, IBM-ը, մի քանի անգամ ավելի բարձր է:

SCDM-ը հաճախորդները հիմնականում Գերմանիայում են, կան նաեւ ԱՄՆ-ում, Անգլիայում, Շվեյցարիայում:

Երբ հայաստանյան գրասենյակի աշխատակիցների աշխատավարձի հարցն է արծարծվում, Վահե Անտոնյանը ասում է հետեւյալը. «…Իհարկե՛, հասկանալի պատճառներով, Հայաստանում մեր աշխատակիցների աշխատավարձը մի փոքր ցածր է, քան իրենց գործընկերներինը գերմանական մեր գրասենյակում: Սակայն եկեք տեսնենք, թե ինչպես են «հսկաները»ՙ բազմազգ ընկերությունները իրականացնում իրենց աութսորսինգը (outsoursing): Դուք չե՛ք կարող գտնել Բանգլադեշում, Վիետնամում կամ Հնդկաստանում իրենց եւ ո՛չ մի աշխատակցի, ում աշխատավարձը ավելի բարձր է, քան այն, որը ստանում է ամենացածր վարձատրվող աշխատակիցը ԱՄՆ – ում, եւ ինչն ամենակարեւորն էՙ առավել կարեւոր աշխատանքը չի տրվում այդ երկրներում անելու համար, այլ հիմնականում ինչ-ինչ երկրորդական նշանակության գործեր, եւ այս բոլորն ի վերջո հանգեցնում է մեծ դժգոհություններիմարդիկ իրենց համարում են «երկրորդ կարգի» աշխատող… Այնինչ մեր քաղաքականությունը Հայաստանում հիմնովին տարբերվում է «հսկաների» այդպիսի քաղաքականությունիցՙ մեր Երեւանի գրասենյակը իրականացնում է առավել բարդ ու պատասխանատու գործեր, ինչպիսին է, օրինակ, աշխատանքը հաճախորդների հետ: Մենք ունենք այստեղ կատարվող աշխատանքի մի ամբողջական շղթա` հավաքարարից մինչեւ հաճախորդների հետ աշխատող մասնագետ, հետազոտողներ: Պատկերացրե՛ք հաճախորդների հետ աշխատող մեր մասնագետը անցկացնում է ամենօրյա հեռակոնֆերանս Գերմանիայի Կենտրոնական բանկի հետ, ինչը շատ պատասխանատու գործ է: Եվ սա շատ անսովոր բան է գլոբալ բազմազգ «հսկաների» համար… Հավատացնում եմ ձեզ, որ տարբերությունը Գերմանիայում եւ Հայաստանում նույն պաշտոններ զբաղեցնող մեր աշխատակիցների աշխատավարձերի միջեւ շատ ավելի փոքր է, քան այդ մեծ կորպորացիաներում:

…Այո, իհարկե՛, վարձատրությունը շատ կարեւոր բան է, բայց մենք SCDM-ում վստահ ենք, որ կան նաեւ աշխատակիցներին խրախուսելու այլ ձեւեր, ինչպիսիք են, օրինակ, հետաքրքրական աշխատանքըՙ հետազոտական բնույթի, նաեւՙ մասնակցությունը տարբեր կոնֆերանսներին, վերապատրաստման դասընթացներին արտերկրում, որոնք երբեմն ամիսներ են տեւում»…

Ընկերության ղեկավարությունը մարդկանց աշխատանքի ընդունելու բավականին յուրահատուկ սկզբունք է որդեգրելնախընտրել ո՛չ թե գիտելիքները, այլ բնավորությունը (hire not by scills, but by character), քանի որ իրենք կարծում են, որ կարող են սովորեցնել անհրաժեշտ առարկաները որեւէ անձիՙ անկախ նրա նախորդ փորձից: «Եվ մենք պետք է ճկուն լինենքմեր աշխատակիցները պետք է պատրաստ լինեն որեւէ ժամանակ անել ինչ-որ մի նոր բան», ասում է պրն Անտոնյանը:

Նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ իր ելույթում ընկերության հիմնադիրը իր խորին երախտագիտությունը հայտնեց իրենց հայաստանյան գրասենյակի աշխատակազմին եւ դրա ղեկավար Արամ Կադիմյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար:

Ի՞նչն է առավել դուր գալիս Վահե Անտոնյանին Հայաստանում:

«Այստեղ կան շատ հետաքրքրական մարդիկ, ովքեր ստեղծագործում են տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա, որը շատ ավելի բարձր էՙ քան, ասենք, Գերմանիայում»:

Ֆրանկֆուրտի դպրոցի ֆինանսների եւ կառավարման դպրոցի նախագահ պրոֆեսոր Ուդո Շտեֆենսը, ով Հայաստան էր ժամանել հատուկ նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով, «Ազգի» հետ զրույցում ասաց. «Մեր ակնկալիքները եւ ներդրումները հատուցվեցին, քանի որ այսօր` համեմատած 2014 թ.-ի հետ, SCDM-ի շրջանառությունը եռապատկվել է, եւ դա նաեւ պայմանավորված է Հայաստանում SCDM-ի թիմի լավ աշխատանքով: Թեպետեւ SCDM Armenia ՍՊԸ-ն ամբողջությամբ պատկանում է SCDM Germany-ին, ընկերության հիմնական աշխատանքը կատարվում է այստեղ, Հայաստանում: Դուք այստեղ շատ լավ կրթված երիտասարդներ ունեք, ովքեր աշխատում են մեծ նվիրումով: Լավ աշխատավարձից բացի, որ իրենք ստանում են SCDM-ում, դա նաեւ լավ հնարավորություն է նրանց համար մուտք գործելու ժամանակակից թվային աշխարհ, քանի որ մեր ընկերությունը շատ «թվային» է: Մենք հպարտ ենք այն փաստով, որ մեր աշխատակիցների 90 տոկոսը աշխատում հենց այստեղ, Հայաստանում, իսկ Գերմանիայում մենք ունենք միայն 10 աշխատակից: Վահե Անտոնյանը շատ ստեղծագործական եւ նորարարական մասնագետ է, ով անում է ամեն ինչ, որ աշխատակիցները միշտ լինեն զարգացման կենտրոնում:

Եվ մենք շատ շնորհակալ ենք SCDM Armenia-ին մեր տարբեր ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են ծրագրային, նաեւՙ տվյալների կառավարման արտադրանքի վերջնական մշակումը: Հայաստանում մասնագետների ինտելեկտուալ մակարդակը բավականին տպավորիչ է, այնպես որ մենք ընդլայնում ենք SCDM-ը, ահավասիկ, բացելով նորանոր գրասենյակներ»:

Նախորդ գրառումը

ԵՐԿԻՐԱՆ ԹՌՉՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼ

Հաջորդ գրառումը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական