Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԸ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ…

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մեռնեիՙ գարնան հողի մեջ տարփող

Ու շշնջայի հեքիաթը կյանքի

Եվ ավետաբեր գարնան բուրմունքով

Ես հող դառնայի,

Բայց ոչ թե մեռած,

Այլՙ փթթող գարնան

Բուրմունքով արբած…

Այդպես կարոտով ու կյանքով գերված

նորից ապրեի…

Մեդորա Խաչատրյան

Աշխարհում կան նվիրյալներ, ովքեր պատրաստ են իրենց երկրային առաքինությունը կատարել մինչեւ վերջին կենդանի բջիջը, մարման անվերադարձ շունչը…

Գրելով այս տողերը, կարծես ապրում եմ մի զարմանալի ափսոսանք եղելության մասին, թեպետ ինձ պարուրում է նաեւ սփոփանքի, ոգեւորության զգացումը դեպի կյանքը:

Այս տարվա հունիսի 5-ին կլրանար գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Մեդորա Խաչատրյանի ծննդյան 79-ամյակը եւ սույն ամսվա 15-ին նրաՙ մահվան երկրորդ տարեդարձը:

Բազմաբեղուն էր Մ. Խաչատրյանի գործունեությունը: Գիտական շուրջ 60 աշխատանք, 5 գյուտ, ԽՍՀՄ ԺՏՆՑ մրցանակակիր, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրքերի հեղինակ:

Մեդորա Խաչատրյանը ՀՀ Գյուղատնտեսական ակադեմիայի թեզերի պաշտպանության խորհրդի անդամ էր, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուծության գիտական զարգացման գիտամեթոդական խորհրդի քարտուղար:

Նա ամեն կերպ աջակցում էր ճյուղի վերելքին, նպաստում գիտական կադրերի պատրաստման առաջընթացին:

Նրա անունը գրվել է Մոսկվայի Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայի տավարաբուծության ամբիոնում ստեղծված կարմիր գրքումՙ ի թիվս անասնաբուծական գիտության առաջատար այլ գիտնականների:

Հայկական անասնաբուծության եւ անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի տավարի բուծման եւ գենետիկայի բաժնում նա երկար տարիներ աշխատեց որպես ավագ, ապա առաջատար գիտաշխատողՙ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, Գյուղատնտեսական ակադեմիայի ակադեմիկոս Վաղինակ Ոսկանյանի ղեկավարությամբ:

1968 թ.-ից Մ. Խաչատրյանի գիտական գործունեությունն ուղղվում է տավարի էթնիկական ցեղիՙ կովկասյան գորշի ինտերերային հատկանիշների բացահայտման խնդրին:

Գրեթե քառորդ դար նա իրականացրեց մեծածավալ խորազնին գիտական հետազոտություններ:

Համալիր հետազոտությունների հիման վրա Մ. Խաչատրյանը հանրապետությունում առաջինն է տվել տավարի կովկասյան գորշ ցեղի մաշկածածկույթի մանրակառուցվածքային համապատասխան ֆիզիկամեխանիկական, ապրանքատեխնոլոգիական հատկանշական բնութագրումըՙ իբրեւ արտադրական հումքի եւ ըստ կիրառության նպատակի մտցրել հստակ դասակարգում:

Բազմակողմանի եւ ծավալուն գիտահետազոտական նյութերըՙ Մ. Խաչատրյանն ամփոփեց դոկտորական թեզում, որն ի դեպ նվիրեց Սպիտակի 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Իր հուշերում Մեդորա Խաչատրյանը դոկտորական թեզի վերաբերյալ բերել է մի զարմանահրաշ դրվագ.

«Առաջին կուրսում ուսանելու տարիներին առաջին անգամ մեկնեցի Սուրբ Էջմիածին եւ այցելեցի վերջինիս կից գանձարան-թանգարանը:

Ուշադրությունս սեւեռվեց մի հրաշագործՙ բաց կանաչագույն կերպասյա ոսկեկար, գեղանկար նախշերով ասեղնագործ սփռոց-վարագույրի վրա, որը մի հայուհու 15-20 տարիների աշխատանքի արդյունք էր:

Տարիներ անց, երբ անցա գյուղատնտեսական կենսաբանության գիտահետազոտական ուսումնասիրությունների գործունեության ոլորտը, կանխակալորեն ընտրեցի հյուսվածքաբանությունը, եւ ամեն անգամ, երբ գույնզգույն կտրուկներ էի պատրաստում, որը, մեթոդապես չափազանց նուրբ եւ աշխատատար է, եւ առնում դրանք մանրադիտական տեսադաշտի տակ, հիանում էի այնտեղ գծագրված բազում օրգանական բջիջների եւ հյուսվածքների գույներով, որոնք բազմերանգ էին, ճիշտ այն գույներըՙ բաց վարդագույն, երկնագույն… Որպիսի՜ նմանություն Էջմիածնի թանգարանային կերպասի գույներին, նախշերին…»:

Ահավասիկՙ այս գունային երբնապնակը դարձավ նրա ողջ կյանքի առաջընթացը, սիրո մեղեդին, մարդկային բարոյա-գեղագիտական, բարության եւ արդարամտության արգասիքը, նրա հավերժության տենչը առ Աստված…

Եվ ինչպես հաճախակի նա սիրում էր կրկնելՙ

«Իմ նախասիրությունը կյա՛նքն է…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ԻՍՐԱՅԵ՛Լ

Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵԻ «ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԽԱՆՈՒԹԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՀԻՐԵԻ «ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԽԱՆՈՒԹԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական