Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՀԻՐԵԻ «ՖՐԱՆՍԻՍ ՓԱՓԱԶՅԱՆ» ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԽԱՆՈՒԹԸ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Նվիրում եմ հորս հիշատակին

Կահիրեի «Աթաբա» հրապարակի եռուզեռի մեջ ժամացույցների վերանորոգման մի պատմական կոչվելու արժանի խանութ կա, որը երեւի Եգիպտոսում վերջինն է իր տեսակի մեջ: Ներսում հաճախորդներին դիմավորում է ամենատարբեր տեսակի եւ ժամանակիՙ պատերից կախված փայտյա շրջանակներով հին ժամացույցների թիք-թաքը: Դրանից բացի զգալի լռություն է տիրում խանութում, որտեղ այժմ ընդամենը հինգ ժամագործ է աշխատում: Ժամանակին (1950-60-ական թվականներին) մինչեւ 18 ժամագործ էր աշխատում «Մեզոն Ֆրանսիս Փափազյան» ժամագործական այս խանութում:

«Սա երեւի խանութի կենսագրության վերջն է», պատմում է «Բրաունբուքս» պարբերականի թղթակցին հիմնադիր Ֆրանսիս Փափազյանի թոռըՙ Աշոտը, ով իր եղբորՙ Ներսեսի հետ շարունակում է պահել հին ավանդույթը: «Եղբայրս ամուսնացած չէ, շարունակում է նա, իսկ իմ երկու զավակները հետաքրքրություն չեն ցուցաբերում այս գործը շարունակելու ուղղությամբ»:

Լրագրողիՙ «Ինչպե՞ս է ստեղծվել եւ ե՞րբ» հարցին նա պատասխանում է. «20-րդ դարի սկզբին պապս Թուրքիայից փախչում է եւ ժամանում Ալեքսանդրիա: Այնուհետեւ Կահիրեում հաստատվելով 1903-ին բացում է այս խանութը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս բանուկ թաղամասում, որն այդ ժամանակ կոչվում էր «Ֆարիդա թագուհու հրապարակ»: Ֆրանսիս պապս 1940-ին վախճանվեց, բայց իր զավակները շարունակեցին նրա գործը եւ հանձնեցին մեզՙ իրենց թոռներին: Մենք մասնագիտությամբ իսկական ժամագործներ չենք, բայց փորձել ենք ամեն ինչ պահպանել խանութում: Այդ է պատճառը, որ թանգարանի նման է այն: Փոքր տարիքից խանութ այցելելով որոշ գաղտնիքներ սովորել ենք: Հաճախորդները շարունակում են վստահել մեզ, որովհետեւ խանութի հեղինակությունը շատ բարձր է: Նրանք գիտեն, վստահ են, որ որեւէ այլ վայրում, երկրում չսարքվող ժամացույցները մեզ մոտ հնարավոր կլինի սարքել: Տարիներ առաջ Շվեյցարիայի դեսպանն էր եկել մի քանի ժամացույցներ սարքել տալու համար: Շվեյցարիայում չէին կարողացել վերանորոգել, որովհետեւ հին ժամացույցների մասերն այլեւս գոյություն չունեն: Հիմա ամեն ինչ էլեկտրոնային է: Իսկ մեզ մոտ այդ հին ժամացույցների մասերը կան, որովհետեւ հայրս ամեն անգամ արտասահմանից վերադառնալիս իր հետ բերում էր այդ անհրաժեշտ կտորները: Ես Կահիրեի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինն եմ ավարտել 1981-ին, պատրաստվում էի մեկնել Մ. Նահանգներ, բայց հայրսՙ Սարգիսը, խորհուրդ տվեց մինչեւ թղթերիս պատրաստումը խանութում անցկացնեմ ժամանակս: Այդ օրվանից հետզհետե ավելի կապվեցի այս գործին եւ այն դարձավ իմ կյանքի մի մասնիկը: Լավ տրամադրություն եւ համբերություն է պահանջում գործը: Ժամացույցի թերությունը գտնելը նուրբ, արվեստի գործ ստեղծելուն է նման»:

Հիսունութամյա Աշոտին ընկերները հորդորել են տեղափոխել խանութը մեկ այլ վայր, քանի որ շատ է, ընդհանրապես, փոխվել խանութի «շրջապատը», բայց Աշոտը նրանց միշտ պատասխանել է, թե այդ 200 մ2 տարածքը Կահիրեի ուղենշային, հատկանշական կետերից մեկն է դարձել եւ այն չի կարելի փոխել: «Մեր հաճախորդները հավատարիմ են մեզ, ուստի մենք էլ պարտավոր ենք հավատարիմ լինել նրանց», եզրափակել է հարցազրույցը Աշոտը:

Ի դեպ, անդրադառնալով հոդվածիս խորագրին նշեմ, որ հայրսՙ Հարություն Ծուլիկյանը ավելի քան 40 տարի աշխատել է որպես ժամագործ վերոնշյալ «Ֆրանսիս Փափազյան» խանութում: Նա այնքան նվիրված էր իր աշխատանքին եւ վստահության արժանացած, որ խանութի վերանորոգման աշխատանքների ժամանակ իրեն էին հանձնարարել վերահսկողությունը: Այնտեղ են աշխատել նաեւ Ասատուր, Ազատ եւ Անդրանիկ Պողիկյանները, Սարգիս Փափազյանը, Գրիգոր Բալամուտյանը եւ ուրիշներ:

Այս տարի լրանում է հորս ծննդյան 120-ամյակը: Նա ծնվել էր Կեսարիայում 1896 թվին: Համիդյան ջարդերի ժամանակ 5-6 ամսական հղի տատիս աչքերի առաջ նախ սպանում են նրա ամուսնուն, ապա նրա աղիողորմ ճիչերին վերջ տալու նպատակով թրի մի հարված էլ հասցնում տատիս վզին, ով նվաղած ընկնում է հատակին: Նրան մահացած համարելով թուրքերը հեռանում են, որից հետո հարեւանների օգնությամբ տատս ուշքի է գալիս եւ դանդաղ ապաքինվում: Որոշ ժամանակ անց ծնունդ է տալիս իր առաջին եւ միակ որդունՙ հորս: Ապա անցնելով գաղթի ճանապարհը հասնում է Եգիպտոս եւ ապրում այնտեղ մինչեւ 1953 թվականը, միշտ վզին կրելով թուրքական յաթաղանի սպին: Ես շատ լավ հիշում եմ նրան: Հրաշքով փրկված տատիս, հորս ու մորսՙ Անժել Թեքեյանի մասին վկայությունը (N 182) զետեղված է բ.գ. դոկտոր, բանահավաք եւ բանագետ Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն: Ականատես վերապրողների վկայություններ» կոթողային աշխատության մեջ (ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երեւան, 2011 թ.), որի անգլերեն թարգմանությունը կատարել են ավագ եղբայրսՙ Տիգրան Ծուլիկյանը եւ Անահիտ Պողիկյան-Դարբինյանը:

Նախորդ գրառումը

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԸ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ…

Հաջորդ գրառումը

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական