Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵ՜Յ, ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Պատմակա՞ն շաբաթ էր, թերեւս, համենայն դեպսՙ պապական էր հաստա՛տ: Պապական-պատմական, այդպես ավելի ճիշտ է: Հայաստան էր ժամանել Ամենայն հայոց… Պապը, Ֆրանցիսկոսը, ով լվանում է ամենամեղավորների ոտքերը, մեքենայից իջնում է, երբ ճանապարհին հաշմանդամ է տեսնում, որպեսզի համբուրի վերջինիս, ամեն շաբաթ Վատիկանում ընդունում է երեխաների, ծերերի… Նա եկել էր առաջին քրիստոնյա պետություն եւ այդ առաջին քրիստոնյա պետությունը մենք ենք, մերն է: Վատ է, որ այդ պետության կազմում չէ Արարատը, բայց լավ է, որ Պապը դեպի Արարատը աղավնի բաց թողեց: Ավելի վաղ Գյումրի էր գնացել, ավելի վաղ էլՙ սպիտակ Ռենո էր նստել, չմգացված ապակիներով, հասարակ:

Վերջին անգամ ե՞րբ էինք Գյումրի գնացել, հե՜յ, առաջին քրիստոնյաներ, պարտադիր չէՙ սպիտակ Ռենոյով, սեւ թանկարժեքով թեկուզ, կարեւորըՙ Գյումրի գնալն է, վագոն տնակների առջեւ կանգնելն է, այնտեղ մեքենայից իջնելն է, այդ մարդկանց համար, այդ մարդկանց առջեւ աղոթելն է: Բայց դա Պապն էլ չարեց, երեւի մեզ թողեց, երեւի… սպիտակ Ռենոն էլ թողեց:

Հետո Հանրապետության հրապարակ եկավ, նկատի ունեմՙ Պապը, Պապը եւ մարդիկ, մի քանի հազար, երեխաներով, որ Պապին տեսնեն, որ նրա կողմ մղեն իրենց երեխաներին, որ Պապը գրկի, ձեռքը գլխներին դնի, օրհնի: Պապն էլ դրեց, օրհնեց, աղոթեց… Հետո Խոր Վիրապ գնաց: Խոր Վիրապը ուրիշ եկեղեցի է, եկեղեցին ուրիշ է, ուրեմն Խոր Վիրապը ուրիշների ուրիշն է: Այնտեղ քրիստոնեությունն է սկսվելՙ Հայաստանում, Հայաստանն էլ առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Ու աղավնինՙ դեպի Արարատ:

Պապն այսքան բան արեց, հետո նստեց իր ինքնաթիռը, որի վրա գրված էրՙ Aeitalia, ու գնաց, մենք մնացինք ՙառաջին քրիստոնյաներով ու տխուր, նույնը, նույնըՙ տխուր, հավատը, հույսը, սերը կորցրած… Պարզեցինք, որ տեղեկատվական բադիկ էր այն լուրը, երբ Հայաստանում գտնվելու առաջին գիշերը Պապը խնդրել էր, որ իրեն ծերանոց տանեն, որ այնտեղ գիշերի: ՙՉկա այդպիսի բան, չի ասել՚, ասացինք, երեւի ճիշտ, բայց եթե անգամ ճիշտ, կամ սխալ մեկը չկար, որ Պապի Հայաստանում գտնվելու առաջին գիշերն ասերՙ ինձ ծերանոց տարեք, որ այնտեղ գիշերեմ, հե՜յ, առաջին քրիստոնյաներ: Տասը չէ, հինգը չէ, մե՛կը:

Պարզեցինք, որ կարգին գեղեցիկ երկիր ունենքՙ հոգեւոր, հոգեւոր ժողովրդով, կարոտած, սիրող, հավատացյալ, մոռացել էինք, դե ո՞վ առաջինը ընդունի քրիստոնեությունը ու հիշի, որ քրիստոնյա է, դա այնքան վաղուց էր…

Ի՞նչ տվեց Պապի այցը: Առայժմ ոչինչ: Իհարկե միջազգային մամուլի ու ոչ միայն մամուլի ուշադրության կենտրոնում էինք, ավելի ճիշտՙ այդ կենտրոնում միշտ էլ եղել է Պապը, որտեղ էլ նա գնա: Իհարկե, այդ մամուլի էջերում մեր երկրի ու մեր մարդկանց նկարները հայտնվեցին, «քրիստոնեությունն առաջինն ընդունածները» մեծ-մեծ տառերով: Իհարկե, դեռ երկար եւ տարբեր լեզուներով կխոսեն Պապիՙ այս մեծ ուխտագնացության մասին, բայց դա ոչինչ է: Ամեն ինչ կլիներ, եթե մենք առաջինը քրիստոնեությունն ընդունած չլինեինք, քանի որ առաջինն ենք, իսկ դա ոչինչ է: Պապի այցը մեզ մի բան տված կլինի, եթե սրանից հետո նստենք սպիտակ Ռենոն ու գնանք Գյումրիՙ վագոններում ապրող մարդկանց տեսնելու ու նրանց համար աղոթելու, գոնե միայն աղոթելու: Տված կլինի, եթե ամեն կիրակի որբեր ընդունենք Սուրբ Էջմիածնում ու շոյենք նրանք կախ գլուխները: Տված կլինի, եթե ցմահ ազատազրկված կալանավորների ոտքերը լվանք, քանի որ բոլորն են ներվում եւ ամենն է ներվում: Տված կլինի, եթե մեկը, տասը չէ, հինգը չէ, մե՛կը ցանկություն հայտնի, որ այդ գիշեր իրեն ծերանոց տանեն, քանի որ ինքն ուզում է ծերանոցում լինել:

Այդ ժամանակ տված կլինի, հե՜յ, առաջին քրիստոնյաներ:

Նախորդ գրառումը

ՀՈՒՊ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱԼԵՊԱՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Լրահոս

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական