Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՊ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Չի բացառվում, որ Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման «ցար» «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունն ու ՌԴ զբոսաշրջության պետական կոմիտեն հանդես գան համատեղ հայտարարությամբ: Առաջինն այն մասին, որ կտրուկ աճել է թուրքական գյուղատնտեսական ապրաքների որակը, երկրորդն էլ այն մասին, որ կտրուկ աճել է թուրքական լողափերում հանգստի պայմանների մակարդակը: Ամեն դեպքում սկսվում է ռուս-թուրքական հաշտեցման գործընթացը, այն բանից հետո, երբ Էրդողանը «անկեղծ սրտով» ներողություն խնդրեց Պուտինիցՙ թուրքական զինուժի կողմից կործանված ռուսական ինքնաթիռի համար:

Ի՞նչ ստացանք մենք այս արանքում: Արարատը չստացանք, Անիի ավերակները եւս, հայ-թուրքական նոր սահմանի մասին ճիշտ է խոսեցին Ռուսաստանում, սակայն միայն խոսեցին: Ադրբեջանը լարեց ապրիլյան առաջին օրերը, իսկ Ռուսաստանը չմիջամտեց իր համար այդ եղբայրասպան պատերազմին, նկատի ունեմՙ որպես կողմերից մեկի ռազմավարական դաշնակից, եւ վերջապես բացահայտվեց Կազանի աշխատանքային քարտեզը, ըստ որի մենք համաձայնել ենք շրջան շրջանի հետեւից տալ Ադրբեջանին, մինչեւ ԼՂ-ում անցկացվի տեղի բնակչության ազատ կամարտահայտում, որը կարող է տեղի ունենալ 5 տարի անց, 50 տարի անց, 500 տարի անց:

Օգուտ, փաստորեն, չքաղեցինք, անգամ հայրենական լոլիկը Ռուսաստան տոննաներով չտարանքՙ լրացնելով թուրքական լոլիկի թողած բացը ռուսական շուկայում: Այնպես որ, ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական օգուտ չքաղեցինք:

Հիմա հաշտվում են: Ճիշտ է, Պուտինը Էրդողանին պատասխան ուղերձ չի հղել, թե բաՙ ներում եմ, բայց դա ժամանակի հարց է, ինչպես Էրդողանիՙ ներողությունն էր ժամանակի հարց: Այսինքն հիմա առավել եւս օգուտ չենք քաղելու, ներելու են, պետք է ներեն…

Ու ի՞նչ, փաստորեն Արարատը մնաց հաջորդ անգամի՞ն: Դե մենք ինքնուրույն գրավել չենք կարող, ռուսները հաշտվում են, ամերիկացիները չեն էլ վիճել, Եվրոպան էլ անգլիական նավին հուզիչ ճանապարհում է, Հռոմի պապի ուժն էլ այդքան չի բավարարում. դեպի Արարատ աղավնի բաց թողնել բավարարում է, բայց Արարատը հետ բերելու համա՞ր… Չգիտեմ, համենայնդեպս հավատքով ամեն բան հնարավոր է, այլ հարց է, որ միայն հավատքով ոչինչ հնարավոր չէ:

Հիմա կսկսվի մի շատ հայաստանյան բան. ոմանք կասեն, թե Թուրքիա-Ռուսաստան մերձեցմամբ մենք պահը կորցրեցինք, ոմանք կասեն, որ մեզ համար շահեկան է, որ մեր դարավոր բարեկամն ու դարավոր թշնամին լավ հարաբերություններ ունենան, քանի որ այդկերպ ռուսները կզսպեն Թուրքիային, ոմանք էլ ոչինչ չեն ասի հիմա, այլ կսպասեն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ռուսական կողմի հրավերով գնա Ռուսաստան, վերադառնա, նոր ասեն:

Ու կրկին ամենակարեւորը չի ասվի, ոչ թե որովհետեւ չի ասվի, այլ քանի որ չգիտենք: 101 տարի է անցել, բայց մենք չգիտենք, թե ինչպես հետ բերել Արարատը: Գուցե ձեւ չկա՞ ու սա այն դեպքն է, երբ ոչ թե հույսը վերջինն է մեռնում, այլ վերջին մեռնողն արդեն մեռե՞լ է: Պարզ է մի բան, եթե հետ բերելու ցանկություն կա, ապա ինքն իրեն չի գալու, որովհետեւ ոչ Արարատն է սովորական սար, ոչ էլ մենք ենք Մուհամեդը:

Չնայած գուցե գիտենք, ուղղակի չենք ասում, որ թուրքերը չիմանան: Եվ այդպեսՙ 101 տարի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՄՈՆԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ, ՊՈՂՈՍԸՙ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Հաջորդ գրառումը

ՀԵ՜Յ, ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԵ՜Յ, ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական