Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանդատը՝ մահա՞կ. իշխանությունը հերթական ագամ մոտենալով հեռացավ մանդատազրկության օրակարգից

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը նախորդ շաբաթ կրկին օրակարգային էր: Հայրենի իշխանությունը խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորների մանդատից զրկելու մտադրության մասին ակնարկեց՝ տեղեկացնելով, թե Ազգային ժողովի խորհուրդը հարցը Սահմանադրական դատարան ուղարկելու համար նիստ կգումարի: Նիստը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, քանր որ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները խորհրդի նիստին չէին մասնակցել, եւ այն տեղի չէր ունեցել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առ այս պահը չի հստակեցրել՝ հարցն ի վերջո ի՞նչ հանգուցալուծում կստանա: Թեեւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն օրերս հայտարարել է, թե իշխանությունը մանդատից զրկելու գործընթաց չի սկսի, բայց հաշվի առնելով ՔՊ-ականների՝ հարցը որպես մահակ բանեցնելու «բնավորությունը», չի բացառվում՝ ժամանակներ անց իշխանական պատգամավորներն ընդդիմադիր գործընկերներին «պատժելու» մասին բարձրաձայնեն: Նմանատիպ մի գործընթաց էլ, հիշեցնենք, 2022-ի ամռանն էր մեկնարկել, ինչը նույնպես տրամաբանական ավարտ չունեցավ: Չնայած այդ գործընթացին  հաջորդեց այն, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը», փողոցի պայքարում չհաջողելով, խորհրդարան վերադարձան: Այս մասին «Ազգ»ի հետ զրույցում  նաեւ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է ասում՝ նկատելով՝ մանդատազրկության խնդիրը մի կողմից քաղաքական, մյուս կողմից՝ սահամանդրա-իրավական հարցրերի տիրույթում է գտնվում:

«Բայց մինչեւ սահմանադրա-իրավական հարաբերությունները՝ այնտեղ քաղաքական որոշման կարեւոր հատված կա: Օրինակ՝ առաջին անգամ (2022-ի ամռանը մեկնարկած գործընթացը նկատի ունի- Ս.Վ.) մենք ՍԴ չդիմելու որոշում կայացրեցինք, որպեսզի ընդդիմադիր մեր գործընկերներին խորհրդարան գալու ու աշխատելու հնարավորություն տանք: Ըստ էության՝ նրանք այժմ կիսաաշխատանքային ռեժիմում են, ու եթե նկատել եք, ընդդիմությունն այժմ երկու բանով է զբաղված: Առաջինն այն է, որ առավոտյան գալիս, գրանացվում են ու գնում: Դա նրա համար են անում, որ իրենց աշխատավարձից պահումներ չարվեն: Ի դեպ, շատ ուշադիր են աշխատավարձի հանդեպ, ամեն բան անում եմ, որ աշխատավարձից մեկ դրամ անգամ չպակասի: Երկրորդն այն հանգամանքն է, որ մասնակցում  են խորհրդարանում տեղի ունեցող քվեարկություններին այն պարզ պատճառով, որ մանդատնից չզրկվեն»,- ներկայացնում է Պապոյանը:

Դիտարկման հետ, թե՝ ստացվում է, որ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցն իշխանության համար մահա՞կ է, իշխանական պատգամավորը չի համաձայնում՝ բացատրելով, որ եթե ընդդիմության ներկայացուցիչները, ենթադրենք, երկու նստաշրջան  աշխատանքի առհասարակ չգային, ապա մանդատազրկությունն անխուսափելի էր լինելու, քանի որ օրվա իշխանությունը պատասխանատու է սեփական քաղաքացու առջեւ, եւ դա անկախ հանգամանքից՝ քաղաքացիների քանի՞ տոկոսն է իշխանությանը, քանի՞սը՝ ընդդիմությանը վստահության քվե տվել:

«Նրանց վատ աշխատանքն է իրենց ու իրենց ընտրողների հարցը, իսկ առհասարակ չաշխատելը մեր բոլորի խնդիրն է: Տեսեք՝ այս ընթացքում մարդկանց սոցիալական վիճակը, գործարար միջավայրը, տնտեսական հարաբերությունները, քաղաքացու կյանքը հեշտացնող մի շարք օրենքներ են բերել Ազգային ժողով, բայց ընդդիմության ներկայացուցիչները «դեմ» կամ «ձեռնպահ» են քվեարկել: Հետեւաբար, այժմ թող մտածեն ու որոշեն՝ իրենց ընտրողներին ինչպես են բացատրելու, թե ինչու են կյանքը բարելավող օրենքիներին դեմ քվեարկել: Առավոտից երեկո խոսում են Ռուսաստանի հետ հարաբերություները բարելավելու մասին, բայց իմ ներկայացրած «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որ օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում ավելի հեշտ աշխատանքի իրավունք ստանալուն էր վերաբերում, դեմ են քվեարկել: Օրինագծի անվանումը «Օտարերկրացիների մասին» է, բայց պարզ է, չէ՞, որ խոսքը մեծամասամբ ռուսների մասին է: Ես գրեթե վստահ եմ, որ նրանք, օրինագիծը չկարդալու հետեւանքով, հակառուսական գործողություն են իրականացրել»,- ներկայացնում է ՔՊ-ականը:

Մեր մյուս դիտարկմանը՝ այսինքն՝ ընդդիմադիրների հետագա վարքից ու գործունեությունի՞ց է կախված, թե ինչպիսի տրամաբանական ավարտ կունենա մանդատազրկության հարց, Պապոյանը դրական է արձագանքում. «Իհարկե, տրամաբանությունն է այդպես հուշում»:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն «Ազգ»ի հետ զրույցում վստահեցնում է՝ իրենց խմբակցության պատգամավորները բնավ  հետաքրքրված չեն իշխանության կողմից նախաձեռնած մանդատազրկության գործընթացով, ավելին՝ այն անլուրջ են որակում՝ չշտապելով պատասխանել, թե այդ մասով ի՞նչ մտահոգություններ ունեն: «Այնպես չէ, որ մանդատից կախված ենք, մենք մեր աշխատանքը լուռ անում ենք: Ես այս ամենը բռնաճնշումների ու հալածանքների տրամաբանության մեջ եմ դիտարկում, որ իշխանությունը 2020-ի դեպքերից հետո գործադրում է ընդդիմադիր քաղաքական գործիչների ու, հատկապես, դաշնակցականների նկատմամբ»,- նշում է Դանիելյանը: 

Հարցին՝ իշխանություններն այս քայլով գուցե ցանկանում են լռեցնե՞լ ընդդիմությանը, արձագանքում է՝ ընդդիմադիր գործունեությունը շարունակում են ու շարունեկալու են, եւ  նման բռնաճնշումներով իրենց լռեցնել չեն կարող:

«Դուք տեսե՞լ եք, որ մեր ընդդիմադիր գործընկերներից որեւէ մեկը մտածի ինչ-որ չափով թուլացնել ընդդիմադիր գործունեության տեմպը: Վստահաբար չեք տեսել, հետեւաբար այս ամենը մեզ ավելի է ամրապնդում»,- զրույցն ամփոփում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

 Թեմայի վերաբերյալ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության տեսակետն էինք ցանկանում լսել, բայց խմբակցության պատգամավորները մեծամասամբ հրաժարվեցին տեսակետ հայտնել՝ պատճառաբանելով, թե խնդիրը ՔՊ-ի ու «Հայաստան»-ի դաշտում է: Այլ կերպ ասած՝ մատի ու մատանու արանքը մտնել չցանկացան: 

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանահայ համայնք. բարեփոխումների ակնկալիքով 

Հաջորդ գրառումը

Մելգոնեանցիները կը շարունակեն ոգեկոչել բարերարներուն յիշատակը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մելգոնեանցիները կը շարունակեն ոգեկոչել բարերարներուն յիշատակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական