Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Թվերի խաղը չափազանց հետաքրքրական է: Անցյալ մարտին Թուրքիայի բանտերում 187 հազար բանտարկյալ կար: Հիմա հանկարծ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կառավարությունը որոշել է նրանցից 38 հազարին ազատ արձակել, որպեսզի տեղ ազատի բանտարկյալների նոր խմբերի, որոնք մերօրյա Սուլթանի հրամանով ձերբակալված են, կալանավորված կամ բանտարկված: Նրանց թիվը կարող է տատանվել 32-ից 35 հազարի միջեւ: Նրանց թվում զինվորականներ են, դատավորներ, լրագրողներ, ուսուցիչներ, քաղպաշտոնյաներ եւ հասարակ քաղաքացիներ», գրում է Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտ» անգլիական թերթում: Ըստ նրա, երկրի 364 բանտերից «քրեական բարեփոխումներ» անվան տակ ազատ արձակվածներին պաշտոնական Անկարան չնայած ներում չի շնորհել, բայց իրականում կատարվածը ներում է, եւ ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կրկնակի հանցագործներ չեն դառնա:

Հետաքրքրական է նաեւ նկատել, թե ինչպիսի հեշտությամբ է Թուրքիան ազատ արձակում իր բանտարկյալներին, եւ թե ինչպես է քաղաքական կարեւորագույն մի ճգնաժամ ազդում երկրի անվտանգության համակարգի վրա:

Երբ 1980-ին թուրքական բանակը հեղաշրջում իրականացրեց, ստիպված եղավ բանտային «տարողությունը» 55 հազարից բարձրացնել մինչեւ 80 հազարի, որպեսզի հնարավոր լինի մեկուսարաններում պահել նոր ձերբակալվածներին: Հիմնականում ծայրահեղ ձախակողմյան եւ ծայրահեղ աջակողմյան խմբակցություններից ձերբակալված տղամարդկանց այս խումբը, որ պարզապես մասնակցել էր դեռեւս սաղմնային վիճակում գտնվող քաղաքացիական պատերազմի մարտերին, երկար տարիներ առանց դատավարության մնաց եւ հյուծվեց բանտերում: Հիմքեր չկան ենթադրելու, որ ներկայիս ձերբակալվածները չեն արժանանա միեւնույն քմահաճ վերաբերմունքին իրենց ենթադրաբար «գյուլենիստ» համարվելու պատրվակով», շարունակում է Ֆիսքը եւ հավելում:

«Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի կոռուպցիայի եւ սադիզմի դրսեւորումներով տեսարանները լավ պատկերացում են տալիս Թուրքիայի բանտային անփառունակ վիճակի մասին, որ ծնունդ է առնում Օսմանյան ժամանակաշրջանից:

Երկրի ամենաճանաչված բանտարկյալըՙ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, հավանաբար դեռ երկար ժամանակ շարունակելու է Մարմարա ծովի Իմրալը կղզում անցկացնել իր մեկուսարանային կյանքը, որն արդեն ութուկես տարի է ձգվում:

Մինչ նրա կողմնակիցներն ու հետեւորդները երկրի հարավարեւելյան շրջանների (հատկապես Դիյարբեքիրի) բանտերն են լցրել, թուրքերի դեմ նրանց մղած մարտերն այնքան արյունալի են դարձել, որ մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ թիվ են կազմում, քան բանտարկվածները: Ենթադրվում է, որ 1984-ից 2012 թվականը ավելի քան 21 հազար քուրդ է սպանվել, որին պետք է գումարել նաեւ 2000 այլ սպանվածներ անցյալ տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

«Տարօրինակ է, որ 38 հազար բանտարկյալներին ազատ արձակող հրամանների կազմում ներառված են եղել նաեւ այնպիսիք, որոնք պաշտոններից ազատել են վերջերսՙ 2360 ոստիկանների, առնվազն 100 սպաների եւ զինվորականների եւ մոտ 190 քաղպաշտոնյաների: Հաշվի առնելով նորանոր ձերբակալությունները, կարող ենք վստահ լինել, որ բանտապահներին պաշտոնից հեռացում կամ ազատում չի սպառնում», եզրակացնում է Ռոբերտ Ֆիսքը: Թարգմ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

G20-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

G20-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական