Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

G20-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Չինաստանի Հանչժոու քաղաքում սեպտեմբերի 5-ին ավարտվեց «Մեծ քսանյակի»ՙ G20-ի գագաթաժողովը: Դրա ավարտին ընդունված հայտարարության մեջ «Մեծ քսանյակի» երկրները խոստովանում են, որ վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները բացասական ազդեցություն են գործել համաշխարհային տնտեսության վրա եւ ապակայունացրել են այն: G20-ի պետությունները նշում են, որ իրենք կփորձեն վերականգնել աշխարհի տնտեսական կայունությունը:

Այդ համաժողովի նախօրեին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Մեծ քսանյակը» պետք է կենտրոնանա տնտեսական հարցերի, այլ ոչ թե միջազգային քաղաքականության վրա: Նրա խոսքերովՙ քաղաքականության վրա կենտրոնանալու դեպքում համաժողովի օրակարգը կծանրաբեռնվի, եւ ֆինանսների, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների եւ այլ հարցերի փոխարեն «քսանյակի» երկրները «անվերջ կվիճեն» Սիրիայի խնդրի կամ այլ համաշխարհային խնդիրների շուրջ:

Չնայած այս նախազգուշացմանը, համաժողովում զգալի տեղ հատկացվեց քաղաքական հարցերին, մասնավորապես Սիրիայի խնդրին, որի առնչությամբ այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության գալ: Ի դեպ, Lenta.ru կայքն արձանագրում է, որ G20-ի գագաթողովները վաղուց դադարել են լինել զուտ տնտեսական համաժողովներ: Կայքն անդրադառնում է դրա պատճառներին եւ առհասարակ «քսանյակի» ձեւաչափի գոյության անհրաժեշտությանը:

Թեւակոխում ենք նոր աշխարհ

«Մեծ քսանյակը» ձեւավորվեց 1990-ականների վերջերին, երբ ասիական երկրները համակված էին ֆինանսական ճգնաժամով, իսկ Արեւմուտքի պետությունները չգիտեին դրան ինչպես արձագանքել: Հենց այդ ժամանակ «Մեծ ությակի» ֆինանսների նախարարները հանդես եկան համաշխարհային տնտեսության ճակատագիրը տնօրինողների շրջանակը ընդլայնելու նախաձեռնությամբ: Դրա տրամաբանությունը պարզ էր եւ ակնհայտ. առանց Չինաստանի եւ Հնդկաստանի անհնար է լուծել համաշխարհային տնտեսության խնդիրները: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան անցկացրին G20-ի ապագա մասնակիցների յուրօրինակ դերաբաշխում:

Ի դեպ, 1999 թ. Բեռլինի հիմնադիր կոնֆերանսից հետո G20-ի մասին փաստորեն մոռացան: Մինչեւ 2008 թ. վրա հասած նոր ճգնաժամը գագաթաժողովներ չէին անցկացվում. հիմնական ձեւաչափը ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների ամենամյա հանդիպումներն էին: Սակայն ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկի եւ Fannie Mae ու Freddie Mac հիպոթեկային ընկերությունների սնանկացման հետեւանքները զգացվեցին գրեթե ամեն ինչում: Ֆինանսական իրացվելիության պակասի եւ միջբանկային շուկայի ճգնաժամի մասին խոսում էին ողջ աշխարհում: Ակնհայտ դարձավ, որ ոչ ոք չի կարող միայնակ դիմակայել ճգնաժամին: Նշանակում էՙ հարկավոր էր մեկտեղել ջանքերը:

Հենց այստեղ էլ պետք եկավ պահուստային «քսանյակի» ձեւաչափը: Համաշխարհային տնտեսության կրիտիկական վիճակի վկայությունն էր այն փաստը, որ G20-ի գագաթաժողովներն անցկացվում էին ոչ թե պլանային կարգով, տարեկան մեկ անգամ, այլ որպես արտակարգ արտադրական խորհրդակցություններ: Դրանցից առաջինը «հակաճգնաժամային» հատկանշական վերտառությամբ անցկացվեց 2008 թ. նոյեմբերին Վաշինգտոնում, երկրորդըՙ արդեն 2009-ի ապրիլին Լոնդոնում, իսկ նույն տարվա սեպտեմբերին «քսանյակը» կրկին հավաքվեց ԱՄՆ-ում (Պիտսբուրգ):

2008 թ. գագաթաժողովից հետո Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց. «Մենք թեւակոխում ենք նոր աշխարհ»: Նրա խոսքերովՙ ձեռք էր բերվել «պատմական համաձայնություն ֆինանսական ոլորտում գործունեության հիմնական սկզբունքների եւ ֆինանսական շուկաների գործունեության հսկողության ուժեղացման վերաբերյալ»:

Սակայն այդ գագաթաժողովները իրականում սակավ արդյունավետ էին: Օրինակ, ազգային տնտեսությունների պաշտպանությանն ուղղված ներհովանավորչական միջոցառումները չեղարկելու կոչը մնաց օդում կախված: Ոչ ոք դա չկատարեց. «քսանյակի» մասնակիցները այս կամ այն ձեւով վերմակը քաշում էին իրենց վրա: Իսկ Պիտսբուրգում քննարկված ԱՄՆ բարեփոխման գաղափարը բանավեճերի թեմա է մնում մինչեւ օրս: Բացի դրանից, սկզբունքորեն բազմաթիվ վեճեր է հարուցում նման գագաթաժողովներում ընդունվող որոշումների օրինականությունը. չէ՞ որ «Մեծ քսանյակը» ոչ-պաշտոնական ակումբ է:

Հանդիպումների պատրվակ

Տնտեսական ճգնաժամի սրությունը ժամանակի ընթացքում նվազեց, բայց «քսանյակը» մնաց: Ըստ որում, հասավ նորՙ քաղաքական մակարդակի: Պատճառը շատ պարզ է: Մի կողմից, տարբեր աշխարհամասերի երկրներ միավորող G20-ը շատ ավելի ներկայացուցչական ու հաշվեկշռված է, քան «Մեծ ությակը»: Մյուս կողմից, G20-ի գագաթաժողովը այսպես ասած «բաց դաշտում» հանդիպելու հիանալի առիթ է աշխարհի ղեկավարների համար:

Այդ կարճատեւ բանակցությունները շատ հարմար են, եթե հարկավոր է շփվել առանց պաշտոնական այցի կազմակերպման, քննարկել ընթացիկ հարցերը, ինչպես դիվանագետներն են ասումՙ ստուգել ժամացույցները: «Քսանյակի» գագաթաժողովները հատկապես օգտակար են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է անցկացնել բարդ փոխհարաբերություններ ունեցող երկրների ղեկավարների հանդիպում: Միմյանց հյուր գնալը երբեմն անհնար է լինում քաղաքական նկատառումներով, մինչդեռ հարկավոր է դեմ առ դեմ զրուցել: Նման իրավիճակում G20-ի համաժողովը հենց այն է, ինչ պահանջվում է, քանզի հանդիպումը տեղի է ունենում չեզոք տարածքում:

Օրինակ, սեպտեմբերի սկզբներին կայացած գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցեց իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու ղեկավարների հարաբերությունները արդեն վաղուց իդեալական չեն, իսկ Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած (եւ Վաշինգտոնում միտումնավոր զսպվածության դատապարտված) հեղաշրջման փորձից հետո միանգամայն սառը բնույթ ստացան: Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին համարում է խռովության կազմակերպիչ: G20-ի գագաթաժողովի օրերին երկու նախագահները կարողացան առանձնազրույցի ընթացքում իրենց մտքերն արտահայտել երկխոսությունը բարդացնող խնդիրների առնչությամբ:

Ուշադրության կենտրոնում

Մոսկվայի համար G20-ը առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ Ղրիմի միացումից հետո Ռուսաստանին, որպես պատիժ, հեռացրել են «Մեծ ությակից»: Իրավաբանորեն չի կարելի որեւէ մեկին վռնդել այդ ակումբից, քանի որ այն ոչ-պաշտոնական է, սակայն 2014 թ. հունիսին Սոչիի գագաթաժողովին ներկայանալու փոխարեն ակումբի անդամ երկրների ղեկավարները հավաքվեցին Բրյուսելում, ըստ որումՙ առանց Պուտինի: Իսկ Դոնբասի երկնքում մարդատար օդանավի խոցումից հետո (դրա պատասխանատվությունն անմիջապես բարդեցին Մոսկվայի եւ նրա աջակցությունը վայելող աշխարհազորայինների վրա) Արեւմուտքի ընտրախավը որոշեց ցուցադրել, որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է: Այդ պատճառով ավստրալական Գրիսբենում անցկացված գագաթաժողովն արժանացավ առանձնակի ուշադրության: Խփված օդանավում կային մասնավորապես Ավստրալիայի քաղաքացիներ: Այդ երկրում ասում էին, թե ՌԴ պատվիրակությանն առհասարակ չպետք է թողնել մասնակցելու հանդիպմանը: Ի դեպ, այդ գաղափարի կողմնակիցներին շուտով հիշեցրին, որ չի կարելի դա անել, քանի որ խոսքը G20-ի գագաթաժողովի մասին է, եւ որ նման որոշում կարող է ընդունվել միայն ընդհանուր համաձայնությամբ:

Նման պայմաններում Վլադիմիր Պուտինը պետք է ցույց տար, որ Ռուսաստանը թեեւ գժտվել է Արեւմուտքի հետ, բայց սա դեռ աշխարհի վերջը չէ, եւ որ իր երկիրը զրուցակիցներ ունի մոլորակի ուրիշ մասում: Դա արվեց: Ավելին, BRIKS-ի երկրների ղեկավարները համաժողովում դատապարտեցին հակառուսական պատժամիջոցները, ինչը փոքր-ինչ ծաղրական էր: ՌԴ նախագահը նույնիսկ միանգամայն կառուցողական բանակցություններ վարեց Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթի հետ, որը հանդիպման նախօրեին սպառնացել էր «բռնել Պուտինի օձիքից»:

ՌԴ նախագահը համաժողովը լքեց մյուս ղեկավարներից շուտ: Թեեւ այդ մեկնումը ծրագրված էր, մամուլում անմիջապես հայտնվեցին հրապարակումներ, թե Պուտինը իբր փախել է գագաթաժողովիցՙ չդիմանալով ճնշմանն ու մեկուսացմանը: Այլ կերպ ասած, նախագահի նկարագրին հասցվեց որոշակի վնաս, որից կարելի կլիներ հեշտությամբ խուսափել:

Ի դեպ, արդեն հաջորդ գագաթաժողովումՙ Անթալիայում, Ռուսաստանի մեկուսացման մասին ոչ ոք չէր հիշում: Ընդհակառակը, աշխարհով մեկ սփռվեցին Պուտինի եւ Օբամայի զրույցի պատկերները: Երկու նախագահների առանձին բանակցություն նախատեսված չէր, բայց նրանք «Մեծ քսանյակի» նիստերի դահլիճի ճեմասրահում հանպատրաստից երկու բազկաթոռ զբաղեցրին Սիրիայի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար:

«Քսանյակը» խփում է «յոթնյակին»

Ժամանակ առ ժամանակ կարելի է խոսակցություններ լսել այն մասին, թե Ռուսաստանը ճիշտ կվարվի, եթե վերստին միանա «յոթնյակին»: Օրինակ, հունիսին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարեց. «Մենք չենք կարող շահագրգռված լինել նրանով, որ G8-ը մեկընդմիշտ վերածվի G7-ի: Մենք անհրաժեշտաբար Ռուսաստանի կարիքն ունենք Եվրոպային հարեւան տարածաշրջաններումՙ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում քրոնիկական հակամարտությունները կարգավորելու, ինչպես նաեւ Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար»: Քիչ ավելի ուշ նույն ոգով արտահայտվեց Գերմանիայի տնտեսության նախարար Զիգմար Գաբրիելը . «Ռուսաստանը ոչ թե տարածաշրջանային տերություն է, այլ կարեւոր խաղացող համաշխարհային ասպարեզում: Ուստի Ռուսաստանին կոչ եմ անում վերստին միանալ խմբին, G7-ը կրկին դարձնել G8»:

Սակայն բուն Ռուսաստանում դրան վերաբերվում են առանց մեծ խանդավառության: «Մենք անհրաժեշտ չենք համարում վերակենդանացնել այն, ինչը մնացել է անցյալում: Դա անցած կրկնություն է, այստեղ չկա նորության որեւէ տարր, ուստի «ութի խմբին» Ռուսաստանի մասնակցությունը, իմ կարծիքով, բնավ էլ այժմեական հարց չէ», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը : Իսկ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մոսկվայում գոհ են G20 ձեւաչափից, որը հնարավորություն է տալիս ստանալ աշխարհի առաջատար տնտեսությունների արձագանքների առավել լրիվ հատվածը տեղի ունեցող գործընթացների առնչությամբ, առավել ամբողջականորեն է արտացոլում ուժերի դասավորությունը եւ Ռուսաստանին թույլ է տալիս լիովին բացահայտել իր ներուժը այդ ձեւաչափում»:

Վերոհիշյալ անձանց անկեղծությունը դժվար է կասկածի տակ առնել: Աշխարհը փոխվել է, G7-ը այլեւս գերարտոնյալ ակումբ չէ, եւ դրան անդամակցելու համար չարժե դիմել ամեն տեսակ զոհաբերության: Ընդհակառակը, «յոթնյակը» նման է ժամանակավրեպ երեւույթի: Իհարկե, դա չի նշանակում, թե տվյալ ձեւաչափը տեսանելի ապագայում կվերանա: Սակայն ակնհայտ է, որ G20-ն այսօր շատ ավելի մեծ կշիռ ունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՂԱԹԵԼ, ԱՍՈՒՄ ԵՄ ԳՆԱՆՔ…ՄԱԿԱՈ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՂԱԹԵԼ, ԱՍՈՒՄ ԵՄ ԳՆԱՆՔ...ՄԱԿԱՈ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական