Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐԵԱՆԻ ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԸ ՌԱԿ 95-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Գերաշնորհ Սրբազան Հայր, յարգարժան հիւրեր, սիրելի ընկերներ եւ ընկերուհիներ

Ճիշդ 25 տարի առաջ, այս օրերուն, նոյն այս հոյակերտ դահլիճին մէջ, Ռամկավար Ազատական կուսակցութիւնը կը նշէր իր 70-ամեակըՙ շքեղ հանդիսութեամբ, որուն ներկայ էին հանրապետութեան Առաջին Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, Ամենայն Հայոց Հայրապետի ներկայացուցիչՙ այժմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Լուիզ Մանուկեան-Սիմոնը, պետական եւ կուսակցական ղեկավարներ, մտաւորականութեան ներկայացուցիչներ եւ խուռներամ բազմութիւն:

Փաստօրէն, այդ հանդիսութեամբ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը պաշտօնապէս կը հաստատէր իր ներկայութիւնը ընդամէնը 3 շաբաթ առաջ իր Անկախութիւնը հռչակած Հայաստանի Հանրապետութեան մէջ, որուն Անկախութեան հանրաքուէի նախաձեռնութիւնը, ուրիշ 5 կուսակցութիւններու հետ- ի դէպՙ միակը աւանդական կուսակցութիւններու մէջ- ստանձներ էր ՌԱԿ-ը:

Հետեւաբար ՌԱԿ-ը ոչ թէ որպէս հիւր, այլ որպէս տանտէր, որպէս հիմնադի՛ր կը վերադառնար մայր հայրենիքՙ իր անմիջական նպաստը, մասնակցութի՛ւնը բերելու այս ժողովուրդին, այս պետութեան զարգացման ու զօրացումին: Եւ երբ այսօր բոլորս հպարտութեամբ կը տօնենք մեր անկախ պետականութեան 25-ամեայ տարեդարձը, ՌԱԿ-ը ինքզինք կը զգայ հպարտ, որ կերտիչներէն մէկը եղած է այդ անկախութեան: Հպարտութիւնՙ որ կուգայ իր յանձնառու կեցուածքէն:

Արդարեւ, ազգային-քաղաքական հարցերու մէջ ՌԱԿ-ը մի՛շտ եղած է յանձնառու: Նաեւ այն 70 տարիներուն, երբ տարագիր կը գտնուէր արտերկիրներու մէջ: Հանդիսանալով հայ սփիւռքի մէջ միակ ոչ ընկերվարական կուսակցութիւնը, ունենալով հանդերձ Խորհրդային Հայաստանի մէջ տիրող վարչակարգին բոլորովին հակադիր գաղափարախոսութիւն, Ռամկավար Ազատական կուսակցութիւնը ունեցաւ իմաստությունը դրսեւորելու ոչ թե քաղաքական, այլ ազգայի՛ն մօտեցումՙ հայոց հայրենիքի վերաշինութեան եւ բարգաւաճման, սփիւռքահայ զանգուածները հայրենադարձութեան առաջնորդելու, Մայր աթոռ Սբ. Էջմիածինի դիրքերը Հայաստանի եւ սփիւռքահայութեան մօտ ուժեղացնելու եւ այլ տեսակէտներէ: Անկախութեան առաջին տարիներուն ՌԱԿ-ը եղաւ սփիւռքահայ դրամագլուխը (կապիտալ) առաջինը Հայաստան ներմուծող կազմակերպութիւնը, հոգ չէ թէ այն ժամանակ մեր երկիրը չունէր համապատասխան օրէնքներՙ այդ ներդրումները պաշտպանելու, ոչ ալ բիզնես միջավայրՙ զանոնք արդիւնաւորելու:

ՌԱԿ-ը այսօ՛ր ալ յանձնառու է: Յանձնառո՛ւՙ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան հզօրացումին, անվտանգութեան, բարգաւաճումին, ռամկավարական հասարակարգի ամրապնդումին, ազատական տնտեսութեան զարգացումին: Յանձնառո՛ւՙ Հայ դատին եւ հայութեան բոլոր իրաւունքներուն: Յանձնառո՛ւՙ հայապահպանութեան Սրբազան գործին:

Երկար տարիներ ՌԱԿ-ը Սփիւռքէն յատյարարած է, թէ ինքը Մայր հայրենիքի կողքին է: Այսօր, երբ ընդամէնը մէկ ժամ առաջ աւարտած է ռամկավարներու Հայաստան-Սփիւռք միացեալ համագումարը, ՌԱԿ-ը պաշտօնապէս կը յայտարարէ, որ ինքը ոչ թէ կողքին, այլ մէ՛ջն է հայրենիքին, ինչ որ պատուիրանն էր ՌԱԿ-ի հիմնադիրներունՙ Վահան Թէքէեանին, Արշակ Չօպանեանին, Միհրան Տամատեանին, Միքայէլ Պապաճանեանին եւ միւս նուիրեալներուն, որոնք 1921 թուականի հոկտեմբերի 1-ին, Պոլսոյ մէջ, կրցան միաւորել եւ միաւորուիլ որպէս մէկ եւ միակ կուսակցութիւն: Իսկ մենքՙ որպէս հարազատ հետեւորդները անոնցՙ նոյն սկզբունքով այսօր վերահաստատեցինք մեր միւթիւնըՙ ստեղծելով Հայաստան-Սփիւռք միացեալ ղեկավար մարմիններ: Այդ նուիրական հիմնադիրներուն յիշատակին է նուիրուած մեր յոբելեանական այս համերգը:

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,

Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,

Կեցցէ՛ Հայ ժողովուրդը,

Կեցցէ՛ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը:

Նախորդ գրառումը

ՌԱԿ-Ը` ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ

Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական