Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԿՈՒՅԶԻ ՏՈՆ «ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ»

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Աշտարակից Օշական ձգվող ճանապարհի մերձակա հատվածում, որի մի կողմը հարում է Քասախ գետի սիրունատես կիրճին, իսկ մյուսում` հայոց անմահ գրերի հուշարձան-կոթողն է, «Յոթ մուսաների այգի» անունով սրբատեղին է, որ զբաղեցնում է մեկուկես հեկտարից ավելի տարածքՙ տարատեսակ պտղատու ծառերով ու թփերով զարդարված: Դեռ 2002 թվականից սկսածՙ այդ վերափոխվող ու հարստացվող այգին դարձել է արվեստի ու գրականության, մշակույթի տարբեր ոլորտների մարդկանց ինքնատիպ հավաքատեղի, ուր արժեւորվում, գովերգվում են հայոց հող ու ջրի, կենսոլորտի ծնունդ տարատեսակ մրգերը, պտուղները:

Յոթ տեսակի մրգերից յուրաքանչյուրին (կեռաս, թութ, ծիրան, դեղձ, խաղող, խնձոր, ընկույզ) նվիրվում է տոնական հատուկ օր, որ գրեթե անփոփոխ նշվում է ամռան ու աշնան այս կամ այն ամսվա որոշակի օրերին:

Շեշտենք, որ «Յոթ մուսաների այգի» հիմնադրելու մտահղացումը շատ տարիներ առաջ ծնվել է ճանաչված բանաստեղծ, հրապարակագիր, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանի հոգուց, սրտից ու մտքից: Նա ինքը նախաձեռնել եւ շարունակում է կազմակերպել նշված մրգերի տոներ, շնորհանդեսներ: Արեւշատ Ավագյանի նպատակն է սրբատեղի այգին դարձնել յոթ մուսաների տուն եւ սերունդների լայն շրջաններում տարածել ծառ ու ծաղկի, բնության պահպանման ու հարստացման վսեմ գաղափարները:

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ին փառահեղորեն նշվեց Ծիրանատոնը, որին մասնակցում էին գիտության, մշակույթի տարբեր ոլորտների բազմաթիվ մարդիկ:

Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշվեց Ընկույզի տոնը: Մեծաթիվ մասնակիցներ նախապես այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ եկեղեցի, ուր կատարվեց մոմավառություն: Ապա հանդիսության մասնակիցները ծաղիկներով իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցեցին հայոց գրերի գյուտի հեղինակ, Մեծն Մեսրոպ Մաշտոցի շիրմին:

Մասնակիցներն այնուհետեւ եկան Արեւշատ Ավագյանի «Յոթ մուսաների այգի», ուր բովանդակալից արարողությամբ նշեցին Ընկույզի տոնը: Աշնանային արեւի ջերմ ճառագայթներով ողողված այգում բացօթյա պատրաստված էր զանազան ուտեստներով հարուստ սեղան, ուր հատուկ ամանների մեջ դրված էր նաեւ ընկույզ: Ընկույզի տոնին նվիրված շնորհավորանքի իմաստալից խոսք ասաց հայոց մշակույթի ֆոնդի նախագահ, ՀՀ գրողների միության նախագահության անդամ, պոեզիայի բաժանմունքի նախագահ, Արագածոտն մարզի գրական մասնաճյուղի ղեկավար, ազգային հասարակական-մշակութային գործիչ Արեւշատ Ավագյանը : Նրա խոսքը ներծծված էր ծիլ ու ծաղկի, ծառի, բերք ու բարիքի, նաեւ ընկույզի պաշտամունքով, բնության պահպանման, խնամքի ու հարստացման գաղափարներով:

Ընկույզի տոնը իրենց ելույթներով փառավորեցին գրող, հրապարակագիր, բանաս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը , Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը , «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդեւան Գրիգորյանը , «Աշտարակ» քաղաքային թերթի խմբագիր, ՀՀ գրողների միության անդամ Արտավազդ Նազարյանը , բանաստեղծ, հրապարակագիր Ռուզան Ասատրյանը , բանաստեղծ Սուրամ Անդրանիկը (Ալբերտ Հովհաննիսյան), Գրողների միության անդամ, բանաստեղծ Արտակ Ավագյանը , ամերիկահայ բանասեր Հովսեփ Նալբանդյանը , ֆրանսահայ գրող Հակոբ Բալյանը ՙ տիկնոջ հետ, տողերիս հեղինակը:

Ընկույզի տոնի հանդիսության սեղանը իրենց հուզաթաթավ երգերով հարստացրին գրողներ, երգիչներ Արսեն Համբարյանը , Անահիտ Դանիելյանը , Արմինե Եղիազարյանը : Իսկ գեղանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանն ընկերական շարժերով աշխուժություն, ուրախություն պարգեւեց ընկույզի տոնի մասնակիցներին:

Մնայուն գործ կատարեց գեղանկարիչ Սերգեյ Պողոսյանը . նա իր վրձինով նկարեց տոնի մասնակից մտավորականներից մի քանիսին:

Ընկույզի տոնը «Յոթ մուսաների այգում» անցավ ջերմ մթնոլորտում եւ հոգեմտավոր հարստություն պարգեւեց մասնակիցներինՙ նրանց տոգորելով բնության, բերք ու բարիքի նկատմամբ սիրո ու պաշտամունքի զգացումներով:

9.10.2016 թ.

Նախորդ գրառումը

ՍԵՒ ՕՐԸ 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1999-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՏՈՆ ԱՆՏԵՍՎԵՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕԲԱՄԱՅԻ ՎԵՏՈՆ ԱՆՏԵՍՎԵՑ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական