Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏԵ՞Ք ՄԵՔՔԱՆ ԻՆՉ ՔԱՂԱՔ Է

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուք ճանաչո՞ւմ եք սաուդցի Իյադ իբն Ամին Մադանիին: Եթե չեք ճանաչում, այդպես էլ ասեք, ամոթ չէ, օրինակ մեր արտգործնախարարությունում չեն ճանաչում, բայց նրանց համար դա ամոթ է: Մարդը Սաուդյան Արաբիայի մշակույթի եւ ինֆորամատիկայի նախարարն է եղել, տեղիՙ «Անկախություն» կուսակցության անդամ է, իսկական մահմեդական, ավելինՙ Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղարն է եւ ամեն օր աշխատանքի է գնում Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղակայվածՙ վերոհիշյալ կազմակերպության շտաբ-բնակարան: Իմիջիայլոց, մեր ԱԳՆ-ից քանի՞սն են գոնե մեկ անգամ Ջիդդայում եղել, թեկուզ որպես զբոսաշրջիկ…

Անշուշտ Ջիդդան զբոսաշրջության համար հարմար վայր չէ, սա աշխատանքի, ավելի ճիշտՙ գործ անելու տեղ է, եթե մահմեդական չես, բայց շրջապատված ես մահմեդականներով, եւ ապրելու տեղ է, եթե մահմեդական ես: Մինչդեռ մենք այդ քաղաքում անգամ հյուպատոսարան չունենք: Կարելի՞ էր, անհրաժեշտ է:

Ինչպես նախորդ համարում տեղեկացրել է «Ազգը», հոկտեմբերի 19-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Իսլամական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների 43-րդ նիստը: Ընդունվել է փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչվում է ագրեսոր պետություն, քանի որ շարունակում է «օկուպացված» պահել «Ադրբեջանի տարածքի» մի մասը, իրականացնելով այնտեղ ամենատարբեր հանցագործություններ, մշակութային հուշարձանների ոչնչացումից սկսած մինչեւ զենքի ու թմրամիջոցների ապօրինի փոխադրումը: Այսինքն, կոնկրետ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահները, որոնք Բելառուսի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հետ միասին ՀԱՊԿ շրջանակներում հոկտեմբերի 14-ին համատեղ հայտարարություն ընդունեցին, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի եւ որ դրան պետք է հասնելՙ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի …հիման վրա, իրենց երկրները վերադառնալով, մի քանի օր անց Տաշքենդ են գործուղում իրենց ԱԳ նախարարներին, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերից մեկին ագրեսոր ճանաչեն: Ու ճանաչում են: Հետո, իհարկե կպարզաբանեն, թե բա «մենք ձեռնպահ ենք քվեարկել, կամ շատ էլ դեմ ենք եղել, մենքՙ այդ թվում Իրանը, Եգիպտոսը, Լիբանանը, պարզապես քանի որ փոքրամասնություն ենք, մեր ձայնը չանցավ», եւ գուցե դա իրոք այդպես եղած լինի, սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, թե ինչո՞ւ մենք Ջիդդայում հյուպատոս չունենք, ինչո՞ւ մեր ԱԳՆ-ում Իյադ իբն Ամին Մադանիին չեն ճանաչում, գոնե մի անգամ հետը չեն հանդիպել, Հայաստան չեն հրավիրել, Ջիդդա չեն գնացել: Ինչո՞ւ է Հայաստանի մշակույթի նախարարությունը մշակութային կապերը խորացնելու միջպետական համաձայնագիր կնքում ոչ թե Իսլամական համագործակցության անդամ աֆրիկյան, օրինակ Մալիի, կամ Նիգերիայի հետ, այլ կնքում է ոչ մահմեդական Մադագասկարի հետ: Եւ առհասարակ, քանի՞ մահմեդական երկրում մենք դեսպանատուն ունենք, կամ թեկուզ մեկ, բայց աշխատող հյուպատոսարան: Հաշվե՞նք, մե՞կ, թե՞ երկու ձեռքի մատները կբավարարեն…

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտական կապերը կառուցվում են երկու սկզբունքով. նրանց հետ, ում հետ կապերի ավանդույթներ արդեն իսկ ունենք, եւ նրանց հետՙ օրինակ նույնՙ Իրանի, Եգիպտոսի, Լիբանանի եւ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ ունենալ կապեր: Դե քանի որ Իսլամական համագործակցություն կազմակերպության երկրների մեծամասնության հետ մենք կապերի ավանդույթ չունենք եւ նրանք մեղմ ասած չեն էլ ուզում մեզ հետ կապ հաստատելու նախաձեռնություն ստանձնել, մենք էլ հույսով ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը, որին Իսլամական համագործակցությունը ամեն տարի դիմում էՙ Հայաստանն ագրեսոր ճանաչելու կոչով, այս տարի էլ չի լսի եւ մեզ ագրեսոր չի ճանաչի:

Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն ներթափանցան փորձի առնչությամբ հայտարարել էր, թե Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը կոշտ կարձագանքի Ադրբեջանի ագրեսիային: Միջազգային հանրությանՙ մահմեդական էական մասն էլ իրոք կոշտ արձագանքեց եւ ագրեսոր ճանաչեց, բայց Հայաստանին:

Ամեն դեպքում Իյադ իբն Ամին Մադանիի մասին ասեմ, որ նա այս տարվա մարտին դարձավ 70 տարեկան: Իսլամական համագործակցության կազմակարպության գլխավոր քարտուղարն էՙ 2014-ի հունվարի 31-ից: Այդ պաշտոնում փոխարինել է Կահիրեում ծնված թուրք Էքմելեդդին Մեհմեդ Իշանօղլուին, որը տասը տարի գլխավորել է կազմակերպությունը: ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի շրջանավարտ Մադանին ծնվել է 1946-ի մարտի 2-ին (համաստեղությամբ ձուկ է)ՙ Մեքքայում:

Մեքքան գիտե՞ք ինչ քաղաք է…

Որտեղի՞ց իմանանք. Սաուդյան Արաբիայում անգամ դեսպանատուն չունենք:

Նախորդ գրառումը

ՏԱԹԵՎԻԿ ՇԱԽԿՈՒԼՅԱՆԻ ՀՈԴՎԱԾ-ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԳԼԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ՍԵՆԴՎԻՉԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՆԴՎԻՉԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական