Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՆՎԱԶՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

04/11/2016
- 04 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի սակագների վերանայման հայտով, որը տարբերվում է մինչ այժմ ընկերության ներկայացրած հայտերից: Նախՙ այս անգամ ընկերությունը հանդես է գալիս սակագների նվազեցման, այլ ոչ թե բարձրացման առաջարկով, ապաՙ առաջարկում է նոր մոտեցումՙ սպառողական տարբեր խմբերի համար տարբերակված սակագների առաջարկ:

Սակագնային փոփոխությունները

Հիշեցնենք, որ ներկայումս գործող սակագներով բնակչության համար 1 խմ գազի արժեքը 146,7 դրամ է, իսկ ամսական 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների, այսինքն արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի սակագինը հաշվարկվում է բանաձեւով: Ըստ այդ բանաձեւի, հաշվի առնելով փոխարժեքի ներկայիս ցուցանիշը, 1000 խմ գազի սակագինը նրանց համար 257 դոլարին համարժեք դրամ է:

Նոր առաջարկով «Գազպրոմ Արմենիա»-ն բնակչության համար առաջարկում է նոր սակագինՙ 1 խմ համար 139 դրամ: Սա թեեւ կունենա սոցիալական որոշ ազդեցություն, բայց այն մեծ չի լինիՙ յուրաքանչյուր ընտանիքի համար խնայողությունը կլինի ամսական միջինըՙ լավագույն դեպքումՙ մինչեւ հազար դրամ: Նույնը կարելի է ասել նաեւ համանման չափով թանկացման պարագայումՙ հակառակ բարձրացվող աղմուկի, դրա սոցիալականՙ այս անգամ բացասական ազդեցությունը նույնպես էական չի լինում: Ամեն դեպքում, սակագնի նվազեցումը միշտ էլ հաճելի ու ցանկալի է, ի տարբերություն թանկացման:

Խոշոր սպառողների համար գազի սակագինը դարձյալ որոշվելու է բանաձեւով, որի արդյունքում, 10 հազար խմ-ից ավելի սպառում ունենալու դեպքում, նրանք կարող են երկնագույն վառելիքը ստանալ ավելի ցածր գնովՙ 242 դոլար 1000 խմ համար: Այսինքն, արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնք մեծ ծավալներով են գազ սպառում, սակագնի նվազման ազդեցությունը ավելի առարկայական կլինի: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ նորՙ իջեցված սակագինը չի գործելու ԱԳԼՃԿ-ների (գազալցակայանների), պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների եւ ջերմակայանների համար: Ինչը նշանակում է, որ վերոնշյալ ոլորտներում գների իջեցման ակնկալիքներ չպետք է լինեն, այդ թվում էլեկտրաէներգիայի, որի մոտ 40 տոկոսն արտադրվում է ջերմակայաններում:

Տարբերակված սակագները տնտեսական արդյունավետության բարձրացման լուրջ խթան

Նոր մոտեցումը, ինչպես արդեն նշվեց, «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից տարբերակված սակագների առաջարկներն են երեք նոր սպառողական խմբերի համար: Առաջինըՙ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներն են, որոնց կողմից սպառվող մինչեւ 600 խմ գազի համար գործելու է 100 դրամ 1 խմ դիմաց սակագինը: Մինչ այժմ, պետական բյուջեից էր փոխհատուցվում սոցիալապես անապահով խավերին «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից մատակարարվող գազի սակագնի տարբերությունը:

Ջերմոցային տնտեսությունները երկրորդ նոր սպառողական խումբն են, որոնց համար նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ըՙ գազի սպառման հիմնական ժամանակաշրջանում, բնական գազը մատակարարվելու է դարձյալ բանաձեւով, որի պարագայում գազի սակագինը նրանց համար ավելի ցածր է լինելուՙ 212 դոլար 1000 խմ համար:

Երրորդ նոր սպառողական խումբը վերամշակող ընկերություններն են, որոնց համար գազը մատակարարվելու է նույն բանաձեւովՙ 212 դոլար 1000 խմ համար, այնքան, որքան ջերմոցային տնտեսություններին, բայցՙ ողջ տարվա ընթացքում:

Միանշանակ է, որ խոշոր սպառողների եւ հատկապես վերամշակող ձեռնարկությունների եւ ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագնի նվազումը էական դրական ազդեցություն կունենա: Ինչը նշանակում է, որ հայկական արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքները, այդ թվում թարմ գյուղմթերքները, մրցունակության բարձրացման ուժեղ խթան են ստանում, հնարավորություն ստեղծելով լրջորեն ավելացնել արտահանման ծավալները: Առանց չափազանցության, սա բացառիկ հնարավորություն է ստեղծում հայ արտադրողների համար, որից նրանք պարզապես պարտավոր են օգտվել, կամ հակառակ դեպքում խոստովանել, որ իրենք ի վիճակի չեն արդյունավետ կառավարվող բիզնես ունենալ: Պետության կողմից արվել է կարեւոր քայլ, որը կյանքի կոչելու հարցը արտահանող ընկերությունները բազմիցս բարձրացրել են իշխանության առջեւ :

«Գազպրոմ»-ը իր վրա է վերցնում ֆինանսական ռիսկերը

Բնական է, որ հիմնական հարցը, որ առաջանում է գազի սակագների նվազման առնչությամբ, այն է, թե ինչի՞ հաշվին է դա տեղի ունենալու: Տնտեսական իրողություններին քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր անձի մոտ այս հարցն անպայաման առաջանում է: «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է 4 գործոն, որը հնարավոր կդարձնի սպառողներիս համար գազի սակագնի նվազումը: Դրանց կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը :

Առաջինըՙ Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցումն է: Վարչապետի պարզաբանմամբ, հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, եւ ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի:Այդ նպատակով ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ վրացական կողմի հետ բանակցություններ է վարում:

Երկրորդըՙ Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճն է: Այսինքն, եթե սակագները նվազում են, օգտագործվող գազի ծավալներն ավելանում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահութաբերությունն էլ ավելանում է սպառվող գազի ծավալների ավելացման, այլ ոչ թե շահույթի բարձր մարժայի շնորհիվ:

Երրորդ գործոնը «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումն էՙ ուղղված ըկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը եւ ներդրումային ծրագրերի վերանայմանը:

Եվ վերջապես, չորրորդ եւ ամենակարեւոր գործոնը, առանց որի հնարավոր չէր լինի սակագների նվազեցման որոշում կայացվերՙ «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետեր «Գազպրոմ»-ը իր վրա է վերցնում այս որոշման ֆինանսական ռիսկերը: Ակնհայտ է, որ այս հարցի շուրջ պայմանավորվածությունները վերջնական տեսք են ստացել «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի օրերես Հայաստան կատարած այցի եւ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ հանդիպումների ընթացքում:

Սա, թերեւս, եւս մեկ հաստատուն ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը կատարում է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններըՙ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը, այսինքնՙ մեր պետության ուժեղացմանը: «Մենք պետք է ուժեղանանք» կամ «մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք» ասողները մեծամասամբ չեն էլ պատկերացնում, որ ուժեղանալու եւ հույսը մեզ վրա դնելու համար ռեսուրսներ են անհրաժեշտ, որոնք մեր երկիրը օբյեկտիվորեն չունի եւ որոնք մենք ձեռք ենք բերում նույն Ռուսաստանի շնորհիվ, հակառակ Հայաստանում այդ երկրի դեմ գրանտակերների կողմից տարվող ատելության քարոզի։

Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՉՔԵՐԸ ՅԱՌԱԾ ԵՆ ԴԷՊԻ ՄՈՍԿՈՒԱ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՓՈԽԱՐԺԵՔԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ՓՈԽԱՐԺԵՔԸ ԳՐԵԹԵ ԱՆՓՈՓՈԽ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական