Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՀԱՐԿԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՆ ՓԼՈՒԶՎԵՑ ՈՒ ԵՐԿՊԱՌԱԿՏՎԵՑ

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Բնականաբար, ռուսաստանյան լրատվամիջոցները եւս շռայլ էին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ու անակնկալ վերջաբանի մեկնաբանություններում: Ինչքան էլ որ Վլադիմիր Պուտինը վրդովվեր երկու թեկնածուների կողմից ռուսական խաղաքարտը չարաշահելու առիթներով, այնուամենայնիվ նա չէր կարող ներքին գոհունակություն չապրել այն պարագայից, որ Ռուսաստանը դառնում է ամերիկյան եզակիությանը դիմակայող իրական ուժ, որ այլեւս հնարավոր չէ անտեսել վերածնվող գերտերության ազդեցությունը:

Այստեղ գոհ էին ոչ այնքան Դոնալդ Թրամփի հաղթանակից, որքան Հիլարի Քլինթոնի անփառունակ պարտությունից: Վերջինիս առնչությամբ ոչ ոք պատրանքներ չուներ ռուս-ամերիկյան գերլարված հարաբերությունների թուլացման կապակցությամբ:

Մեկնաբանությունները կարող էին լինել անողոք. «Քլինթոնը զոմբի էր, մեռյալ: Թեեւ որպես այդպիսին շարունակում էր պարել, ձգել ժպիտները, հռհռալ: Ընդսմին օրորվում էր եւ ընկնում: Երեւում էր, որ նրան կործանում են ոչ թե նրա անկարողությունները, այլ նախորդած քաղաքական ճանապարհի ծանր բեռըՙ նեխած, անպտուղ, սարսափազդու»:

Կարող էին լինել նաեւ պաթետիկ մեկնաբանություններ. «Թրամփի հաղթանակը Ամերիկայի ապստամբությունն էր, որը երկար տարիներ գտնվում էր ֆինանսական լիբերալ-դեմոկրատական սարդոստայնի խառնամիտ իշխանության ներքո, որի մեջ հյուսվում էր ամերիկյան գլոբալ քաղաքականությունը, որտեղ մարդու իրավունքների ու հանդուրժողականության գործիքակազմը մնացյալ մարդկությանը ճզմելու դաժան ձեւերի քողածածկույթ էր: Ամերիկան գիտակցված թե անգիտակցորեն ընդվզեց այդ դերի դեմ, որը նրան պարտադրել էին դեմոկրատական կուսակցության մոգերն ու կախարդները»:

Քիչ չէին սարկաստիկ մեկնաբանությունները. «Դեմոկրատների համար Հիլարին նախագիծ էր, ինչպես որ Օբաման: Բազմազանության համար: Ինչու առաջին անգամ չառաջադրել գունամորթ թեկնածու: Չորս տարի հետո նրան հակադրել աղանդավոր մորմոնի: Իսկ ահա եկավ կին արարածի ժամանակը, որը դեռ չի թափանցել Սպիտակ տուն: Եթե այս նախագիծը գործեր, ապա ինչու մոռացությունից լույս աշխարհ չհանել հնդկացուն, որին այնքան դաժանորեն ցեղասպանության էին ենթարկել: Այնուհետեւ կարելի էր նախագահ դարձնել միասեռականի, սեւամորթ լեսբուհու, տրանսգենդեր լատինոսի, ՁԻԱՀ-ով հիվանդի, միայնակ մորը կամ անմարդ կնոջը եւ նմանների »:

Անշուշտ լրատվամիջոցներում առավել եւս հիմա գերակշռում են լրջմիտ վերլուծությունները: Սակայն այս ագամ «Ազգի» ընթերցողներին ներկայացնենք մի տեսակետ, որն առանձնանում է իր մասշտաբայնությամբ եւ որով փորձ է արվում իրադարձությունների զարգացումն ու եզրագիծը մեկնաբանել ոչ այնքան Թրամփի «ֆենոմենով», որքան, ի հետեւանք, Ամերիկայում եւ ընդհանուր առմամբ աշխարհում տեղի ունեցող էական գլոբալ փոփոխությունների:

Ինքնին հարց է առաջանումՙ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման, ԱՄՆ-ում ռուսամետ տրամադրությունների գրեթե կատարյալ բացակայության պայմաններում ինչո՞ւ էր Թրամփը դրական արտահայտվում Պուտինի մասին, պատրաստակամություն հայտնում նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այլն: Թրամփն իհարկե քաղաքական կյանքի մեծ փորձ չունի, երբեք չի եղել ոչ սենատոր, ոչ նահանգապետ, ոչ նախարար: Բայց այդ դեպքում նա առնվազն կարող էր զգույշ լինել եւ քննատության շանս չտալ իր հակառակորդինՙ փորձառու քաղաքագետ Հիլարի Քլինթոնին:

ԱՄՆ-ը դասական օլիգարխիական պետություն է, հայտարարում են այս գլոբալ տեսության կողմնակիցները: Եվ չնայած նրա նախագահը օժտված է սահմանադրական լայն լիազորություններով, այդուհանդերձ նրա դերը չի կարելի գերագնահատել: Տեղի ունեցած նախընտրական գոտեմարտում բախվեցին բարձրագույն պաշտոնին հավակնող երկու թեկնածուներ, որոնց մոտեցումները երկրի զարգացման ստրատեգիայի հարցում սկզբունքորեն ոչ թե տարբեր էին, այլ պարզապես անհամատեղելի. միհարկանի Ամերիկան փլուզվեց ու պառակտվեց երկու թիմի: Մեկն այն կարծիքին է, որ Ամերիկան համաշխարհային գերիշխանության կհասնի սեփական ռեսուրսների, սեփական հզոր էկոնոմիկայի շնորհիվ: Հակադիր կողմի գլխավոր մտահոգությունն է պահպանել ու առավելագույնս համապարփակ դարձնել համաշխարհային ֆինանսական համակարգը, ու թե ինչ կլինի կոնկրետ մեկ երկրի հետ, եթե նույնիսկ դա Ամերիկան է, էական նշանակություն չունի: Ահա եւ, Դոնալդ Թրամփը, հագնելով ազգային հայրենասերի պատմուճանը, հանդես է գալիս որպես առաջին սցենարի կողմնակից: Իսկ Հիլարի Քլինթոնը, առտահայտելով խոշորագույն բանկային համակարգի շահերը, դառնում է անդրազգային (տրանսնացիոնալ) վերնախավի ներկայացուցիչը: Ասել է թե բուն Ամերիկայի համաշխարհային հեգեմոնիան է այդ երկրի ազգային օլիգարխիայի նպատակը, այն դեպքում, երբ անդրազգային օլիգարխիայի համար ԱՄՆ-ը միջոցներից մեկն է սեփական համաշխարհային տիրակալման հասնելու համար: Ըստ էության, երկու օլիգարխիական համակարգերը իրական հակառակորդներ են աշխարհանվաճ նկրտումներում, եւ երկրորդը միակն է, որ հակասության մեջ մտնելով ԱՄՆ-ի հետ, ի վիճակի է մարտահրավեր նետելու նրան ու ամենայնս շահագրգռված է դրանում: Եվ այստեղ ի դեմս անդրազգային օլիգարխիայի հառնում է Համաշխարհային կառավարության ուրվականը, թեեւ, շատ փորձագետների կարծիքով, նա արդեն ուրվական էլ չէ, այլ ձեւավորվող իրական ուժ: Թրամփ-Քլինթոն հակամարտությունը նոր փուլ նշանավորեց այդ երկու հսկաների ինքնահաստատման ճանապարհին:

Այդ գոտեմարտում, սակայն, խնդիրը չի սահմանափակվում սոսկ համամոլորակային իշխանության հաստատմամբ: Անդրազգայինների նպատակը կարող է իրականալ միայն լիբերալ գաղափարների կենսագործման միջոցով, այն էՙ մարդկությանը սոսկ վերածել նյութական բարիքներ սպառող զանգվածիՙ զերծ հոգեւոր արժեքներիցՙ հայրենիք, ազգ, ընտանիք, կրոն եւ այլն: Այստեղից էլ «հայր» եւ «մայր» նվիրական անունների համարակալումը, սեռական այլասերվածությունների քարոզչությունն ու պարտադրումը, անհատի դիմազրկումը եւ այլն:

Եվ այստեղ մի կողմ թողնենք հայտնի ու անհայտ քաղաքագետներին ու հիշատակենք ռուսաց պատրիարք Կիրիլի նորերս արած մի հայտարարություն, որն առավելագույնս արտացոլում է նկարագրված իրողությունը. «Արդիականության ամենասուր հակամարտությունը ոչ թե ամերիկացի փիլիսոփա Սամուել Հանթինգտոնի հռչակած «քաղաքակրթությունների բախումն է», այլ անդրազգային, արմատական, ապակրոնական գլոբալիստական նախագծի բախումն է բոլոր ավանդական մշակույթների եւ բոլոր լոկալ քաղաքակրթությունների հետ: Եվ հենց այստեղ է տեղի ունենում երկու աշխարհների, մարդու եւ մարդկային քաղաքակրթության ապագայի նկատմամբ երկու հայացքների առճակատումը »:

Բայց ուր կորավ այս համաշխարհային հեղաբեկումների մեջ Ռուսաստանը: Ոչ, չկորավ: Ներկա իրողությունները հուշում են, որ անդրազգայինների հետ գլոբալ դիմակայության պայմաններում ԱՄՆ-ի ազգային օլիգարխիայի շահերը կարող են համընկնել Ռուսաստանի շահերի հետ, եւ Թրամփը դա հասկանում է, նա «առողջ» Ամերիկային կողմնակից է: Առավել եւս, որ եվրոպական երկրների դիմազուրկ լիդերների ֆոնի վրա (կամ առանց դրա) Վլադիմիր Պուտինը խոշոր տերությունների առաջնորդների մեջ այն քչերից է, որ հստակորեն կողմնորոշվել է դեպի ավանդական արժեքները: Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնելու Թրամփի ազդանշանները նրա անձնական «ինքնատիպության» արտահայտությունը չեն, այլ այն ուժերի դիրքորոշումը, որոնց նա ներկայացնում է:

Թեեւ այստեղ մի ուրիշ հարց էլ է առաջանում: Այդուհանդերձ, համաշխարհային գերիշխանության ձգտող ամերիկյան ազգային օլիգարխիայի ինչին է պետք Ռուսաստանը, որի նախագահը հանդես է գալիս բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու օգտին: Ինչքան էլ որ պարադոքսալ թվա, Ռուսաստանի հակաանդրազգային դիրքորոշումը ԱՄՆ-ի ազգային օլիգարխիայի հետ համագործակցելու գործոն է դառնում:

Մյուս կողմից, իսկ Ռուսաստանի ինչին է պետք Ամերիկան միջազգային լիբերալ խավերի հետ գլոբալ կոնֆլիկտում: Ամերիկյան լիբերալիզմի այլասերիչ գաղափարները որպես անդրազգային օլիգարխիայի իշխանության ապահովման միջոցներ արմատավորվում են Արեւմուտքի պետությունների վարչական, ֆինանսական եւ լրատվական ռեսուրսների կիրառմամբ: Այդ դեպքում նրանց հակազդեցությունը գոնե թուլացնելու նպատակով ինչու չհամագործակցել այդ աշխարհի առնվազն մի մասի հետ: Տվյալ դեպքում կոնկրետՙ Թրամփի հետ, որը որոշակի հույսեր է ներշնչում:

Հ.Գ. Ինչով են տարբերվում ամերիկացի եւ հայաստանցի ընտրողները: Դժվար է պատկերացնել, եթե չասենք անհնարին է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ քվեարկած ընտրողները նրանց հաղթանակից հետո… հեծկլտային կամ հոնգուր-հոնգուր լաց լինեին: Շատ քաջարի, առնական ժողովուրդ ենք, եթե նույնիսկ չենք սիրում մեր լիդերներին:

Նախորդ գրառումը

«ԽՑԱՆԱՀԱՆԵԼՈՎ ԿՈՎԿԱՍԸ»

Հաջորդ գրառումը

ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵԼՈՒՅԹԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԻՐԻԺՈՐ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԵԼՈՒՅԹԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Լրահոս

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական