Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒԳՈ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Տատիս գործած գլխարկը մինչեւ ծոծրակս գլխիս քաշած, տաք-տաք հագնված, սառած գետնի վրայով տոտիկ-տոտիկ էլի հացի եմ գնում: Համոզված եմ, որ հերթը մինչեւ փողոց է հասնում: Հեռվից տեսա հացի մեքենան փնչացնելով ու ճոճվելով հեռացավ. բազմությունը հարձակվեց վաճառասեղանի վրա: Հացավաճառ Անժիկ տյոտյան սովորականի պես բղավեց. «Հերթ կագնե՛ք, բոլորիդ էլ կհասնի, բայց երկու հացից ավել ոչ մեկին չեմ տալու:… Աչքներդ լույս, Էսօրվա մատնաքաշը լավն է, հոտ-մոտ չի գալիս »:

Անժիկ տյոտյան նախկին ուսուցչուհի է, որդին ու ամուսինն առավոտից երեկո Ազատության հրապարակում ցույցի են: Հայր ու որդի ֆիդայի են դարձել. Ղարաբաղ են գնալու: Հենց հացը վերջանում է, ու խանութում հարաբերական անդորր է տիրում, Անժիկ տյոտյան կողքին նստեցնում է խանութի հավաքարարին ու արցունքն աչքերին պատմում. «Արուս ջան, տղաս ու ամուսինս կամ Լենինականում փլատակներն են մաքրում կամ Օպերայի հրապարակում Ղարաբաղն են ուզում: Շատ եմ վախենում: Սերոբիս մինուճարիս, մի բան չպատահի. հայրը լրիվ խելքահան է արել նրան»:

Երեք ժամ հերթի մեջ ճխլվելուց հետո կարմրատակած ու քրտնաթոր դուրս եկա խանութից: Երջանիկ էի. երկու հաց էի առել: Քայլերս ավելի արագացրի, որ շուտ հասնեմ տուն. դասերս մնացել էին: Արդեն մթնում էր: Մոտակա շենքի մուտքի առջեւ տեսա նույն կնոջը, որը մեկ ժամ առաջ սառած մատներին փչելով, ոտքերինաշնանային հնամաշ կոշիկներ, մեջքին շալ գցած խանութի ապակիներից մի պահ ներս նայեց, մի քիչ հետուառաջ արեց ու տեսադաշտիցս կորավ: Մեր թաղում բոլորին դեմքով գիտեմ. նա մեր կողմերում երբեք չէր երեւացել: Շենքից դուրս եկավ Գուգոն: Մուտքի աստիճաններին անծանոթ կինն ու Գուգոն դեմ դիմաց ելան: «Գուրգեն ջան, յեդ գնա, բալես, չկրցա հաց առնիմ, ըմբես հերթ էր օր: Քուրիկը հըմի լաց կեղնի, տուն էրթանք»,- նեղսրտեց կինը:

Գուգոն չտեսավ ինձ: Անծանոթ կնոջ հետ շենք մտավ:

Գուգոյի հետ մի-երկու անգամ էինք խաղացել բակում. շատ զբաղված էր լինում, դրսում նրան հազվադեպ էինք տեսնում: Բայց երբ բակ էր իջնում, արագ-արագ ձնագնդի էր սարքում ու մեր թիմին մատակարարում, որ մեր առատ «զենք-զինամթերքով» հակառակորդ թիմին չթողնենք շունչ քաշի: Գուգոն լենինականցի էր: Երկրաշարժը նրանց շենքը գետնին էր հավասարեցրել: Հարեւանները շշուկով պատմում էին, որ հայրն ու եղբայրը մնացել են փլատակների տակ, իսկ թե ուր էր մայրը, ոչ ոք չգիտեր: Գուգոն երբեք չէր պատմում, թե ինչպես է քրոջ հետ Երեւան հասել ու տեղավորվել մեր կողքի շենքում: Երբ հարցնում էինք, պատասխանում էր. «Ըշտը հըմի Էրէվան կաբրինք քրոջս հետ, ապ ջան»:

Գիտեինք, որ Գուգոն է քրոջը խնամում, հագցնում, մանկապարտեզ տանում, հետո տուն բերում, ճաշ պատրաստում: Հարեւաններն ու ամբողջ բակն ինչով կարողանում, օգնում էին նրանց, բայց այնպես, որ տղան չվիրավորվի: «Գուգ ջան, էս մի կապոց փայտը տարեք վառեք, ես էլ եմ գալու ձեր տուն, տաքանամ:… Գուգ ջան, Նելլիիս վերարկուն է, փոքրացել է, թող քույրդ հագնի, երբ նրա վրա էլ փոքրանա, հետ կտաս:… Գուգո ջան, Արմենիս հետ նստեք էս տաք ճաշը կերեք: … Մուրաբա եմ փակել, մի տես կհավանեք դու ու քույրդ»:

Այն, ինչը Գուգոն Լենինականից էր բերել հետը դպրոցական պայուսակ, մի քանի զույգ կոշիկ, վերարկու, երեւում էր, որ թանկարժեք են ու որակյալ. սովետական կոշտ ու կոպիտ, անշուք, միատեսակ ապրանքներից չէին: Դպրոցում լավ էր սովորում, նաեւ լավ մարզված էր. խելացի, խորիմաստ հայացք ուներ, իսկ քույրն ասես ոսկեծամ արեւ լիներ: Ուսուցիչները զարմացած էին հատկապես Գուգոյի ռուսերենից ու անգլերենից, ասում էին, որ տղան նախկինում ուրիշ գրքերով է պարապել:

Նկատել էինք, որ շաբաթ-կիրակի օրերին Գուգոն, քրոջ ձեռքը բռնած, մեր հայացքներից խուսափելով, ինչ-որ տեղ է շտապում: Մեր կարեկցական վերաբերմունքը Գուգոյի ու նրա քրոջ նկատմամբ կամաց-կամաց սկսեց փոխվել: Մի տեսակ վարժվել էինք առօրյա պատկերներին ու իրավիճակին: Գիտեինք, որ Գուգոն ինչ-որ չնչին գումար է ստանում պետությունից, ինքն էլ երեկոյան քրոջ ձեռքը բռնած մի քանի մանր-մունր խանութներում սիգարետ, թխվածքաբլիթ ու ծամոն է հանձնում, մի-երկու կոպեկ առնում, ապրում: Հարեւանները շշուկով հարցնում էին իրար, թե ինչպես է, որ Գուգոյենց մանկատուն չեն տանում: Հետո հերսոտած բռունցք էին թափ տալիս. «Հլա մի փորձվեն էրեխեքին մանկատուն տանեն, էն օրը գցենք, եկած ճամփեն մոռանան»:

Եկա տուն. հացերը դրեցի սեղանին: Մայրս, որ նորածին քրոջս մի կերպ քնեցրել ու լվացք էր անում, ուրախացած նայեց հացերին, հետո մթնած դեմքիս: Մտա սենյակս. ինչ դաս, ինչ բան. ուղեղիցս դուրս չէին գալիս Գուգոն ու այն կինը: Մտա խոհանոց. հացերը դեռ սեղանի վրա էին: Մի հաց վերցրի, թղթով փաթաթեցի, վերարկուս վրաս գցեցի ու դուրս եկա: Պինդ մթնել էր. սառնամանիք էր: Քայլեցի դեպի Գուգոյենց շենք: Ես երբեք չէի գնացել նրանց տուն. մեր բակից ոչ ոք չէր եղել նրանց տանը, թեեւ շատերիս էր հետարքրում, թե ոնց են ապրում Գուգոյենք: Կանգնեցի դռան առաջ. կամաց թակեցի: Դուռը Գուգոն բացեց ու հարցական հայացքով նայեց վրաս: « Գուգ, ըըը… հաց առա, տարա տուն, պարզվեց հայրս էլ է առել, էս մեկն ավել է, կուտեք էլի»,- հացը նրան մեկնելով կմկմացի ես:

– Մամ, յեկուց օր մանկապարտես էրթամ, էս կանֆետը հետս կտանիմ, հա,- ներսից լսվեց Գուգոյի քրոջ հրճվալից ձայնը:

Գուգոն հետ-հետ գնաց ու հայացքով ինձ ներս հրավիրեց: Սենյակում չորսով էինք. այն կինը գրկել էր Գուգոյի քրոջը:

– Ներս եկեք, էրեխեք ջան,- սիրալիր ասաց կինը:- Ներս եկեք, հըմի չայ բդի խմենք:

– Չէ, ես գնամ, ուշ է, դաս չեմ արել: …Գուգ, վաղը կհանդիպենք, բարի գիշեր,- շտապ-շտապ վրա բերեցի, հացը դրեցի սեղանին ու վազեցի դուրս:

Հաջորդ օրը երկար դասամիջոցին, Գոգոն մեր դասարան եկավ: Լուռ իրար նայեցինք ու դպրոցից դուրս եկանք:

Գուգոն մայր ունի: Երկրաշարժի ժամանակ ամուսնուն, ավագ որդուն, քրոջ ու եղբոր ընտանիքները կորցնելուց հետո հոգեկան խանգարում էր ստացել: Մեկ տարի պառկել էր հիվանդանոցում: Գուգոյի ծնողները Լենինականում հարգված, մեծ շրջապատ ունեցող մարդիկ են եղել: Դա էր պատճառը, որ սոցապբաժինը Գուգոյին ու նրա քրոջը չէր տարել մանկատուն, բայց երկրի ծանր վիճակից ելնելով չէր էլ կարողացել լիարժեք ուշադրություն դարձնել նրանց: Քույր ու եղբոր անունը չորս անգամ գրվել ու նորից ջնջվել էր մանկատան ցուցակներից: Գուգոն քրոջ հետ ամեն շաբաթ-կիրակի մոր մոտ հոգեբուժարան գնալիս է եղել ու բոլորից թաքցրել, որ իրենք մայր ունեն:

– Ես ծախեցի մեր տան փլատակների տկից հանած արծաթից սերվիզը, դաժե մորս անգլերենի ու ռուսերենի գրքերը, մէ քանիմ օսկու զարդեր, ու Մասկվայեն բերել տվի են դեղերը, որն օր բժիշկն էր ուզե մորս փրկելու համար: Հմի մերս լավ է. հոգեմետ դեղերից կախվածություն չունի: Բժիշկն ըսել է, օր ամեն ինչ լավ կեղնի,- պատմությունն ավարտեց Գուգոն:

Ես ոչ ոքի ոչինչ չպատմեցի, անգամ մորս ու հորս: Սպասեցի այնքան, մինչեւ Գուգոյի մայրը մեկընդմիշտ վերադարձավ տուն: Բայց մի քանի ամսից նրանք Ամերիկա մեկնեցին:

88-ի երկրաշարժից քանի տարի էլ անցնի, աչքերիս առաջ նույն պատկերն է մնալու Գուգ ջան, դուՙ հրեշտականման քրոջդ ձեռքը բռնած:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ

Հաջորդ գրառումը

ՄԻ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԱԾ ԿՅԱՆՔ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԱԾ ԿՅԱՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Իսրայելն իր զորքերը դուրս է բերում Գազայից

10/10/2025

Իսրայելի բանակը նախատեսում է մինչև կեսօր ավարտել զորքերի դուրսբերման գործընթացը Գազայից։  The Times of Israel-ը և Al Arabiya-ն հաղորդում են,...

ԿարդալDetails

Ալիևն առաջարկել է Բերձորը հռչակել ՀԱՊԿ մշակութային քաղաք՝ ներկայացնելով «այդ հին ադրբեջանական հողի պատմությունն ու մշակութային ժառանգությունը

10/10/2025

ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի, հարկային մարմինների «ստուգումները» դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ կաթվածահար անելու ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից

10/10/2025

Մենք չենք կռվում իշխանության համար, այլ պայքարում ենք ազգի և պետության ապագայի համար․ Դավիթ Անանյան

10/10/2025

Տեսանյութ. Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

10/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական