Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

20/01/2017
- 20 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Այն պահից սկսյալ, երբ ամերիկյան սեւամորթների իկոնային դեմք, մարդկային իրավունքների պաշտպան, ժամանակին Մարտին Լուտեր Քինգի ամենամոտիկ զինակից, սենատոր Ջոն Լյուիսը Դոնալդ Թրամփի ընտրությունը որակեց «ոչ լեգիտիմ» եւ հայտարարեց այսօր կայանալիք երդմնակալության արարողությունը բոյկոտելու մասին, փաստորեն տրվեց ազդանշանը ընտրյալ նախագահի դեմ ձեւավորված ընդդիմության ինստիտուտացման: Երդմնակալությանը չեն մասնակցելու, հետեւելով Ջոն Լուիսի օրինակին, ավելի քան 30 սենատորներ, իսկ այսօր եւ շաբաթ օրը ամերիկյան բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու կանանց բողոքի երթեր, որոնց կարող են հետեւել- շարքային ամերիկացիների սարսափ- սեւամորթների ընդվզումներ, որոնք վերհիշեցնելու են 60-թվականները:

Ներկա պահին Թրամփը վայելում է ամերիկացիների ընդամենը 40 տոկոսի համակրանքը, որը Այզենաուերի ընտրությունից հետո ամենացածրն է եւ ավելի քան երկու անգամ ցածր, քան Բարաք Օբամայի ցուցանիշըՙ առաջին երդմնակալության ժամանակ: Մինչդեռ Թրամփը ընտրվել է ընտրիչների ձայների 67 տոկոսով:

Պատճառը կամ պատճառներըՙ առաջին հերթին ամերիկյան մամուլի առաջատար շատ օրգանների, գլխավորությամբ CNN-ի, անդուլ եւ անողոք քննադատությունն է Թրամփի դեմ, հատկապես օգտագործելով նրա օգտին եւ նրա մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ ռուսական կիպերհարձակումների փաստը, որը անընդհատ ժխտում է Կրեմլը, մինչ ռուս հասարակ մարդուն ազգային սնապարծության առիթ է տալիս այդ նույն փաստը, որը ի վերջո ընդունեց նաեւ Թրամփը, միայն հավելելով, որ Չինաստանն ու «այլ երկրներ» էլ մասնակցել են ցանցահենություններին…

Իրոք, չի կարելի ժխտել կիպերհանցագործության փաստը: Սակայն կարծում եմ, որ այս պարագայում գերագնահատվում եւ գերաշեշտադրվում է ռուսական կիպերմիջամտության իրողությունը հակաթրամփյան ատելություն ստեղծելու եւ, մյուս կողմից, Սառը պատերազմի օրերը հիշեցնող հակառուսական մտասեւեռումներ վերարթնացնելու միտումով: Մինչդեռ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես մեծ պետությունները միմյանց լրտեսում են անընդհատ եւ գաղտնազերծած տվյալներն օգտագործում են բոլոր միջոցներով: Երեւի նման պարագաների համար է ասվածՙ «Դուռ-լուսամուտներդ լավ փակիր, եւ հարեւանիդ գող մի հանիր»: Ամերիկացիները պետք է լավ հիշեն, եթե երբեւիցե հետաքրքրվել են, որ իրենց համապատասխան ծառայությունները դեռեւս անցյալ գարնան տեւականորեն գաղտնալսման տակ էին վերցրել իրենց դաշնակից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը…

Համենայնդեպս, Դոնալդ Թրամփի հակառակորդ ընդդիմադիրները միայն Մ. Նահանգներում չեն: Եվրոպական մի շարք երկրներ, գլխավորությամբ Ֆրանսիայի եւ մասնավորաբար Գերմանիայի, խիստ դժգոհ են նրա կտրուկ, պայթուցիկ հայտարարություններիցՙ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ճակատագրին, Եվրոմիության գոյության նպատակահարմարությանըՙ գովերգելով Brexit-ը, ինչպես նաեւ փախստականների ընդունման քաղաքականությանը: Թրամփը օրերս չխորշեց անգամ տարիֆները բարձրացնելու սպառնալիք ուղղել գերմանական ավտոգործներինՙ Մ. Նահանգներում գերմանական մակնիշներով մեքենաների… առատության համար: Դրան ըմբերանիչ եւ խիստ շուկայագիտական պատասխան տվեց Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության լիդեր եւ առաջիկա ընտրություններում Մերկելի մրցակից Զիգմար Գաբրիելը. «Իսկ դուք ավելի լավ մեքենաներ արտադրեք»: Թրամփին պատասխանեցին նաեւ կանցլերն ու արտգործնախարար Շտայնմայերը, սակայն շատ ավելի զուսպ:

Իսկ ինչպիսի՞ն կլինի նորընտիր նախագահի քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ. առայժմ կոնկրետ ոչինչ հնարավոր չէ ասել, բացի այն բանից, որ եթե իրոք Թրամփի Ամերիկան գործնական ու գործընկերային հարաբերություններ ունենա Պուտինի Ռուսաստանի հետ, ապա խաղաղ կարգավորումների առումով կարող է շահել նաեւ մեր երկիրը:

Բոլոր պարագաներում ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի օրոք միջազգային քաղաքականությունը կտրուկ կփոխվի եւ կդառնա ավելի հետաքրքրականՙ գոնե լրագրողներիս համար: Բացառված չեն լինի նաեւ զվարճալի պահերը, որի նախաճաշակը արդեն ստացել ենք: Ուրեմն…

Նախորդ գրառումը

«ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊԻ» ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՙ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՁԻՈՒ ՔԱՅԼԵՐ` ՊԱՀԵՍՏՈՒՄ

Լրահոս

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական