Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐՔՈՒՄ ՑՈՒՐՏ Է

27/01/2017
- 27 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

«Մարտիկ» հաղորդաշարը փակել են: Այն հեռարձակվում էր Հանրային հեռուստաընկերությամբ, պատմում էր մեր բանակի մասին, մեր զինվորների մասին, նրանց առօրյայի մասին, եւ բանակի կազմավորման 25-ամյակի շեմին փակել են: Հաղորդման ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հեռախոսով զրուցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս էլ պարոն Շահսուվարյանին հայտնել է, որ «Մարտիկը» եթեր չի գնալու, հետո մի քիչ դադար է վերցրել եւ հավելելՙ «Շատ եմ ցավում»: Հանրայինի ծրագրերի տնօրենն էլ լրատվամիջոցներից մեկին այս թեմայի առնչությամբ հայտնել է, որ նախՙ Հ1-ը «Մարտիկ»-ի հետ պայմանագիր չուներ, հետեւաբար պայմանագիր իրենք չեն խզել, եւ երկրորդըՙ «Ես չունեմ հանձնարարական, որ պետք ա «Մարտիկը» եթեր գնա»: Ճշտող հարցին, այսինքն ղեկավարությո՞ւնն է որոշել, ծրագրերի տնօրենը պատասխանել էՙ «Նու հա, կարելի ա էդպես մեկնաբանել, հա՜…»:

Իսկ հիմաՙ ամեն ինչ սկզբից: Այս տարվա ամանորյա տոնական հաղորդումներից «Մարտիկը» որոշեց հետ չմնալ եւ մի քիչ կատակել: Մասնավորաբար հաղորդաշարը տոնական հաղորդում պատրաստեց, որը վարում էր Վարուժան Օլքինյանը: Ի դեպ, հենց նույն Վարուժան Օլքինյանը 90-ականներին, երբ Նորքում ցուրտ էր եւ ոչ միայն Նորքում, «Հայլուր»-ի տոնական հաղորդման ժամանակ կրկին կատակեցՙ հայտնելով, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել եւ երկրում հեղաշրջում է սկսվել: Ինչպես հիշում ենք, այդ կատակից հետո Վարուժան Օլքինյանին հանեցին Առաջին ալիքից, ոչ կատակով, ամենայն լրջությամբ: Ինչեւէ, այս պատմությունը ամենեւին էլ կապ չունի «Մարտիկ»-ի հետ, ուղղակի հիշեցի:

Այսպես, «Մարտիկ»-ի տոնական հաղորդման ժամանակ Վարուժան Օլքինյանը հայտնում է, որ սահմանին լարվածություն կա եւ մի քանի հանրահայտ դեմքեր որոշել են գնալ սահման, եւ ինչպես մեր բարձրաստիճան գեներալիտետն է ասումՙ «տղերքին դուխ տալ», սակայն միայն դուխ տալ: Ապա սկսվում է ռեպորտաժը, որտեղ դերասան Վարդան Պետրոսյանը իբր սահմանին առաջին գծում կանգնած է եւ դիրքապահ զինվորներին դուխ է տալիս: Դե, կատակում է հետները: Նույն պահին լսվում է, թե ինչպես են ադրբեջանցիները իբր կրակում այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ Վարդան Պետրոսյանն է ու տղաները: Մեր կողմից պատասխան կրակոց չի լսվում, ոչ ոք չի հրամայում կրակել: Ու հենց այստեղ Վարդան Պետրոսյանը իբր ադրբեջաներենով սկսում է հայհոյել ադրբեջանցիներին եւ, ո՜վ զարմանք, հակառակորդի կողմից կրակը դադարում է: Բոլորն ուրախանում են, ապա գնում զորամաս, որտեղ Պետրոսյանը զինվորների հետ երգում է, եւ փաստորեն հերքվում են այն բոլոր խոսակցությունները, թե իբր սահմանին լարվածություն կա: Ֆեյսբուքում սակայն իսկական իրարանցում սկսվեց: Մարդկանց մի մասը սկսեց մեղադրել Վարդան Պետրոսյանին, քանի որ նա գնացել է առաջին գիծ ու համարձակվել է հայհոյել ադրբեջանցիներին, որից հետո վերջիններս սկսել են կրակել, ինչն էլ նշանակում է, որ Վարդան Պետրոսյանը վտանգել է առաջին գծում կանգնած մեր տղաների կյանքը: Իսկ մի մասն էլ սկսեց պաշտպանել Պետրոսյանինՙ նշելով, որ նախ ադրբեջանցիները ոչ թե սկսել են կրակել նրա հայհոյանքներից հետո, այլ հակառակը, դադարել են կրակել, երբ նա հայհոյել է, բացի այդՙ ո՞վ չի հայհոյում ադրբեջանցիներին, կա՞ մեկը, ով առաջին գծում կանգնած է, կամ այնտեղ կանգնած որդի ունի, եղբայր ունի եւ չի հայհոյում ադրբեջանցիներին:

Բայց ոչ ոք չխոսեց ամենակարեւորի մասին, այսինքն նրա, որ այս ամենը իրականում կատակ էր: Ի վերջո հաղորդման ռեժիսորը նույն Ֆեյսբուքում դիմեց շատ հայրենասեր եղբայրներին եւ խիստ անհանգիստ քույրերին, որ իրականում Վարդան Պետրոսյանը առաջին գծում չի եղել, հետեւաբար նա ադրբեջանցիներին չի հայհոյել, վերջիններս էլ մեր ուղղությամբ չեն կրակել եւ ուրեմն սահմանին ոչ մի լարվածություն էլ չի եղել եւ այդ ամենը կատակ էր, տոնական հաղորդում: Շնորհակալություն եւ… կներեք:

Անցավ ժամանակ եւ այս ամենը ամեն մեկը հասկացավ այնպես, ինչպես կարող էր հասկանալ: Արդյունքում «Մարտիկ» հաղորդաշարը փակվեց, փաստորենՙ ադրբեջանցիներին հայհոյելու համար, կամ հայտնի դեմքին առաջին գիծ տանելու համար, կամ հասարակությանը խուճապի մատնելու համար, որը սակայն այդպես էլ խուճապի չմատնվեց, կամ անհաջող կատակի համար, ոչինչ որ «Մարտիկ» հաղորդաշարը տարիներ շարունակ առաջին գծում կանգնած տղաների ծնողներին հեռուստաէկրաններից ցույց էր տալիս իրենց զավակներին, ոչինչ որ «Մարտիկ» հաղորդաշարը տարիներ շարունակ բախում էր պատահական զինվորների տների դռները եւ նրանց ծնողներին ուրախություն պատճառումՙ արձակուրդ բերելով իրենց որդիներին, ոչինչ, որ այս հաղորդաշարը տարիներ շարունակ ներկայացնում էր մեր զինվորին եւ այն, որ նրան դուխ տալ պետք չի, նա արդեն ունի դուխ, սակայն միայն դուխ: Ոչինչ…Կարեւորը հայ մշակույթն ահաբեկող «Ամենակարող երգիչը» մնալու է եթերում, հնդկական սերիալների հերոսները շարունակելու են բախել մեր տների դռները, հայկական սերիալների զիլ տղերքը շարունակելու են կրակել եւ հայհոյելՙ ադրբեջանցիներին չէ, հայերին, եւ դա ամեն օր են անելու, գումարածՙ կրկնությունները…Գուցե ճի՞շտ էր ասում Վարուժան Օլքինյանը, երբ նկարահանվում էր իր մասնակցությամբ «Մարտիկ» հաղորդաշարի տոնական հաղորդումը: Իսկ նա ասո՞ւմ էր, որ երբ 90-ականներին ինքը նման կատակ արեց, իրեն աշխատանքից հանեցին, «Հայլուր»-ն էլ փակեցին, «Տղաներ, ձեզ կփակեն», ասել է Օլքինյանը: Տղաներն էլ ասել ենՙ «Հիմա 90-ականները չեն»:

Գուցե եւ չեն, հաստատ չեն, բայց ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմաՙ Նորքում ցուրտ է: «Նու, կարելի ա էդպես մեկնաբանել…»:

Հ.Գ.- «Մարտիկ» հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվաՙ «Ազգ-բանակ» գաղափարի կարեւորագույն քարոզչամիջոցն է: Հաղորդումը ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների եւ նրանց ընտանիքների միջեւ: Ստեղծագործական կազմում շատերը պաշտպանության նախարարի կողմից վերջերս պարգեւատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներովՙ քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար: Ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Մարտիկ» հաղորդաշարին ՀՀ Հանրային հեռուստատեսության 60-րդ եւ ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդարձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգեւատրել է պատվոգրով: Ի դեպ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍԱՆԺ. ՌՈՒՍ ՑԱՆՑԱՀԵՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՍԵՂՄԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՂՄԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական