Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանության անգործության և թողտվության հետևանքն է. Սոֆյա Հովսեփյան

21/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդնե 10-րդ օրն է՝ Արցախը և արցախահայությունը շրջափակման մեջ են, սակայն հնչող արձագանքները ոչինչ չեն փոխի, քանի դեռ կոշտ քայլեր չեն արվել։ Աշխարհը ոչ թե պետք է դատապարտի Ադրբեջանին, այլ վճռական քայլեր ձեռնարկի։ Նույնը պետք է անի նաև Հայաստանի Հանրապետությունը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

«Ադրբեջանն ապացուցում է, որ հնարավոր չէ իր հետ խաղաղ պայմաններում ապրել, և ամեն օր կարող է այնպես լինել, որ արցախահայությունը կենսական կարևոր խնդիրների առջև կանգնի՝ մինչև անգամ կյանքի վտանգի առջև։ Սրանից ելնելով՝ կարելի է միանշանակ ասել, որ Ադրբեջանի կողքին խաղաղ ապրելն ուղղակի անհնար է»,- ասաց մեր զրուցակիցը։

Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի ինքնավարությունը, և այստեղ որևէ կերպ արցախահայության իրավունքների մասին չպետք է խոսել, այլ պետք է խոսել բացառապես ինքնավարության, անկախության և Արցախին կարգավիճակ տալու մասին։

«Դա կլինի միակ տարբերակը, որտեղ Արցախը ինքն իր տերն ու տնօրենը կլինի և ինքնուրույն կորոշի՝ խաղաղապահների առկայությունը լինելո՞ւ է անվտանգության երաշխիք, թե ոչ։ Գուցե այլ կառույցներից խաղաղպահներ խնդրի և հավելի արդեն եղած ուժերին։ Սա արդեն կլինի պետության քայլ-գործողություն, բայց այս պահին դեռ Արցախը փաստացի կախված է Հայաստանի քմահաճույքից։

Այս իրավիճակում Արցախին մենակ թողնել, որպեսզի նա միայնակ լուծում գտնի, անընդունելի է։ Առաջին պահանջն, այո՛, պետք է լինի ՀՀ իշխանությունից, որովհետև առկա իրավիճակը նրանց անգործության և թողտվության հետևանքն է։

Երկրորդ պահանջը պետք է ներկայացնել Ռուսաստանին, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով պարտավորություն ունի խաղաղապահների միջոցով ապահովվել արցախահայության  անվտանգությունը։ Փաստացի այսօր 120 հազար մարդ վտանգված ապրում է Արցախի Հանրապետության տարածքում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է, և նորածնային տարիքի բազմաթիվ երեխաների ընտանիքների համար ավելի ու ավելի դժվար է դառնում արհեստական կաթնախառնուրդ հայթայթել։

«ՀՀ իշխանությունը պարտավոր է շատ արագ լուծել այս և նմանօրինակ մյուս հարցերը։ ՀՀ ներկայացուցիչը պարտավոր է ամեն վայրկյան, երեք րոպեն մեկ աշխարհին տեղեկացնել, թե ինչ վտանգաներ կան այս պահին Արցախում, իսկ իրենց միակ խոսույթն այսօր սննդի պակասի մասին է։ Սա չէ խնդիրը, խնդիրն այն է, կրկնում եմ, որ դեղորայքն ու նորածինների արհեստական կաթնախառնուրդները սպառվել են։ Արցախում` հիվանդանոցում, արդեն երկրորդ մարդն է մահացել, որովհետև նրան չեն կարողացել հասցնել Երևան։ Ահա սրանք են իրական խնդիրները»,- ամփոփեց Սոֆյա Հովսեփյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական