Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԱՌՎԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԵՆ ՔՉՔՉՈՒՄ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ են ասում այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս ՀՀԿ-ից: Բացի Արարատի նախկին մարզպետից, ով ըստ որոշ աղբյուրներիՙ ՀՀԿ-ից դուրս գալով հայտարարել էՙ «Որտեղ Հովիկ Արգամիչը, այնտեղ էլ ես», իսկ Հովիկ Արգամիչն, ինչպես գիտենք, ՀՀԿ-ում չէ այլեւս, մյուս բոլորն ասում են նույն բանը: Բնականաբար տարբեր ձեւակերպումներով, բայց նույն բանը: Ասում են, որ իրենք դուրս են եկել ՀՀԿ-ից, քանի որ ցանկանում են նպաստել երկրի առաջընթացին, զարգացմանը, իսկ ովքեր միացել են կամ ցանկանում են միանալ Ծառուկյանի դաշինքինՙ նաեւ հավելում են, որ այսուհետ նպաստելու են նաեւ երկրի բարգավաճմանը, եւ այլ լավ բաներ:

Եթե այս մարդիկ լուրջ են ասում, իսկ այս մարդիկ լուրջ են, կնշանակի, որ ՀՀԿ-ում իրենք այսքան տարի մնալով ամենեւին էլ չեն նպաստել երկրի զարգացմանը, առաջընթացին եւ բարգավաճմանը, ավելին, կամ, որն ավելի կարեւոր է, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ինքըՙ որպես քաղքական ուժ, իշխանություն, չի նպաստում երկրի զարգացմանն ու առաջընթացին: Չի էլ թողնում, որ մյուսները նպաստեն: Հիշենք թեկուզ նույն Արարատի մարզի Բյուրավան գյուղի ղեկավարի խոսքերը ՀՀԿ-ից դուրս գալուց հետոՙ «Ուզում եմ հանգիստ աշխատել»: Ու այնպիսի տոնով է ասում, որ ուզում ես ծառերից մի ճոճ կապել, առաջարկել նստի այնտեղ, որ հանգիստ իր համար այնտեղից աշխատի: Եթե լուրջ, ապա հարց է առաջանումՙ առաջ հնարավոր չէ՞ր. փաստորեն չէր, քանի որ պարոն գյուղապետը կարող էր հանգիստ մնալ Հանրապետականի շարքերում եւ հանգիստ աշխատել:

Հասկանալի է, որ Հանրապետականում մնացածների կարծիքով բոլորովին այսպես չէ: Այդ մարդիկ վստահ են, որ հենց եւ միայն ՀՀԿ-ն է, որ նպաստում է երկրի առաջընթացին, ավելինՙ հայաստանյան քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ի ներկայացուցիչը (գեներալ Մանվել Գրիգորյանը) հստակ գիտի, որ անձրեւը ձյուն չէ, ձյունըՙ ձյուն է, անձրեւըՙ անձրեւ: Բայց պարոնայք, ու քանի որ ՀՀԿ-ում նաեւ կանայք կան, տիկնայք, ձեզ լքում են, որպեսզի նպաստեն երկրի հզորացմանը, եւ դա շատերն են անում, ինչը նշանակում է, որ շատերի կարծիքով ՀՀԿ-ն չէ, որ տանում է Հայաստանը առաջընթացի ճանապարհով: Սա ձեզ չի՞ մտահոգում: Սա նորմա՞լ է: Լավ, այդ կուսակցությունը հո թերթ չէ՞, որտեղ աշխատող լրագրողներն աճեն, ապա լքեն խմբագրություննՙ իրենց թերթերը հիմնելով, դա կուսակցություն է, եթե ճիշտ եմ հիշում, իսկ կուսակցությունը գաղափարներ ունի, սկզբունքեր ունի, տեսակ ունի, ձեւ ունի, անգամ բնավորություն ունի: Հիմա ձեր իսկ ընկերները դուրս են գալիս ձեր շարքերից, քանի որ պնդում են, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, սխալ մարդկանց հետ եք գնում, եւ ինչն ավելի վատ է ձեզ համարՙ դուք միշտ եք սխալ ճանապարհով գնացել ու իրենք նոր-նոր են դա հասկանում, առաջ չէին հասկանում, քանի որ առաջ Հովիկ Արգամիչ կար, ամառ էր, առվակներն ուրախ քչքչում էինՙ թափվելով մայր գետը: Չի բացառվում, որ մտահոգում է, ուղղակի չեք բարձրաձայնում, ինչը կուսակցական կարգուկանոնի համաձայնՙ կարելի է նորմալ համարել, հո դուք «Ժառանգությունը» չե՞ք, որ իր ունեցած խնդիրներն այնքան շատ լինեն ու մեծ, որ այլեւս հնարավոր չլինի թաքցնելը: Բայց կներեք, դեմն առնո՞ւմ եք: Խոսքն ամենեւին էլ Հովիկ Արգամիչի հավատարիմների դուրս գալու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուրը կարող է ձեր կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել եւ իր հետ տանել իր հավատարիմներինՙ ձեր մեջ էլ հայտարարելՙ «Բա Արգամիչը ո՞նց տարավ»: Դա իհարկե հիմա չի լինելու, ուրախացնելով ձեզ ասեմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ էլ չի լինելու, հանգիստ ընտրվելու եք էլի, բայց խնդիրն այն է, որ դուք հայտնվել եք մի ճանապարհի վրա, որտեղից ձեզ հետ ճանապարհը շարունակել էլ չեն ուզում, ու եթե չեն ուզում ձեր իսկ կուսակիցները, բա ի՞նչ ասենք ժողովրդի մասին…

Դուք անշուշտ կարող եք պնդել, որ կուսակցությունը լքածնե՛րն էին, որ չէին նպաստում երկիրն առաջ տանելու ձեր նպատակի իրագործմանը ու հիմա, երբ նրանք հեռացան, երկրի առաջընթացն այլընտրանք չունի: Գուցե ձեզ հավատացողներ էլ լինեն, հաստատ կլինեն, բայց դրանով խնդիրը չի լուծվելու, իսկ դուք խնդիր ունեք: Չափազանց մեծ եք, բազմանդամ եք, իսկ սա նշանակում է, որ միասնակամ չեք, թիմ չեք…

Կարդացեք Կոմկուսի պատմությունը: Չնայած ինչո՞ւ կարդացեք, չէ՞ որ ձեզանից շատերն առաջ կոմունիստ էին, հետո հասկացան, որ կոմունիստական գաղափարախոսությամբ հնարավոր չէ երկիրն առաջ տանել ու դարձան առվակներ, ձեւավորեցին ուրիշ մայր գետ, այն էլ ունեցավ իր առվակները, որոնք էլ շատ բան տեսնելով ու հասկանալով, սկսեցին առանձին հոսել: Քչքչալով, անշուշտ…

Նախորդ գրառումը

ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԼԱՊՇԻՆԻ ՄԱՆՐԱԴՐԱՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԱՊՇԻՆԻ ՄԱՆՐԱԴՐԱՄԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական