Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին խոսելը խիստ մոդայիկ է դարձել մեր օրերում: Շատերի համար, հատկապես նախընտրական այս շրջանում, ազգային-քաղաքական միասնության այդ հրաշալի բանաձեւը վերածվել է մի եռոտանու, որի վրա նստելը ե՛ւ հարմար է, ե՛ւ ապահով, իսկ ոմանց համարՙ շահավետ: Նույնիսկ պետական որոշ կառույցներ, որոնք կոչված են պրոֆեսիոնալ կերպով կենսագործելու ազգային միասնության այդ գաղափարը, հանդես են բերում ձեւական մոտեցումներ, որոնք, բնականաբար, չեն կարող արդյունավորվել:

Համահայկական միասնության գաղափարի ձախողումը, կասեիՙ ֆիասկոն, հասկանալու համար ամենահավաստի ցուցիչը միշտ նյութական արդյունքն է, այս պարագայումՙ զրո արդյունքը: Առաջին հերթին նկատի ունեմ այսպես կոչված Համահայկական բանկի ութամյա գոյությունը: Ձեւՙ առանց բովանդակության, դրամատունՙ առանց դրամի: Ֆինանսագետների ուշադրությունից շարունակ վրիպող այդ անհեթեթության առկայությունից բացի կարող էի ընդգծել նաեւ այլ օրինակներՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած տարեկան 10-15 միլիոն դոլարի անհեթեթ գումարից մինչեւ… Արցախ-Հայաստան 2-րդ մայրուղու շինարարության հանցավոր դանդաղությունը: Սակայն այս հոդվածը նվիրված չէ այդ օրինակների քննությանը:

Փոխարենը կուզենայի ներկայացնել իմ դիտարկումը սփյուռքահայության նկատմամբ ՀՀ կառավարության սխալ, կարելի է ասելՙ վտանգավոր մարտավարության վերաբերյալ, որը հետզհետե ավելի է խորանում, հատկապես նախընտրական այս շրջանում:

Տարիներ առաջ, 2000 թվականին, երբ ողբերգական հանգամանքների բերումով վարչապետ դարձավ Արամ Զավենի Սարգսյանը, Երեւանում տեղի ունեցավ ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը բացվեց պաշտոնական ընդունելությամբ, կառավարության տան դահլիճում: Վարչապետը, իր երիտասարդական ոգեւորության մեջ, ելույթի ժամանակ, հայտարարեց. «Սփյուռքն էլ հանձնում ենք Դաշնակցությանը»: Հիշողությամբ վերարտադրված այս նախադասությունը, ընդունելության ավարտին, անակնկալի էր մատնել անգամ դաշնակցական իմ ընկերներին, որոնք ինձ մոտենալովՙ անփորձ վարչապետի նկատմամբ ներողամիտ ժպիտով հավատացնում էին, որ կուսակցությունը ոչ մի կապ չունի այդ հայտարարության հետ: Հավատացի եւ հավատում եմ նրանց:

Հիմա, ավելի շուտՙ 2016 թ.ի փետրվարից ի վեր, երբ ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերը դարձավ Հանրապետական կուսակցության, նախկին վարչապետի այդ հայտարարությունը իրականություն է դարձել: Սփյուռքի հետ բոլոր տեսակի գործողություններից դատելովՙ ՀՀ գործող իշխանության համար սփյուռքում քաղաքական միակ եւ վերջին դաշնակից է մնացել ՀՅԴաշնակցությունը, մեկ էլՙ վերջինիս լծորդ Անթիլիասի կաթողիկոսությունը: Այսինքն, փաստորեն, ներհայաստանյան գործընկերությունը տիրապետող է դարձել արտասահմանյան երկրներում ապրող հայության դեմ, որը կազմում է ազգի 2/3-րդը, եւ որի նկատմամբ հարկ էր վարել համապետական քաղաքականություն եւ ոչ թե կուսակցական: Անտեսվել եւ անտեսվում են մնացյալ քաղաքական եւ մյուս կառույցները, բացառությամբ, թերեւս, քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ փայփայող ՀԲԸՄիության, ավելի շուտ` նրա նախագահի: Անտեսվել եւ անտեսվում են Ամերիկայի հայկական համագումարը, Ֆրանսիայի 20-ից ավելի կազմակերպությունները միավորող համախմբումը: Իսկ ամենացավալինՙ անտեսումն է ազգային մեր հնագույնՙ 1716 տարվա մշտագո կառույցիՙ Հայ եկեղեցու եւ նրա կենտրոն Մայր աթոռ Սբ. Էջմիածնի դերը, տեղի տալով Մեծի Տանն Կիլիկիո մասնակի աթոռի Գահակալի փառասիրական նկրտումների առաջ, միաժամանակ ոչինչ չձեռնարկելով Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսո հայկական պատրիարքությունների կենտրոնախույս նկրտումները զսպելու, Հայ եկեղեցու միությունը վերահաստատելու գործում:

Անշուշտ, ոչ ոք չի կարող առարկել սփյուռքում ՀՅԴաշնակցությանՙ մեր ամենակազմակերպ կուսակցության ազդեցիկությանը: Սակայն երբ նյութական կարեւոր օժանդակությամբ, ճիշտ էՙ Հայ դատի անվան ներքո, ֆինանսական ներարկումներ են կատարվում միա՛յն այդ կազմակերպության հզորացման համար (հիշենք 2016 թ. դեկտ.ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի գլխավորությամբ եւ առավելաբար հայաստանյան մեծահարուստների առատաձեռն նվիրահավաքը), որից չգիտեմ ինչ է շահում Հայ դատը, բայց սփյուռքահայությունը որպես ամբողջությունՙ ապահովաբար կորցնում է: Չմոռանանք, որ սփյուռքահայության 90 տոկոսը ոչ մի կուսակցության էլ չի հարում:

Ի վերայ այսր ամենայնի, ինչպես ասում են, սփյուռքյան մյուս երկուՙ ավանդական կուսակցություններին (վերջին 95 տարվա ընթացքում սփյուռքը չի կարողացել 4-րդը ստեղծել, հակառակ բազմաթիվ փորձերին), ՍԴՀԿ-ն ու ՌԱԿ-ը ոչ միայն անտեսվում, այլ ներքին պառակտումների են ենթարկվում, որը գործնապես քաջալերվում է հայրենի իշխանությունների կամ իշխանական տարբեր օղակների կողմից: Դրա վառ ապացույցը «Վերակազմյալ հնչակյան» անունով միանձնյա մի «կազմակերպության» գրանցումն էր, որի առկայությունը վարպետորեն խաղացվեց վերջին շաբաթներին ի վնաս Մայր կուսակցության: Մյուս վառ օրինակը Ռամկավար Ազատական կուսակցության սփյուռքյան հակաօրինական եւ հակականոնադրական մի կառույցի ստեղծումն էրՙ քաջալերանքով նույն իշխանական օղակների, անտեսելով կուսակցության ավանդաբար ուժեղ հիմքեր ունեցող ազդեցիկ կառույցներն ու շրջանակները: Այս իրադրությունը նույնպես օգտագործվեց վերջինՙ նախընտրական շաբաթների ընթացքում, ամենացավալինՙ դավաճանական արարքների մղելով կուսակցության կենտրոնախույս այդ խմբակին եւ 5-րդ զորասյան վերածված հայաստանաբնակ հալեպահայերին:

Նպատակըՙ որեւէ կերպ թույլ չտալ վերոհիշյալ ավանդական կուսակցությունների որեւէ կերպ եւ որեւէ ձեւաչափով մուտք գործել ապագա խորհրդարան եւ հետզհետե ազդեցիկ ուժ դառնալՙ կառուցողական ներգործություն տարածելով նաեւ սփյուռքում:

Ցավալի է, բայց փաստ. Հայաստանն այսօր ղեկավարվում է բյուրո-կառավարության սկզբունքով, ինչպես 98 տարի առաջ:

Վերջումՙ վիճակագրական պաշտոնական մի տվյալ. 2016 թ.ին Հայաստանից դուրս եկողների եւ չվերադարձողների թվի տարբերությունը կազմել է 48 հազար 600 մարդ, հօգուտ 2-րդ խմբի: Նախորդ տարի այդ թիվը նվազ էր 6 հազարով:

Գնում են` կորսվելու, նույնիսկ սփյուռք չդարձած:

Նախորդ գրառումը

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Հաջորդ գրառումը

Մյունխենից արձագանք ենք սպասում ուշ երեկոյան ավարտվեց նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մյունխենից արձագանք ենք սպասում ուշ երեկոյան ավարտվեց նաեւ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական