Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴ Է»

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանում կայացավ Էրազմուս+ Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացման գործողության շրջանակներում «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստել եւ խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացմանը` մշակելով ազգային եւ ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակ եւ գործիքներ: Այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը կարեւորեց վերջին տարիներին հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցությունը «Էրազմուս+» ծրագրերին: Փոխնախարարը դրական համարեց միտումը, որ տարեցտարի այդ ծրագրերի համակարգողներ են դառնում հենց հայաստանյան բուհերը. «Համալսարանների միջազգայնացումը համաշխարհային թրենդ է.ամբողջ աշխարհում բուհերի համար առաջնային է միջազգայնացմանն ուղղված աշխատանքները: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները եւս կարեւորում են իրենց գործառույթներն ու կարեւոր քայլեր նախաձեռնում այդ ուղղությամբ»:

Կարինե Հարությունյանը կարեւորեց նաեւ, որ «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագրին հայաստանյան բուհերից բացի, մասնակցում են նաեւ եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ:

Եռամյա ծրագրի համակարգող բուհիՙ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը նշեց, որ բուհը միջազգային ծրագրեր ղեկավարելու բավականին լուրջ փորձ ունի: Պրոռեկտորը վստահեցրեցՙ Հայաստանում միջազգային փորձը բարելավելու նպատակով ինստիտուցիոնալ, տարածաշրջանային եւ ազգային ծրագրի շրջանակներում կմշակվի միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ եւ գործիքակազմ: Կստեղծվի ազգային հարթակ, կուժեղացվեն ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները. «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության եւ մարքեթինգի խթանում (Բուսթ)» ծրագիրն ընդգրկում է լայն շրջանակ եւ նպատակաուղղված է ամենատարբեր գործընթացների միջազգայնացմանը»,-հավելեց Արա Երեմյանը:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան վստահ էՙ ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումն ու ազգային ծրագրի արդյունավետությունը հնարավոր է մասնակիցների համագործակցության եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու շնորհիվ:

Լանա Կարլովան վստահեցրեց, որ եռամյա ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերն ու ՀՀ ԿԳՆ-ի ներկայացուցիչները կիրականացնեն ծրագրով նախատեսված դրույթները, կհամագործակցեն Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի եւ Էստոնիայի գործընկերների հետՙ վերջիններիս միջազգայնացման հարուստ փորձը ներդնելով ազգային ծրագրում:

ՀՊՄՀ-ի Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանն էլ նշեց, որ բուհերի միջազգայնացման համար նախեւառաջ մշակվելու է ազգային ռազմավարություն, համապատասխան մարքետինգային գործիքակազմ, որը կբարձրացնի համալսարանի տեսանելիությունը միջազգային մակարդակում: Ծրագրի կոնսորցիումն ընդգրկում է 12 անդամ, ներառյալՙ 5 հայաստանյան համալսարաններ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաեւ 5 եվրոպական ծրագրային երկրներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԻ ԱՌԻԹՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՂՐՂԶԱՀԱՅԵՐԸ, ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ ԶԱՐԻՖՅԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՂՐՂԶԱՀԱՅԵՐԸ, ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ ԶԱՐԻՖՅԱՆՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական