Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՂՐՂԶԱՀԱՅԵՐԸ, ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲԱՅՐ ԶԱՐԻՖՅԱՆՆԵՐ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Միջին Ասիայում հայեր շատ կան, ամենաքիչը թերեւս Ղրղզստանում են… 1999 թվականին Թբիլիսիում կազմակերպված միջազգային մի սեմինարում Բիշկեկից եկած մի ռուս տիկին մեզ հիացմունքով պատմեց իր երկրի ամենանշանավոր հայի մասինՙ Զարիֆյան ազգանվամբ: Հետագա որոնումները բացահայտեցին ամենաճանաչված ղրղզահայերինՙ քույր եւ եղբայր Նաիրա ու Անես Զարիֆյաններին, որոնք երկուսն էլ հետաքրքրական զուգադիպությամբ կայացել են միմյանց հետ կապ չունեցող երկուՙ բժշկագիտության եւ բանաստեղծության ասպարեզում…

Ընտանիքի հայրըՙ Գուրգեն Զարիֆյանը, ծնունդով շիրակցի էր, ուսուցիչ հոր եւ բուժքույր մոր (Վահան եւ Եկատերինա Զարիֆյաններ) զավակ: Վահանն աշխատել է Արթիկի Հոռոմ գյուղում, այնուհետեւ եղել է գիմնազիայի տեսուչ: Հայ մշակույթի պատմության մեջ իր հետքն է թողել նրա հորեղբայրըՙ դերասան եւ բեմադրիչ Հովհաննես Զարիֆյանը: 15 տարեկանում Դիլիջանում Գուրգենը ձերբակալվել է որպես «Սպարտակ» հեղափոխական խմբակի անդամ, մեկ տարի անց միացել հայկական կամավորական ջոկատին: Գերի է ընկել թուրքերին, հրաշքով փախել է եւ վերադառնալով խորհրդայնացված Հայաստանՙ դարձել է հանրապետությունում կոմերիտմիության հիմնադիրներից մեկը: Զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվումՙ Հայկական ԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալի պաշտոնը: Սակայն տեղական կուսակցական ղեկավարության հետ բախման պատճառով տեղափոխվել է Մոսկվա: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գուրգեն Զարիֆյանին Մոսկվայից ուղարկել են Կիրգիզիայի հանրապետությունՙ կուսակցական-տնտեսական աշխատանքի: Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղրղզստանում, ապաՙ Ղազախստանում: Ֆրունզեում 1942-ին ծանոթացել եւ ամուսնացել է խարկովցի հրեուհի Լյուբով Զարեցկայի հետ: 1946-ին ծնվել է որդինՙ Անեսը, 1949-ինՙ Նաիրան: Տարիներ անց Անես Զարիֆյանը հորը հիշել է որպես արտաքնապես խիստ, սակայն բարի, իրեն դիմողներին երբեք չմերժող, փայլուն կրթությամբ մի անձնավորությունՙ գրական-երաժշտական հակումներով: «Ինտերնացիոնալիզմը հայրիկի մոտ արյան մեջ էր,- գրել է նա:- Նրա կովկասցիությունն արտահայտվում էր հայ երաժշտության եւ գրականության հանդեպ սիրով, թեեւ հազվադեպ, սակայն համեղ կերակուրներ պատրաստելով, նրա ձգտմամբՙ դեպի ձի հեծնելը, մածունը եւ, իհարկե, սարերը»:

Անես Զարիֆյանը գերազանցությամբ ավարտել է Ղրղզական պետական բժշկական ինստիտուտը եւ անմիջապես մնացել այնտեղ մանկավարժական աշխատանքիՙ զբաղեցնելով պաշտոններ, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: 1978-ին նշանակվել է Ղրղզական ֆիզկուլտուրայի ինստիտուտի պրոռեկտոր, դարձել ֆիզիոլոգիայի եւ բիոքիմիայի ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր: 1994-ից Զարիֆյանը զբաղեցրել է Ղրղզա-ռուսական (սլավոնական) համալսարանի բժշկական բաժանմունքի դեկանի եւ ամբիոնի վարիչի պաշտոնները, երեք տարի եղել է նաեւ մշակույթի գծով պրոռեկտորը: Առողջապահության եւ ֆիզկուլտուրայի գծով հարյուրավոր մասնագետներ է պատրաստել Ղրղզստանում, գրել 140-ից ավելի գիտական աշխատություն: Ս. Դենիյարովի հետ համատեղ գրած նրա «Սրտի աշխատանքը» ուսումնասիրությունը ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից ճանաչվել է որպես բուհական դասագիրք:

Անես Զարիֆյանին Ղրղզստանում ճանաչում են նաեւ որպես շնորհաշատ արվեստագետի: Նա ռուսագիր բանաստեղծ է, բարդ, սցենարիստ, լրագրող, Ղրղզստանի գրողների միության անդամ: Դեռեւս ուսանողական տարիներին Զարիֆյանը հիմնել է Ֆրունզեի առաջին էստրադային մանրապատումների ուսանողական թատրոնը, որի համար գրել է բանաստեղծություններ, սցենարներ, ինտերմեդիաներ: Հատկապես սիրված են եղել նրա գրած ծաղրանմանակումները ֆիզիոլոգիական գիտության տարբեր թեմաներով: 1983-ին լույս է տեսել Անես Զարիֆյանի քնարական բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որին հետեւել են եւս տասնմեկը, այդ թվումՙ «Ճանապարհը վերջ չունի» երգարանը: 1980-ականներին ԽՍՀՄ-ում նա արդեն հայտնի է եղել որպես բարդ, հեղինակային երգի մի շարք փառատոների դափնեկիր: Բազմիցս ելույթներ է ունեցել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, իսկ «Մելոդիա» համամիութենական ձայնագրման ստուդիան թողարկել է նրանից երկու ձայնասկավառակ: Զարիֆյանի նախաձեռնությամբ Ղրղզստանում ելույթներով հանդես են եկել ժամանակի խորհրդային անվանի բարդերից շատերը…

2012 թվականին լույս է տեսել Բիշկեկի պատվավոր քաղաքացի Անես Զարիֆյանի «Ղրղզստանյան քրոնիկներ» քաղաքական չափածո սատիրայի վեցհատորյակը: Ինչպես գրել է բիշկեկցի գրաքննադատ Անդրեյ Ռյաբչենկոն, իր էությամբ եւ ստեղծագործությամբ «վաթսունականիստ» Զարիֆյանն այդ գրքում հանդես է գալիս մե՛րթ որպես երգիծաբան, մե՛րթ քնարական բանաստեղծ, մե՛րթ որպես բժիշկ-ֆիզիոլոգ, որի չափածո հրապարակախոսության շնորհիվ հնարավոր է սերտել Ղրղզստանի պատմությունը…

Ի դեպ, իր մի բանաստեղծության մեջ Զարիֆյանը գրել է. «Да я и сам порой в смятении: Каких корней? каких кровей? Наполовину сын Армении. На долю равную – еврей»: Իր կրկնակի ինքնության մասին մեկ այլ տեղ էլ ասել է. «Когда евреев унижают, я – еврей:

Когда армян – абрек, взращенный на Кавказе. Тронь азиатов – честь Большой и Малой Азий Во мне взыграет. Презираю дикарей»…

Ինչ վերաբերում է Նաիրա Զարիֆյանին, ապա նա եւս եղբոր նման բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն է: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ֆրունզեի Կրուպսկայայի անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայում, այնուհետեւՙ Ղրղզական համալսարանի բանասիրական բաժանմունքում: Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, լրագրությամբ, կինոգիտությամբ: Հետագայում խորությամբ հետաքրքրվել է ֆոնիատրիայովՙ ձայնային ապարատի հիվանդությունների բուժմամբ եւ հեռակա ավարտել Ալմաթըի մանկավարժական ինստիտուտի դեֆեկտաբանության բաժինը: Աշխատելով Ղրղզստանի ազգային հիվանդանոցումՙ միաժամանակ հաջողությամբ կայացել է որպես թատերականացված ներկայացումների բեմադրիչ, որ իրականացրել է եղբորՙ Անեսի հետ: 1999-ից Նաիրա Զարիֆյանն ամուսնու եւ երկու որդիների հետ բնակվում է Իսրայելումՙ Պետահ Տիկվայում, որտեղ էլ բացահայտվել է նրա գրական ձիրքը: Սկսել է ակտիվորեն տպագրվել Իսրայելի ռուսալեզու մամուլում, Բիշկեկում հրատարակել է «Իմ թատրոնը» (2000) եւ «Ճակատագրից անդին» (2004) չափածո եւ արձակ գործերի ժողովածուները: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր: Նաիրան հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհիՙ ներկայացնելով «Կորիդա» մենաներկայացումը սեփական բանաստեղծությունների հիման վրա…

Ղրղզստանի կառավարությունն ըստ արժանվույն է գնահատել ամենահայտնի ղրղզահայերիՙ քույր եւ եղբայր Զարիֆյանների գործունեությունը, երկուսին էլ արժանացնելով Ղրղզստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Սակայն հասկանալի չէ, թե ինչու է ՀՀ մշակույթի նախարարությունը արժանավոր հայազգի, սակայն հայ մշակույթի հետ կապ չունեցող Անես Զարիֆյանին 2011-ին արժանացրել «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալին…

Նախորդ գրառումը

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՐԵՆԴ Է»

Հաջորդ գրառումը

ԵԶԴԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵԶԴԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Լրահոս

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական