Ստամբուլից «Հուրիեթի» հաղորդմամբ Ջեմալ փաշայի թոռըՙ լրագրող Հասան Ջեմալը 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել PKK-ի առաջնորդներից Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու մեղադրանքով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել այդ «ահաբեկչական խումբի քարոզչությամբ զբաղվելու մեջ»: Ջեմալը ժխտել է մեղադրանքը, նշելով, որ իր կատարածը հանցագործություն չէ: Դատարանը որոշել է դատավճռի կատարումը ժամանակավորապես հետաձգել: