Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ

Հ. Ծ.

Մարդու իրավունքների եվրոպական ընկերության իրավաբաններից Ռամութ Ռեմեցայտեն Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից վիզա ստանալուց հետո, փետրվարի 16-ին ժամանելով Բաքու, օտար մի դեսպանատան հրավերով, չի թույլատրվել քաղաք մտնել եւ հետ է ուղարկվել առանց որեւէ բացատրության:

«Ինչքան հասկանում եմ, այսօրվանից ես «persona non grata» եմ համարվում Ադրբեջանում: Սա նշանակում է, որ եթե մարդու իրավունքներն ես պաշտպանում եւ բարձրաձայնում խախտումների մասին, ուրեմն այս երկիրը մտնելու իրավունք չունես», գրել է նա իր բլոգում:

Տիկին Ռեմեցայտեն հեղինակ է մի շարք հոդվածների Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումնրեի մասին: