Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ն չի կողմոնորշվում՝ հիմա՞ ում մեղադրյալի աթոռին գամել

16/12/2022
- 16 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն կողմնորոշվում՝ Արցախում ստեղծված իրավիճակի համար ո՞ւմ մեղադրեն՝ խաղաղարար առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմին, միջազգային կառույցներին, թե՞, ինչպես միշտ, նախկիններին: Ամենազավեշտալին այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն անգամ այս հարցում միասնական դիրքորոշում չունեն, ու շրջափակման մեջ հայտնված Արցախի մասով՝ օրերս տեղի ունեցած արտահերթ նիտսի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից ոմանք ուղիղ մեղադրանքներ էին հնչեցնում Ռուսաստանի հասցեին, մեծամասնությունը սակայն «մեր մե՜ծ եղբայր Ռուսաստան, օգնությա՛ն հասիր» շեշտադրմամբ դիմում էին պաշտոնական Մոսկվային:

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թեկուզ ամենաանշան սխալն ու վրիպումը չեն ընդունում: Մեղավորներ փնտրելու, գտնելու հարցում նրանք թերեւս անփոխարինելի են՝ նախկիններից մինչեւ անտեսանալի, չար ուժերին կարող են մեղադրել, միայն թե անսխալականի ու կատարյալի տիտղոսը որեւէ մեկը չհամարձակվի իրենց ձեռքից առնել: Սա ընդամենը անսխալականի անբուժելի բարդույթ կամ ախտանիշ է, ինչն անգամ տարիներ անց՝ պաշտոններին հրաժեշտ տալուց հետո էլ չի բուժվի: Արցախում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանն է, ում ստորագրությունն էլ դրված է նոյեմեբերի 9-ի եռակողմ հայտարարության ներքո: Եվ եթե այժմ նա իրավիճակին (իր իսկ բառերով ասած) չի տիրապետում, ավելին՝ ձեռքերը կամաց-կամաց լվանում է Արցախից ու իր թիմակից-պաշտոնյաների շուրթերով հայտարարում, թե Հայաստանն ի վիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը, ապա դա դեռ չի նշանակում, թե Բերձորի միջանցքը նախկինները կամ «ռեւանշիստներն» են փակել:

Ռուսաստանն, այո, կոնկերտ հարցերի պատասխաններ պետք է տա, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպաններն անարգել եկել ու արդեն 5-րդ օրն անընդմեջ ակցիա են իրականացնում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Բայցեւ օրվա իշխանությունները պետք է հասկանան, որ 2020-ից ի վեր մեր գլխին կախված աղետի գեղանկարիչն ու ռեժիսորն իրենք են, միա՛յն իրենք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել «Սանասարյան» իջեւանատան առգրավումը

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքի դեպքերը խոսում են Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանական մտադրությունների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական