Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՞ՐԲ ԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ «ՍԱՂ» ՀԱՐՑԵՐԸ

17/03/2017
- 17 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցերն իրոք շատ են: Միայն Վայք քաղաքը մի հարյուր հարց ունիՙ մեկը մյուսից կարեւոր եւ անհապաղ լուծում պահանջող: Օրինակ վայքեցի փոքրիկ Արբակ Վարդանյանին արդեն տեւական ժամանակ հետաքրքրում է իր մասնավոր հարցը, որտե՞ղ պետք է ինքը սովորի, որպեսզի դառնա վարչապետ: Առաջ ուզում էր նախագահ դառնալ, բայց սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վարչապետն է լինելու երկրի ղեկավարը, սկսեց վարչապետ դառնալ ցանկանալ:

Անցած երկուշաբթի օրն էլ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Վայքում էր եւ հանդիպում էր վայքեցի ընտրողների հետ, Արբակը եւս գնացել էր, գնացել էրՙ հստակ որոշած, որ վարչապետին պետք է հարցնիՙ որտե՞ղ է պետք սովորել, որպեսզի վարչապետ դառնաս: Ու տվեց հարցը: Վարչապետ Կարապետյանը սկզբում չի լսել, քանի որ վայքեցիներն ու ինքը բավականին հեռու են կանգնած եղել իրարից, քանի որ այդպես ՀՀԿ-ական բանախոսի համար ավելի անվտանգ է խոսել ժողովրդի հետ, իսկ ՀՀԿ-ն երբեք չի արել կամ անի քայլեր, որոնք կխարխլեն մեր անվտանգությունը: Ինչեւէ: Հետո վարչապետը խնդրել է Արբակին, որ տղան ավելի բարձր հնչեցնի հարցը: Տղան էլ հնչեցրել է: Ներկաները ուշադրությամբ եւ անհամբեր սպասել են վարչապետի պատասխանին, քանի որ իրոք մեծ մասին եւ ոչ միայն վայքեցիներին, հետաքրքրում է, թե որտե՞ղ պետք է սովորելս, որպեսզի վարչապետ դառնաս: Կարեն Կարապետյանը պատասխանել էՙ «Դպրոցում պետք է լավ սովորես», …ու մինչ Արբակը փորձել է հակադարձել, թե ինքը չի հարցնումՙ ինչպե՞ս պետք է սովորել, այլՙ որտե՞ղ է պետք սովորել, վարչապետը, արդեն դիմելով բոլոր վայքեցիներին, հավելել է. «Տեսնո՞ւմ եք հաջորդ վարչապետին, իմ կողքին կանգնած: Այ հենց Արբակը դառնա վարչապետ, Վայքի «սաղ» հարցերը լուծելու է»:

Հասկանալի՞ է: Նախ, հաջորդ վարչապետը փոքրիկ Արբակն է լինելու, մինչ այդ Կարեն Կարապետյանը մնալու է վարչապետ, բայց սա դեռ ամենակարեւորը չէ, քանի դեռ Կարեն Կարապետյանը վարչապետ է, կամ Արբակը վարչապետ չէ, Վայքի «սաղ» հարցերը չեն լուծվելու, լուծվելու են, երբ Արբակը դառնա վարչապետ, նախքան դա, անշուշտ, ընդունվի ՀՀԿ…

Ներկաները ծիծաղել են, ծափահարել են, ողջունել են, էլ ավելի են սիրելՙ այլեւս սիրվելու տեղ չունեցող մեր վարչապետին, նկատի ունեմ` Կարեն Կարապետյանին: Արբակը, ստանալով իշխանության փաստացի խոստում, մոռացել է, որ վարչապետն այդպես էլ չպատասխանեց իր հարցին եւ հիմա օրացույցի վրա օրերն է ջնջում, որ շուտ մեծանա եւ Վայքի «սաղ» հարցերը լուծի: Վայքեցիներն էլ, ամեն մեկն իր չափով, լավ է նայում Արբակին, քանի որ բոլորն էլ ուզում են, որ հաջորդ վարչապետն առաջինն իրենց հարցերը լուծի…Մի խոսքով, այս օրերին Վայքում երկու հայտնի մարդ կաՙ Կարեն Կարապետյանը եւ Արբակ Վարդանյանը:

Վայքը, փաստորեն, փրկվեց. հստակ եւ պետականՙ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, թե ե՞րբ են լուծվելու Վայքի «սաղ» հարցերը: Կարեն Կարապետյանը եղավ այն ազնիվ պետական-քաղաքական գործիչը, որը հստակ հայտարարեց, այն էլ ընտրություններից առաջ, քարոզարշավի եռուն ժամանակահատվածում, որ իշխանության հետ, Հանրապետական կուսակցության հետ չարժի հույսեր կապել, հույսեր ունե՞ք եւ վայքեցի՞ եք, ուրեմն դրանք կապեք Արբակի հետ: Իսկ, եթե հույսեր ունենք, բայց վայքեցի չե՞նք, ասենք սեւանցի ենք, կամ, որպեսզի շատ հեռու չգնանքՙ եղեգնաձորցի ենք, ո՞ւմ հետ կապենք, մեր Արբակն ո՞վ է, մեր «սաղ» հարցերը ե՞րբ են լուծվելու…

Այս մասին վարչապետը չի խոսել: Հավանաբար հաջորդ վարչապետն այս հարցերին կանդրադառնա, այ Արբակ Վարդանյանը կմեծանա, կմտնի ՀՀԿ, կդառնա վարչապետ (մինչ այդ, ինչպես բոլոր ՀՀԿ-ականները դպրոցում լավ կսովորի), նախընտրական քարոզարշավի ժամանակ կգնա Սեւան, կամ Եղեգնաձոր, այնտեղ էլ մի սեւանցի կամ եղեգնաձորցի փոքրիկ տղա, օրինակՙ Արգամը, նրան կհարցնի, թե որտե՞ղ է պետք սովորել, որպեսզի վարչապետ դառնա, նա էլ կպատասխանի, որ հաջորդ վարչապետը Արգամն է լինելու, եւ երբ նա վարչապետ դառնա, լուծելու էՙ Սեւանի կամ Եղեգնաձորի բոլոր հարցերը, նայած, թե Արգամը սեւանցի՞ է, թե՞ եղեգնաձորցի…

Քիչ մնաց, հլը սպասեք:

Նախորդ գրառումը

ՎՐԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱ ՀԻՄՆԵԼ ՓՈԹԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԿՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ՏՈԿԸ» ԿՏԱ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական