Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ԲԱԶԱ ՀԻՄՆԵԼ ՓՈԹԻՈՒՄ

17/03/2017
- 17 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ղրիմի իրադարձություններից հետո Սեւծովյան տարածաշրջանը դարձել է ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության թեժ կետ: Ի պատասխան ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարությանըՙ ընդարձակելու իրենց ներկայությունը Սեւ ծովում, Վրաստանն ու Ուկրաինան շտապել են առաջարկներ ներկայացնել: Լրագրող Ջոշուա Կուսերայի հաղորդմամբ, Վրաստանի կառավարության աշխատակազմի հրամանատարներիցՙ Վլադիմիր Չիչիբայան նշել է, որ հնարավորություններից մեկը ուժեղացնելն է Վրաստանի եւ Ուկրաինայի նավատորմը, որը շատ ծախսատար է: «Մյուսը ռազմավարական նշանակություն ունեցող Փոթիում «առափնյա պահակախմբի բազա» հիմնելն է»:

Մարտի սկզբներին ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահՙ գեներալ Պետր Պավելը այցելելով Թբիլիսի, քննարկել է Սեւծովյան տարածաշրջանի մի շարք հարցեր: «Վրաստանը հսկայական փորձ ունի, որից կարող ենք օգտվել: Նրա դերը ընդհանուր անվտանգության ապահովման գործում չի կարելի թերագնահատել»,- նշել է նա:

Ռազմական հարցերի գծով մասնագետ Իրաքլի Սլադաշվիլին «Կոմերսանտ» ռուսական թերթին հաղորդել է, որ առաջարկը ՆԱՏՕ-ի բազա, որպես այդպիսին հիմնելը չէ, այլ «ցամաքային ուժերի մի բազա, որը կկարողանա վերահսկողություն սահմանել Սեւ ծովի արեւելյան հատվածում»: Այնտեղ կտեղադրվեն հրթիռներ եւ հրետանային համակարգ:

Մյուս կողմից, Ուկրաինայի նավատորմի հրամանատար Վորոչենկոն առաջարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել օգտագործված նավեր, վերազինելու համար երկրի նավատորմը: Այդ նպատակով ռազմածովային մի պատվիրակություն այցելել է այդ երկրներից մեկը (Վորոչենկոն չի նշել որ երկիրը) վերջերս, որտեղ քննարկվել է արեւմտյան նավերի գնման հետ կապված հարցեր: Ուկրաինային առանց այն էլ մեծ օգնություն են ցուցաբերում Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

Երկու առաջարկների մեջ Փոթիի «բազային գոտին» առավել ուշադրության է արժանացել: Չիչիբայան անցյալ նոյեմբերին է նշանակվել իր պաշտոնում եւ արդեն հանդես է եկել երկրի ռմբարկու օդանավերը դրոններով փոխարինելու օգտին: Նա եւս զբաղված է, պաշտպանության նախարարության հետ միասին բանակը վերազինելու գործով:

Անշուշտ ՆԱՏՕ-ի սեւծովյան ընդարձակմանը խոչընդոտ կարող են հանդիսանալ Մոնտրոյի (Շվեյցարիա) կոնֆերանսի (1935թ.) ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք սահմանում են սեւծովյան նեղուցների վերահսկողությունը:

Ռուսական կողմը պաշտոնապես դեռ չի արձագանքել վերոնշյալ առաջարկներին, բայց մամուլը անդրադաձել է հետեւյալ վերնագրերովՙ «Վրաստանը հմտորեն փորձում է շրջանցել Մոնտրոյի պայմանագիրը» («Սպուտնիկ»), «ՆԱՏՕ-ն խարիսխ է գցում Փոթիում» («Սվաբոդնայա պրեսա») եւ այլն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԲՐԵՒ ԱՐԾԻՒ…

Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ «ՍԱՂ» ՀԱՐՑԵՐԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ե՞ՐԲ ԵՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ «ՍԱՂ» ՀԱՐՑԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական