Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՀՈԳՆԵՑԻ՞Ք

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկում Հայաստանի մասին 7.5 րոպեանոց ռեպորտաժը հերթական ոգեւորության ու հպարտության ալիքն առաջացրեց հայերիս մեջ: Գուցե իրավամբ, գուցե ոչ: Բայց դեռ երկար կխոսենք դարերի խորքից եկող կամ դարերի խորքում այդպես էլ մոռացված-մնացած մշակույթի մասին: Կհպարտանանք ու դեռ երկար ժամանակ, թեկուզ առանց հասկանալու, ատենախոսություններ կպաշտպանենք «Շնորհալու ազդեցությունը…», «Նարեկացու համամարդկային պոեզիան…» ու էլի նմանատիպ թեմաներով, եւ հեռուստացույցը միացնելով` կփշաքաղվենք քաղցր-մեղցր կլկլոցներից կամ կիսամերկ պարուհիների տեսքից: (Չնայած Ապրիլյան պատերազմից հետո կտրուկ աճել է նաեւ ազգային-հայրենասիրական որակյալ երգերի ու տեսահոլովակների քանակը): Ո՞վ ենք մենք, տեր Աստված, վերջապես: Գուցե հենց Նարեկացին ու Քուչակը, Չարենցն ու Սեւա՞կն են «թյուրիմացաբար» հայ ծնվել, հայերեն գրել, աղոթել հայերեն: Գուցե մենք ենք ազգովին մի մեծ թյուրիմացության մեջ, թե իբր այս ու այն ենք տվել մարդկությանը, որ ուրիշները դեռ ծառերի վրա` մենք արդեն համակարգիչ ու iPhone ունեինք, ու դա էլ` ամենաքիչը: Ո՞րն է մերը, հոգեհարազատը` անաղարտ հայերենը, գողտրիկ հայրենները, թե՞ «քուչի լեզուն» ու «մարշռուտկային» ասուխոսը: Ինչին ենք հավատում եւ ինչը մերժում, ինչից ենք տխրում եւ ինչով ուրախանում, ինչպես ենք սիրում եւ ինչպես` ատում: Ո՞վ ենք մենք վերջապես` դեգրադացվող մի հասարակությո՞ւն, որտեղ հարուստներն իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չեն տեսնում, իսկ աղքատները ժամ առաջ ձգտում են փախչել «սիրելի» հայրենիքից` հեռուներում երբեւիցե հարստանալու եւ ինչու ոչ` իրենք էլ այդ ժամանակ իրենց փորից ու թիկնապահի վզից այն կողմ չտեսնելու մարմաջով: Ձեւին աղոթող, բովանդակությունից խրտնող ու չհասկացող մի հանրություն, որտեղ չարության պատճառ միայն աղքատությունը չի կարող լինել, այլապես բոլոր հարուստները բարության մարմնացում կլինեին, բոլոր ապահովվածներն էլ` հանդուրժողականության վառ օրինակ: Ինչն է մեր այսքան անհանդուրժողականության պատճառ, ինչն է մեր այսքան չարացած պոռթկման առիթ: Ինչու են ժպիտներն այսքան կեղծ ու կեղծիքը` այսքան ամենուրեք: Որն է մեր կերպարը` աշխատասեր, բազմափեշակ, ընտանիքասեր, կնամեծար ու մեծահարգ մարդը, թե՞ հակառակ սեռին միայն մի տեսանկյունից ընկալող, ճիշտ ու սխալից բան չհասկացող, բայց իբր «ճշտին նվիրված», շքեղ մեքենամեջ արարածը: Ինչու ենք մեզ իրավունք վերապահում բոլորին վերեւից նայելու` ազգովին` այլ ազգերի, անհատապես` մեր պես մյուս անհատների, որոնք մարդ են վերջապես, ասում են` Աստծո նմանությամբ, ու այդքանի հետ էլ` դեռ մի բան էլ` ազգակից ու հայ:

…Ո՞ւր են ճշմարիտ հեղինակությունները` մտավորական թե պարզապես մտածող մարդիկ, որ իրենց տեղը զիջել են «հեղինակություններին» ու թույլ տվել, որ երկիրը դարձնեն մի ընդհանուր «զոն»` իր ուրույն օրենքներով: Լավ, է, ժողովուրդ, չե՞ք հոգնել համատարած բթությունից, անտարբերությունից, «ախպերականությունից», իբր աշխատելուց, իբր` ընտրելուց, իբր ապրելուց: Թե այնքան ենք վերաձեւվել, որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան փրկելու ու դրանից կառչելով` առաջ շարժվելու համար: Իսկապես առաջ շարժվելու, ոչ թե, ասենք, հերթական պաշտոնյայի բերանով իբր խորիմաստ մտքեր եւ տնտեսական աճի կամ զարգացման մասին մտքեր լսելով` առաջ գնալու իմիտացիա անելու համար: Մի՞թե չեք հոգնել ամենքին ու ամեն ինչում կասկածելուց, դժգոհելուց, գռփելուց, «քցելուց», խաբելուց, քծնելուց, քսմսվելուց, երեսնիվայր ցեխի մեջ թավալվելուց, կեղծելուց, հայհոյելուց, հուսալքվելուց, չժպտալուց ու… չապրելուց: Մի՞թե չեք հոգնել նույնիսկ հոգնելուց: Մի քանի մարդ է մնացել այս երկրում (չնայած ընտրացուցակներում ավելացել են), ու նույնիսկ եթե անուղղելի իդեալիստ լինեմ` գուցե հավաքվեք այդ մի քանի մարդով ու որոշեք, որ բավական է արդեն… Բավական է չտեսնել, չզգալ, իբր պետություն ունենալ, իբր հայրենիքի մասին մտածել, իբր ընտրություններ բեմադրել, ու էլի լիքը «իբր»-ներ, որ քանդում են առանց այդ էլ չկառուցված մեր տունն ու մարդավայել ապրելու երազանքն ավելի հեռու` հարյուրամյակներ այն կողմ շպրտում: Ու եթե անկեղծ մի բան է մնացել այս երկրում ու մեր հոգիներում` դա ատելությունն է, չարությունը, ագահությունը ու մեծամտությունը: «Իբր» չէ՞ նաեւ երկրից փախչելը` անվերադարձ, երկիրը թողնելով չգիտես ում, բանակն` առանց զինվորի, հողն առանց մշակողի` մեր երեխաներին կտակելով ՈՉԻՆՉ:

Նախորդ գրառումը

«ՓՉԱՆ ԹԷՈԴՈՐՈՍ»ՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ «ՌԵՔՎԻԵՄ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՈԳԵՎՈՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ԳՐՎԱԾ «ՌԵՔՎԻԵՄ»

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական