Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՂԱՓԱՐԱԶՈՒՐԿ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ժամանակին, 90-ական թթ.ի սկզբին, երբ նորանկախ Հայաստանի սահմանադրություն ունենալ-չունենալու, ժողովրդավարական թե ազատական, սոցիալիստական թե կապիտալիստական գաղափարախոսությամբ մայր օրենք ստեղծելու շուրջ բուռն վեճեր էին տեղի ունենում մեր երկրում, նշանավոր իրավագետ, ՀՀ Սահմանադրության գլխավոր հեղինակ Վլադիմիր Նազարյանը, որն այդ ժամանակ աշխատում էր Ռամկավար Ազատական կուսակցության գրասենյակում եւ գերմանացի հայտնի սահմանադրագետ Օտտո Լուհտերհանդի խորհրդատվությամբ գրում էր սահմանադրության ՌԱԿ տարբերակը, իր համով զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Ճիշտ ձեւակերպեք ձեր պատվերը. ես կարող եմ միապետականից մինչեւ բազմակուսակցական, աջ կապիտալիստականից մինչեւ ձախ սոցիալիստական սահմանադրություն գրել, սակայն չեմ կարող բազմահամակարգային օրենք գրել. ճիշտ ընտրեք ձեր համակարգը, ճիշտ բնորոշեք ձեր ուզածը»:

Հիմա, 22 տարի հետո, եթե կենդանի լիներ խորաթափանց ու սրամիտ իրավագետը, վստահ եմՙ շատ պիտի զարմանար կարդալով խորհրդարանական ընտրությունների մրցասպարեզ դուրս ելած 9 կուսակցությունների եւՙ այսպես կոչված դաշինքների նախընտրական ծրագրերը կամ պլատֆորմները: Անշուշտ որ, սրամիտ ու սրախոս, նա պիտի մի լավ ձեռ առներ բոլորինՙ կեղծ նժդեհականությունից մինչեւ ռընեսանսականություն, ելքականությունից մինչեւ մուտքականություն, օրորոցայինից մինչեւ նոստալգիականը, թագավորականից մինչեւ բյուրոյականություն, ազատ-որմնադրությունից մինչեւ աղավնասիրականը:

Եվ իսկապես, գաղափարախոսական համակարգային մոտեցման որեւէ նշույլ չկա այդ պլատֆորմներում, այդ պճնազարդ եւ ամբոխահաճո լոզունգներում: Ուտիլիտար մակարդակի խոսքեր ու խոստումներՙ առանց բացառության: Հետեւանքների, բայց ոչ պատճառների սրբագրման ցանկություն: Ավելի շուտՙ անելիքների ցուցակագրումՙ 15-ից մինչեւ 30 կետերով, որոնցից շատերը նախորդ ընտրություններում գրված-թխվածների պատճենահանումն են բարեզարդված:

Բոլորը խոստանում են աշխատատեղ ստեղծել, արդյունաբերություն զարգացնել, մենաշնորհների ու մենաշնորհյալների դեմ պայքարել, կոռուպցիան վերացնել, արդար ու բարգավաճ երկիր ստեղծել: Ի՞նչ միջոցներով, ի՞նչ փողերով, ո՞ւմ միջոցով: Խոստանում են կրթության համակարգը արդիականացնել: Ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ ծրագրերով, ի՞նչ դասագրքերով եւ ի՞նչ կադրերով, երբ կրթական վերջին ռեֆորմները դեռ չսկսածՙ արդեն ձախողվել են, ու մենք չգիտենք ինչ սովորեցնենք ավագ դպրոցների մեր երեխաներին ու բուհերի մագիստրոսներին:

Բոլորը սրտառուչ բաներ են գրում-խոսում Հայաստան-Սփյուռք միասնության, Սփյուռքի ներուժը համազգային հարցերում ճիշտ օգտագործելու մասին, սակայն ոչ մի ծրագիր-առաջարկ Սփյուռքը ներքնապես կազմակերպելու, կես միլիոն ֆրանսահայությանը, երեք միլիոն ռուսահայությանը, երկուսուկես միլիոն ամերիկահայությանը կազմակերպելու մասին: «Արի տուն»ի նման ծրագրերը շատ լավ են, սակայն ի՞նչ տան մասին է խոսքը, երբ հայաստանցի պատանին, ասենքՙ Կապանից կամ Ալավերդիից, մինչեւ բանակ գնալը եւ այնուհետեւ էլ, բնավ չի եղել իր երկրի մայրաքաղաքում, ոչ էլ հայ ժողովրդի հոգեւոր կենտրոն Սբ. Էջմիածնում:

Բոլորի ծրագրերում կա, բայց միայն որպես մոդայիկ անդրադարձ, բնապահպանական խնդիրը, Հայաստանի անապատացումը, որը թերեւս ծառատունկով է սկսվում, բայց բնավ չի ավարտվում դրանով: Շրջակա միջավայրի պաշտպանությունը համակարգային գործ է, կրթագիտակցական գաղափարախոսություն, որի հիման վրա եվրոպական բոլոր երկրներում վաղուց արդեն գոյություն ունեն բազմաթիվ կուսակցություններՙ կանաչներ, էկոլոգներ եւլն: Բայց Հայաստանումՙ ոչ մեկը: Եվ այդ չէ՞ պատճառը, որ այս տարվա ցրտաշունչ եղանակին Սեւանի չչվող թռչունները սատկեցին կեր չունենալու պատճառով: Օրինակ:

Բոլորը խոսում են երկրի պաշտպանունակության բարձրացման, ոմանք էլ պրոֆեսիոնալ բանակ ունենալու, արդիական տեխնոլոգիական զինանոց ստեղծելու անհրաժեշտության մասին: Դաշինք կոչվածներից մեկն էլ, որը ժամանակին բոլորովին անտեղի միջազգայնացրեց Արցախի հարցը, բոլոր հարցերի լուծումը, երկրի բարգավաճումը, արտագաղթի դադարումը, կաշառակերության վերացումը տեսնում է նույն հիմնահարցի աղավնակերպ հանգուցալուծման մեջ, հետեւանքը շփոթելով պատճառի հետ, ինչպես դիպուկ նկատել է տալիս մեր հեղինակներից Արմեն Մանվելյանը այս համարի 6-րդ էջում: Չկա համապարփակ մոտեցում նաեւ այս հարցում, որը միշտ լինելու է մեր պետության գլխավոր խնդիրը այս տարածաշրջանում, անկախ Արցախյան հարցի հետագա ընթացքից:

Մրցելույթի պատրաստվող կուսակցությունների նախընտրական ծրագրերում բացակայում է ամենակարեւորըՙ երիտասարդ սերունդների ներկայի ու ապագայի խնդիրը, որին կանդրադառնամ հաջորդիվ:

Նախորդ գրառումը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ԻՍԿԱՆԴԵՐ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՆՈՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԻՋԵՎ

Լրահոս

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական