Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեր մտավորականները վրդովված են ու հիասթափված. կառավարության շրջանակներում խոսակցություններ են պտտվում, թե նույն հայրենի կառավորությանն առընթեր Լեզվի պետական տեսչությունը փակվելու է: Պատճառների մասին միայն ենթադրություններ կանՙ անիմաստ կառույց է, ոչ մի գործառույթ չի իրականացնում, պետբյուջեից իզուր փող է հատկացվում տեսչությունը պահելու համար եւ այլն, եւ այլն: Հիմքերն, ամեն դեպքում, փող խնայելուն են միտված:

Մեր գրականագետները, գրողներն ու լեզվաբաններն ընդունում են, որ Լեզվի պետական տեսչությունն այսքան տարիների ընթացքում իր գործունեությամբ ու գործառույթներով չի փայլել, ու հանրության շրջանում անորոշ էՙ ի վերջո ինչ տեղ ու դեր ունի այս կառույցը: Մի քանի տարի առաջ էր. տեսչության աշխատակիցները շրջում եին Երեւանի փողոցներով եւ այն օբյեկտները, որոնց անունները հայատառ չէին կամ հայատառ գրվածքներն ավելի փոքր էին, քան օտարատառ անունը, տույժ ու տուգանք էին սահմանում: Այցելությունները շուտով կասեցվեցին անորոշ պատճառներով: Տեսչությունը որքան էլ նկատի լրատվամիջոցներով հրապարկվող ուղղագրական ու ուղղախոսական սխալները, միեւնույն է, որեւէ մեկին որեւէ պատասխանատվության ենթարկելու լծակ չունի: Կարճ ասածՙ վերահսկողություն, ստուգում, տույժ-տուգանք սահմանելու իրավասություն Լեզվի տեսչությունը չունի: Այս հանգամանքը, սակայն, մտավորականների համար արդարացի հիմք չէՙ որոշելու, որ այս կառույցն անպետք է ու պիտի փակվի: Նրանք այլ տարբերակ են առաջարկումՙ լծակներ, իրավասություններ տալ տեսչությանը եւ պահանջել արդյունավետ աշխատանք: Լեզվի տեսչությունը պետք է վերահսկող մարմին լինի, զսպաշապիկ մեր լեզվին, որի տակ ոսկոր չկա, որ սխալ հայերենի դեպքում մեր լեզուն ծակի ու ցավեցնի: Լեզվի տեսչությունը պետք է համակարգի նաեւ արեւմտահայերենի խնդիրները, չէոր մեր երկրում հազարավոր սիրիահայեր են ապրում: Լեզվի տեսչությունը պետք է ամենօրյա դիտարկումների տակ պահի մեր հրապարակախոսական հայերենը, ԱԺ-ի ու այլ ամբիոններից հնչող ելույթները, պետք է թույլ չտա, որ օտարահունչ արտահայտություններ ու խոսք հնչի եթերից: Պետք է, պետք է… Մեր գրականագետներն ու լեզվաբանները նշում են, որ այսկերպ տեսչության դերն ու հեղինակությունը կբարձրանա, ու այս կառույցի հետ հանրությունը հաշվի կնստի: Իսկ քանի որ տեսչությունը վերոնշյալ գործառույթներից եւ ոչ մեկն իրավասու չէ իրականացնել, հետեւաբար այս օղակն իշխանություններն ուզում են դուրս մղել տեսադաշտից:

Ի վերջո, հասարակության շրջանում կարծիք է ձեւավորվում. կառավորությունը փակում է Լեզվի տեսչությունը, այսինքնՙ պետական մակարդակով անհարգալից, արհամարհական վերաբերմունք է դրսեւորվում մայրենի լեզվի նկատմամբ: Եթե նման վերաբերմունք է ամրագրված սեփական պետության, իշխանությունների կողմից, ուրեմն հասարակությունն էլ իր հերթին է որդեգրելու նման վերաբերմունքը: Ներքին արժեհամակարգի խնդիր է:

Հայրենի կառավարությունն օպտիմալացման մեկ այլ քայլի մասին էլ է մտածումՙ միավորել գյուղական համայնքները եւ դպրոցները: Այսինքնՙ գյուղեր են իրար միանալու, իսկ մի քանի գյուղ ունենալու է մեկ դպրոց: Այս ծրագիրը եւս պետբյուջեի խնայողություններին է ծառայելու: Պատկերացնում եք, ասենքՙ Տավուշի Նորաշեն, Չորաթան գյուղերի երեխաները հաճախելու են Արծվաբերդի դպրոց, որովհետեւ հայրենի կառավարությունը որոշել է գումար խնայել ու իրենց գյուղերի դպրոցները փակել է: Փակել դպրոց: Նման արտահայտություն կարդացել ենք մեր պատմության դասագրքերում, երբ խոսքը ռուսների կամ թուրքերի մասին էր, օրինակՙ ցարի հրամանով Արեւելյան Հայաստանում փակվեց հայկական մի քանի դպրոց, կամ սուլթանը հրաման արձակեց հայկական դպրոցները փակել:

Գյուղերը միավորելը նշանակում է երկիրը փոքրացնել, աշխատատեղեր փակել, արտագաղթի համար հողը պարարտացնել, ժողովրդին նորից հիասթափեցնել ու անտեսել-անարգել:

Ազգի ապագայի մասին մտածող կառավարությունը պետք է գյուղերում ենթակառուցվածքներ, աշխատատեղեր ստեղծի, որ իր տունն ու հողը լքած հայ գյուղացին Ռուսաստանում բատրակություն անելու փոխարեն վերադառնա իր ծննդավայր, ապրի, արարի, շենացնի: Նույնիսկ մեկ երեխայի համար պետք է դպրոց եւ ուսուցիչ պահել, որովհետեւ դա կնաշանակի, որ քո իշխանությոնները կարեւորում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, որ ամեն հայ արժեք է այս երկրի համար:

Հ.Գ.- Դեռ 1960-ականներին է Հրանտ Մաթեւոսյանն իր «Ահնիձոր» ակնարկում բարձրաձայնել գյուղական տնտեսությունները միավորելու աղետալի ծրագրի մասին: Մեր հարգարժան իշխանավորները պատեհ-անպատեհ առիթներով մեջբերում են Հրանտ Մաթեւոսյանին, հպարտ-հպարտ նրա անունը տալիս: Բա լավ, «Ահնիձորը» չե՞ն կարդացել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ, ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ԿԴԱՌՆԱ՞ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու...

ԿարդալDetails

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025

Հարություն Մկրտչյանն այդպես էլ չունենալով քաղաքագետի որակավորում՝ ներկայացել է ԶԼՄ-ներում որպես քաղաքագետ, իսկ հիմա փորձում է դառնալ քաղաքապետ. Մարիամ Հովսեփյան

24/10/2025

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական