Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ԱՌԱՋ, ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Շաբաթվա մեծ մասը չաշխատեցինք. նշում էինք: Տեսնեսՙ ի՞նչը: Շուշիի ազատագրո՞ւմը, Շուշին ազատագրվե՞լ է… Այն որ բոլորս կարող ենք ուզած ժամանակ գնալ Շուշի եւ մի մոմ վառել գեղաշուք Ղազանչեցոց եկեղեցում, դեռ չի նշանակում, որ Շուշին ազատագրվել է: Օրինակ բոլորովին վերջերս Տավուշի մարզում մի խումբ հոգեւորականներ, զինվորականնների հետ միասին, անցել էին սահմանը, մտել չեզոք գոտի, որտեղ գտնվում է մեր Խորենավանքը եւ ուխտել, որ եկեղեցին գերեվարված չի մնա: Կնշանակիՙ անգամ գերեվարված եկեղեցի կարելի է գնալ, այսինքն եթե եկեղեցի ես կարողանում գնալ, չի նշանակում, որ այն ազատագրված է:

Մարդի՞կ, շուշեցինե՞րը, նրա՞նք ենք ապացուցում, որ ազատագրվել է: Եթե անգամ ապացուցում են, ապա դա ամեն օր են անում, Շուշիի ազատագրման ապացուցումը արդեն 25 տարի է, ինչ ընթանում է, գործընթացն, ինչպես ասում ենՙ բարդ է, երկկողմանի զիջումներ պահանջող: Երկկողմանի, այսինքն Ադրբեջանի հետ, այսինքն համ մենք պետք է մի բան զիջենք այդ ազատագրումից, համ էլ իրենք: Լուրջ-լուրջ քննարկում ենք, այսինքն ընդունում ենք, որ Շուշին գուցե չի ազատագրվել, բանակցությունները կորոշենՙ ազատագրվե՞լ է, թե՞ ոչ: Շուշինՙ այսինքն ամբողջ Արցախը, ամբողջ Արցախն, այսինքնՙ շրջակա հողերը:

Հիմա, ուրեմն ի՞նչ էինք նշում: Եռաբլուրի օ՞րը… Թերեւս հենց դա, համենայն դեպս հնչած անունների մեծ մասը Եռաբլուրում ենՙ փառքով-պատվով: Փառքով-պատվո՞վ: Փառքն ու պատիվն ի՞նչ է հանուն հայրենիքի, հայրենիքը կրելով անդարձ-գնացածի համար, որ իր անունը հիշելո՞ւ են փոխիջումների հարցով բանակցությունների միջակայքում, թե՞ որ զիջումները բացառվելու են, ինչպես ինքը բացառեց, երբ գնաց, իմանալով, որ էլ չի գալու: Ափսոս Եռաբլուրում են, թե չէ կպատասխանեին, չնայած Եռաբլուրում լինելով արդեն իսկ պատասխանում են օրինակ այն հարցին, թե որքա՞ն է Շուշիի բարձունքի երկարությունը, քանի՞սն են այդ բարձունքը 25 տարի առաջ բարձրացածներից անհաղթահարելի ցավից բացականչելՙ ախխխ, քանի՞ ծաղիկ է տրորվել, ներկվել արյամբ, երբ իրենք բարձրանում էին բարձունքը, քանի՞սն են առջեւից գնացել, քանի՞սն են առաջ մղել, ու ի՞նչ են մտածելՙ կյանքը հանուն Շուշիի տալո՞ւ մասին, թե Շուշիում մի սպիտակ, փոքրիկ, հարմարավետ տուն կառուցելու ու էն աղջկան Շուշի բերելու մասին, հենց հաջորդ օրը, երբ մաքրեն Շուշին… Ափսոս, որ Եռաբլուրում են, թե չէ կպատասխանեին: Ու հիմա, երբ փոխզիջումներն ավարտվեն, մենք մեր բաժինը զիջենք, նրանք իրենց բաժինը ստանան, էլի՞ ենք նշելու մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը, գուցե տոնի անունը փոխե՞նք այդ ժամանակ, ասենք Շուշիի կիսաազատագրման կիսատոն:

Շուշիի, այսինքն ողջ Արցախի, ողջ Արցախի, այսինքն շրջակա տարածքների, որոնք ասում են մերը չեն, ոչ մեր հայրենիքն են, ոչ էլ մեր հասցեն, քանի որ անմարդաբնակ են ու ամայի: Լավ, ենթադրենք չեն, Վանը, Բիթլիսը, Անին, Կարինը,… Նախիջեւանը թուրքերի հայրենի՞քն է, որ փակել են ու պահում են, ինչպես մզկիթում Ղուրանն են պահում: Թող այդ մի քանի թիզն էլ մեր հայրենիքը չլինի, բայց այդ թիզ հողերն էլ մենք պահենք, ո՞վ չի պահել, ո՞վ չի պահում, բոլորն այսօր իրենց հայրենի հողե՞րն են պահում, միա՞յն, ումի՞ց ենք պակաս ու շատ ենք պակաս: Պակաս ենք հաղթել, մեր հաղթանակը մի տեսակ պակաս է, պակաս է, քանի որ միայն ազատագրել ենք, հաղթանակը պակաս չի լինում, երբ նաեւ գրավում եսՙ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, որի վրա բոլորը թքած ունեն, որի դրույթներն նույնքան ծիծաղելի են, որքան Սուրբ Պատվիրանները այն աշխարհում, որտեղ ապրում ենք, որը չի փոխվում եւ առնվազն մինչեւ Երկրորդ գալուստը հազիվ թե փոխվի:

Երանի, ուրեմն նրանց, ովքեր հող են գրավում, որովհետեւ նրանք են ընդարձակ ապրելու մինչեւ Դատաստանը:

Երանի նրանց, ովքեր սպանում են իրենց թշնամուն, որովհետեւ նրանք թշնամի չեն ունենալու մինչեւ Դատաստանը ու դրանից հետո էլ, երբ ոչ ոք թշնամին չի ունենալու:

Երանի նրանց, ովքեր չեն տալիս անգամ այն, ինչը իրենցը չէ, որովհետեւ նրանցից ոչ ոք ոչինչ չի համարձակվի վերցնել, անգամ Դատաստանում:

Երանի նրանց, ովքեր չեն աղոթում, երբ կողքին կռվող ընկերոջ արյամբ է ծածկվում գետինը:

Երանի նրանց, ովքեր պատերազմ են տեսել, քանի որ նրանք չեն խոսում փոխզիջումներից:

Երանի նրանց, ովքեր չեն վախենում մոր արցունքներից, ոչ սեփական, ոչ թշնամու:

Երանի նրանց, ում անշարժ մարմնի կողքին ընկած զենքը անտեր չի մնում եւ էլի կրակում է նույն ուղղությամբ:

Երանի նրանց, ովքեր չեն վախենում Դատաստանից, քանի որ Աստված բոլորին է սիրում եւ ներում է բոլորին:

Երանի մինչեւ Դատաստանն ապրողներին, որովհետեւ նրանք են ապրելու Դատաստանից հետո:

Երանի Շուշին գրավողներին, որովհետեւ նրանցն է Բարձունքի թագավորությունը:

Երանի հանգիստ սրտով Եռաբլուր գնացողներին, հազար երանի նրանց:

Շնորհավոր տոնդ, Եռաբլուր, թող որ էլ չհամալրվես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՂԱԴՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՓԱԿԵՆՔ, ՈՐ ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵՆՔ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական