Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՌԱՏՈՆՆ ԱՌԱՆՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ՞

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում սկսել են մոռանալ Հայրենական մեծ պատերազմն ու անտեսել նրա նշանակությունը

Դասականի թեւավոր խոսքի վերաձեւակերպված տարբերակով պետք է փաստենքՙ ինչ-որ բան այն չէ Հայաստանի Հանրապետությունում: Վերջին տարիներին սողալով տարածվող եւ խորացող այդ «ինչ-որ բանը» պարզապես աչք ծակեց Մայիսի 9-ինՙ եռատոն կոչվող օրը: Եռատոնՙ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմավորման օրերը: Տեսականորեն կարծես թե ոչ ոք չի հերքում, որ այդ երեք տոներն էլ մերն ենՙ հայերինս, բայց իրականում…

Շուշիի ազատագրման եւ Արցախի զինված ուժերի ստեղծմանը նվիրված միջոցառումները իրականացվեցին պատշաճ մակարդակովՙ մեր զույգ հանրապետությունների նախագահների մասնակցությամբ, հեռուստատեսության եւ բոլոր ԶԼՄ-ների կողմից հանգամանալից անդրադարձով այդ տոները կերտածներին, նրանց վաստակին եւ անձնվիրությանը տրված գնահատականներով, կենդանի վկաներ արցախյան առաջին ազատամարտի, ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ հարցազրույցներով, նրանց նվիրված փաստավավերագրական ֆիլմերով, արցախյան պատերազմին նվիրված մեր գեղարվեստական ֆիլմերով (որոնց քանակը հաշվելու համար, ցավոք, մեկ ձեռքի մատերը կբավականացնեն), հայրենասիրական երգերի կատարումներով: Այս ամենը իսկապես որ հրաշալի էր ու գովելի: Ինչը, սակայն, չես ասի Հայրենական մեծ պատերազմում մեր տարած հաղթանակի նկատմամբ ցուցաբերած խղճուկ եւ որոշ դեպքերում անգամ վիրավորական մոտեցման մասին:

Բավական չէ, որ 90-ականների իշխանությունները խորը վիրավորանք հասցրեցին Հայրենական մեծ պատերազմի այն ժամանակ դեռեւս ողջ հազարավոր վետերաններին, չեղյալ հայտարարելով եւ նրանցից խլելով այդ տոնը, այժմ էլ, չնայած այն պաշտոնապես վերակագնվեց որպես տոն, բայց աստիճանաբար մոռացության տալու անթաքույց գործընթաց է գնում: Տարեց-տարի նոսրանում են այդ տառապած, բայց քաջարի ու հերոսական սերնդի ներկայացուցիչների շարքերը, որոնք չնայած սովին, զրկանքներին, հալածանքներին կերտեցին հաղթանակը աշխարհին սպառնացող վտանգիՙ ֆաշիզմի նկատմամբ: Նրանք ոչ միայն իրենց երկրի, տան, ընտանիքի եւ իրենց հաջորդող սերունդների փրկիչներին էին, այլեւ աշխարհի փրկիչները:

Ավելի քան 600 հազար հայ մասնակցեց երկրորդ համաշխարհային պատերազմին ամբողջ աշխարհից, որից 300 հազարըՙ Խորհրդային Միությունից: 200 հազար հայ զոհվեց այդ պատերազմում: Միայն խորհրդային բանակում մենք ունեցանք 4 մարշալ, 60 գեներալ, 100-ից ավելի Խորհրդային Միության հերոս, որից երկուսըՙ կրկնակի հերոս, Փառքի երեք աստիճանների 27 ասպետ, որը համահավասար է հերոսի կոչմանը, կազմավորվեցին վեց առանձին հայկական դիվիզիաներ: Հայերը ֆաշիզմի դեմ մարտնչում էին նաեւ այլ երկրների բանակներում, Եվրոպայում ծավալվող Դիմադրության շարժման մեջ: Անվերջ կարելի է խոսել այս պատերազմի եւ դրանում մեր մասնակցության մասին …

Մինչդեռ, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ապրող 600-ից ավելի վետերանների ներկայացուցիչների հետ այս տարի երկրի նախագահը չհանդիպեց: Ինչո՞ւ: Անցյալ եւ նախորդող տարիներին նման հանդիպում եւ մեծարանքի խոսքեր էին լինում, իսկ այս տարիՙ ոչ: Արժանի չէի՞ն, թե՞ այլեւս այժմեական չի այդ պատերազմում տարած հաղթանակը փառաբանելը: Հայաստանում «ինչ-որ բան» այն չլինելու մյուս ակնառու օրինակը «Անմահ գունդ» քայլարշավին Հայաստանի Հանրապետության որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի բացակայությունն էր: Ընդ որում, արդեն 70-ից ավելի երկրներում նշվող նախաձեռնության երեւանյան քայլերթի ժամանակ, մասնակիցները տանում էին ինչպես Հայրենական մեծ պատերազմին մասնակից իրենց պապերի եւ հարազատների լուսանկարները, այնպես էլ արցախյան երկու պատերազմների ժամանակ զոհված հերոսների նկարները: Գոնե պաշտպանության նախարարի մակարդակով պետությունը մասնակցեր այս քայլերթին: Այլապես տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի համար պաշտոնական տոն չէր սա: Ինչի՞ց էին զգուշանում Հայաստանի ղեկավարներըՙ գուցե գեյ-շքերթները նախընտրող ԱՄՆ դեսպանատան կամ ԵՄ ներկայացուցչի հայտարարությունների՞ց … Այս անգամ զգուշանալու առիթ չկարՙ «Անմահ գունդը» նշվում է նաեւ ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ քաղաքներում:

Պաշտոնականին համարժեք էր արձագանքը նաեւ հայկական հեռուստաալիքներում: Մայիսի 9-ին Մեծ հաղթանակին նվիրված ընդամենը երեք գեղարվեստական ֆիլմ ցուցադրվեց` «Զինվորը եւ փիղը» (Հ2 եւ «Շողակաթ»), «Մարտի էին գնում միայն «ծերուկները» («ԱՐ»), «Բրեստ ամրոցը» (Հ1): Հայկական մնացած հեռուստաընկերությունները խուլ ու համր էին ֆաշիզմի դեմ մեր տարած հաղթանակի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, 13 հայկական հեռուստաալիքներից միայն երեքը ցուցադրեցին Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմեր: Օրինակՙ ինքնագովազդով տառապող իշխանական մեդիահոլդինգը նույն անխռովությամբ ցուցադրում էր «մեր տունն Ամերկայում» ոգուն համապատասխան ֆիլմերն ու հաղորդումները, ինչպես մնացած բոլոր օրերին: Առավել «ջանաց» խորհրդարանական ընտրություններում «փրկչի» հետուստաալիքըՙ իր հաղորդավարի անգրագետ եւ ցինիկ հարցադրմամբՙ «Ո՞վ է հաղթել երկրորդ համաշխարհային պատերազմում» հաղորդումով: Պատմություն կարդացած լինելու դեպքում, հայտնի կդառնար, որ գերմանական բանակի 70-80 տոկոսը ջախջախվել է խորհրդային բանակի կողմից, որին հետեւել է Գերմանիայի դաշնակից Ճապոնիայի ջախջախումը դարձյալ նույնՙ խորհդային բանակի կողմից, որ ԽՍՀՄ կորուստները այդ պատերազմում կազմել են 27 մլն մարդ, իսկ օրինակՙ նրա դաշնակից ԱՄՆ-ինըՙ մոտ 400 հազար: Նույն տրամաբանությամբ հաջորդ հաղորդումներում կարող ենք լսել «Ո՞վ է հաղթել Սարդարապատի ճակատամարտում» կամ «Ո՞վ է իրականացրել հայոց ցեղասպանությունը» հարցադրումները:

Խոսելով հայկական հեռուստաընկերությունների մասին, չի կարելի չնկատել, որ բացառությամբ մեկ-երկուսի, նրանք ընտրել են խորհրդային շրջանի ամեն ինչը մերժելու եւ մոռանալու մոտեցումըՙ ֆիլմերը, մուլտֆիլմերը, երաժշտությունը, արվեստը եւ այլն: Դա նույն կոմունիստական-բոլշեւիկյան «քանդենք աշխարհը մինչեւ հիմքերը, կառուցենք նոր աշխարհ» լոզունգի սեփական իրականացումն է: Սակայն չէ՞ որ խորհդրային շրջանը նույնպես մեր պատմությունն է, մեր անցած ճանապարհըՙ իր դառնություններով, ողբերգություններով եւ իհարկեՙ իր նվաճումներով: Հատկապես վերջին 4-5 տարիներին հայկական մեդիա դաշտ մտավ նախկին խորհրդայինը մոռանալու եւ ներկայիս ռուսաստանյանը կատաղորեն մերժելու գործելաոճըՙ դժվար չէ գլխի ընկնել, թե որտեղից եկած դրամաշնորհների եւ այն ստացողների ջանքերով եւ ուղղորդմամբ: Ընդ որում, անկախ հեռուստաընկերությունների պատկանելիությունիցՙ վերեւում նշված իշխանականից, հանրայինից մինչեւ կուսակցական, ինչպես նաեւ անկուսակցական պատկանելիություն ունեցող ալիքներ: Սակայն դա այլ խոսակցության թեմա է:

Վերադառնալով մայիսի 9-ին, ցավով պետք է փաստենք, որ տեղի ունեցավ ամենագարշելինՙ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ու Շուշիի ազատագրումը միմյանց հակադրելը: Առայժմ առանց մեծ հաջողության այդ անբարոյականության հեղինակները մշտապես նույն մարդիկ են, որոնք վերջերս էլ ինչ-որ տխմարություններ էին դուրս տալիս մեր փառապանծ մարշալ Համազասպ Բաբաջանյանի հասցեին, կատաղորեն դիմադրում նրա արձանը Երեւանում տեղադրելուն: Այսինքն, ընթանում է ներքին պառակտման բերող, չափազանց վտանգավորՙ մեր հաղթանակներն ու մեր հերոսներին միմյանց հակադրելու գործընթաց: Սա հետեւանքն է պաշտոնական անթույլատրելի մոտեցման:

Ակնհայտ է, որ եթե Հայաստանի պետական, պաշտոնական մոտեցումը հստակ լինի Հայրենական մեծ պատերազմի նշանակության, դրանում Խորհրդային Միության եւ նրա ժողովուրդների, մասնավորապես մեր ժողովրդի դերի առնչությամբ, եթե այս տոնը նշվի, ինչպես վայել է այդ տոնին, ապա զանազան թաթփուկների համար խիստ դժվար կլինի պատմությունը խեղաթյուրել, մեզ պառակտել եւ միմյանց դեմ հանել: Սակայն, ցավոք, տարեց տարի հակառակ միտումն է արձանագրվումՙ որքան հեռանում ենք 40-ականների ծանրագույն, բայց հերոսական տարիներից, այնքան մոռանում ենք դրանց նշանակությունը, մոռանում, որ եթե չլիներ այդ տարիների հաղթանակը, պարզապես մենք չէինք լինի: Չենք գիտակցում, որ պատմությունը մոռանալը կամ անտեսելը, նրա դասերը չյուրացնելը դաժանորեն պատժվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԵՔ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄ ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ 200 ՄԵՔԵՆԱ ԿՆՎԻՐԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ 200 ՄԵՔԵՆԱ ԿՆՎԻՐԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական