Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գունավոր կենդանիներ

Մեր կենցաղում կենդանիների զբաղեցրած տեղն այնքան զգալի է, որ անհնար է դրանց հետ մեր կյանքի առօրյա ռիթմը չհամաձայնեցնել:

Օրինակ, տարբեր ազգերի մոտ դժբախտության ավետիչ համարվող ՍԵՎ ԿԱՏՈՒՆ, երբ հատում է ճանապարհդ, անախորժությունների պատճառ է դառնում: Բայց սպիտակը անվրդով ու անկաշկանդ, առանց որեւէ մեկին տհաճություն պատճառելու, շարունակում է հատել մարդկանց ճանապարհներն ու զերծ մնալ անվանարկող պիտակավորումներից:

Նույն չարաբաստ հատկանիշն է վերագրված նաեւ ՍԵՎ ՇԱՆԸ՝ «դժոխային շուն» կեղծանունով եւ գերբնական հատկություններով օժտված առասպելական արարածին, ում հանձնարարված է, ըստ ավանդույթի, հսկել դեպի մահացածների աշխարհ տանող մուտքը կամ զբաղվել մոլորված ոգիների որսով:

Քանի որ ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎՆԵՐԸ բնության մեջ քիչ են հանդիպում, ուստի դրանք դարձել են մատնացույց անելու առարկա, ցուցադրելու այնպիսի վարք ունեցող անձանց, որոնք տարբերվում են մյուսներից: Ի դեպ, «սպիտակ ագռավ» բառակապակցության փոխարեն իրանցիներն օգտագործում են «սպիտակաճակատ կով» արտահայտությունը: Սպիտակ գույնի ճակատ ունեցող այդ կենդանին արտասովորության հակասական խորհրդանիշ է, որը հաճախ կապված է շրջապատի կողմից չհասկացվածության եւ օտարացման հետ:

Իսկ աղվեսների աշխարհում ՍԵՎ ԱՂՎԵՍԸ, շնորհիվ իր հագին եղած թանկարժեք մուշտակի, դարձել է հազվագյուտ ապրանքների ու հազվադեպ երեւույթների խորհրդանիշ, որի կիրառելիության աստիճանը մեզանում օր-օրի աճում է: Իսկ Իրանում հազվագյուտ ապրանքներից առանձնանում է «սեւ գույնի սիսեռը», որը շատ օգտակար հատկություն ունի ոչ ցանկալի մարդկանց անորոշ հասցեով ուղարկելու, հետեւաբար նաեւ՝ «ցրելու» համար:

Սեւ գույնի կենդանիների շարքում, աղվեսից բացի, պատվավոր տեղ ունի նաեւ ՍԵՎ ՁԻՆ: Հայ դասական մատենագրությունից մեզ հայտնի բանաստեղծության «Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սիաւն գեղեցիկ» տողում թեեւ ՁԻ բառն օգտագործված չէ, սակայն արքաների փառասիրությունից գիտենք, որ Հայոց թագավորը հազիվ թե ձիու փոխարեն սեւ ավանակ կամ սեւ ջորի նստեր: Այդ պատճառով էլ ենթադրում ենք, որ մեր պատմության դասական շրջանում ՍԵՎ ՁԻՆ ունեցել է նույն նշանակությունը, ինչ այսօր մեր բարձր ղեկավարության համար ունի 90 մլն դրամ արժողությամբ սեւ գույնի BMW 750Li xDrive LCI դասի  արարողակարգային լյուքս ավտոմեքենան: Իսկ բախտի թախտին նստած օրիորդների աչքն այսօր սպիտակ կամ սեւ ձիու փոխարեն, ավելի շատ ցանկացած գույնի լյուքս ավտոմեքենաների ղեկին նստած արքայազնների ճամփին է: 

Հայ ժողովրդի բանահյուսական կենցաղում եւ, մասնավորապես, հրաշապատում հեքիաթներում առկա են ԿԱՐՄԻՐ ԿՈՎԻ պաշտամունքի հետքեր, որից էլ մեր լեզվում հաստատուն տեղ է զբաղեցրել «կարմիր կովը կաշին չի փոխի» թեւավոր խոսքը, որը, ինչ-որ տեղ (հեռու կովերից) համազոր է «թուրքը մնում է թուրք» արտահայտությանը:

Բնականաբար, թյուրքական ցեղերի համար ոչ մի կենդանի այդքան հարգի չէ, որքան ոչխարը: Դրա պարզ ապացույցը 14-15-րդ դարերում Առաջավոր Ասիայում Կարա-կոյունլուների (թյուրք. qara «սեւ» եւ qoyun «ոչխար», բառացի՝ «սեւ ոչխարավորներ»), քոչվորական ցեղերի միավորման եւ Ակ-Կոյունլուների (թյուրք. aq «սպիտակ» եւ qoyun «ոչխար». սպիտակ ոչխարավորներ) ցեղապետության անվանումներն են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկչոտ… միլիոնատերեր

Հաջորդ գրառումը

Կրթությունը ժամանակի մարտահրավեր

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Կրթությունը ժամանակի մարտահրավեր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական