Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան թերթերից մեկը նորերս անդրադարձել էր Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման ակունքներից մեկին: Ելնելով բացառապես հայկական աղբյուրներից, լրատվամիջոցը նշել էր երկրում գործող այն առաջնային արեւմտյան ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց անմիջական ֆինանսավորմամբ որոշ տեղական հրատարակություններ ու լրագրողներ (կոնկրետՙ հիշատակված) բացահայտ հակառուսական քարոզչություն են իրականացնում: Մասնավորապես բերված էր ղարաբաղյան շարժման բոցավառ ակտիվիստ Իգոր Մուրադյանի այն արտահայտությունը, թե հայաստանցիները «ռուսների ստրուկներն են»: Թեեւ ավելի ճիշտ կլիներ հայաստանցիներին համարել սեփական իշխանությունների ստրուկները:

Տարօրինակն այն է, որ հայկական լրատվամիջոցներում գրեթե իսպառ բացակայում է հակաեվրոպական, չասենք քարոզչությունը, ապա առնվազն տարրական անաչառության դրսեւորումը լայն առումով մեր երկրի կյանքում ու առաջին հերթին նրա անվտանգության ապահովման ասպարեզում այդ աշխարհամասի ունեցած դերի գնահատման հարցում: Եթե ռուսները չեն էլ թաքցնում, որ Հայաստանում իրենք ունեն ազգային շահեր ու պաշտպանում են դրանք, միաժամանակ ապահովելով նաեւ Հայաստանի անվտանգությունը, ապա Եվրոպայի միակ մտահոգությունն է Հայաստանը դուրս հանել Ռուսաստանի ազդեցության ոլորտից, եւ թե հետո ինչ կլինի մեր երկրի հետ, դա հազիվ թե մտահոգի իր սեփական խնդիրների մեջ խրված աշխարհամասին:

Որ Եվրոպան աշխարհի հզորագույն ուժային, արդյունաբերական կենտրոններից մեկն է եւ պետք է նրա հետ պահպանել հավասարակշիռ հարաբերություններ, միանշանակ է: Չարագուշակ մի ընդհանրություն կա Հայաստանի եւ եվրոպական երկրների (բացառությամբՙ մուսուլմանական) միջեւ: Երկու կողմն էլ ժողովրդագրական առումով մեռնող երկրները ենՙ մի էական տարբերությամբ: Արտագաղթի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության բերած աղետալի տվյալներից հետո նույն գերատեսչությունը օրերս հրապարակել է նաեւ երկրում ծնելիության ու մահվան, ամուսնությունների շեշտակի անկման տվյալները, որոնք հայոց թերթերից մեկն անվանել էր «սահմռկեցուցիչ»:

Այլ են եվրոպական երկրների «մահվան» պատճառներըՙ ոչ թե արտագաղթը, այլ բնակչության բնական աճի բացակայութունը եւ իսլամիստական եվրոպանվաճ հաղթարշավը: Եվ այստեղ արժե կանգ առնել Հայաստանում տարածված այն պարզունակ մտայնության վրա, որ մենք ու եվրոպացիները նույն մշակույթի տեր քրիստոնյա ժողովուրդներ ենք եւ կարող ենք հյուս դնել նրանց հետ կրոնական համերաշխության վրա: Սակայն իրականում քրիստոնեակա՞ն է ժամանակակից եվրոպական մայր ցամաքը:

Ռուսները հաճախ են նյութեր հրապարակում Եվրոպայում քրիստոնեական հավատքի խոր անկման, եթե չասենք կործանման մասին: Ընդ որում, օբյեկտիվություն պահպանելու նկատառումով նրանք գերազանցապես վկայակոչում են այդ թեմայով հենց եվրոպական զանազան հետազոտական կենտրոնների բերած փաստերն ու ապացույցները: Լիբերալ գլոբալիստական գաղափարախոսությունը, ծնելով իր նորագույն այլասերիչ «եվրոպական արժեքները», խժռել է քրիստոնեական կրոնը ու շարունակում է իր գիշատիչ խրախճանքըՙ սա հետեւություններից սոսկ մեկն է:

Եվ այսպես, ինչ է վկայում եվրոպական վերլուծական միտքը աշխարհամասի քրիստոնեազերծման վերաբերյալ, ինչպես է նա, օրինակ, «ձերբազատվում եկեղեցիներից»: Գերմանիայում վերջին շրջանում փակվել է 340 եկեղեցի, որոնք վերածվել են զանազան նշանակության օբյեկտների եւ, ամենագարշելին, մզկիթների: Եթե այսպես շարունակվի, առաջիկայում հարկ կլինի հրաժարվել եւս հազար եկեղեցական շինությունից: Երկրի արեւելյան մասում ավելի քան 200 գյուղական եկեղեցիներ ավերվում են եւ դա ոչ մեկին չի հուզում: Անցած տասնամյակում փակվել ու վաճառվել է 515 կաթոլիկ եկեղեցի եւ ծրագրված է առաջիկայում ձերբազատվել եւս 700-իցՙ դրանց պահպանման ծախսերի պատճառով: Եվ ամենացավալին. գոնե շաբաթը մեկ եկեղեցի այցելող գերմանացի «հավատացյալների» քանակը կազմում է բնակչության ընդամենը 13 տոկոսը, եւ այդ այն դեպքում, երբ մզկիթները միշտ լեփ-լեցուն են:

Լոնդոնում 2001 թվականից սկսած փակվել է տարբեր ուղղությունների մոտ 500 քրիստոնեական եկեղեցի: Տարեկան անգործունեության է մատնվում 20 եկեղեցի: Մինչեւ 2020 թվականը Անգլիայում կփակվի եւս 4000-ը: Եթե 2014 թվականին 16 հազար եկեղեցիներում կրոնական ծիսակատարություններին ներկա էր լինում 980 հազար մարդ, այսօր այն կրճատվել է մինչեւ 760 հազարի: Անգլիայի եկեղեցիների կեսից ավելին կիրակի օրը ընդունում է ընդամենը 20 մարդ: Գյուղական ծխական համայնքներում այդ թիվը իջնում է մինչեւ 10-ի:

Եկեղեցին ավելի ու ավելի է մոռացության մատնվում Եվրոպայի ամենաբարոյազուրկ երկրներից մեկումՙ Նիդերլանդներում: Առաջիկա չորս տարում հարկ կլինի փակել 700 բողոքական եկեղեցի: Միայն 2004 թվականին վերացվել է կաթոլիկ եկեղեցիների 10 տոկոսը: Եվ սա դեռ սկիզբն է. 2020 թվականին Նիդերլանդներում չի գործի կաթոլիկ եկեղեցիների մեկ երրորդը, 2025-ինՙ երկու երրորդը:

Եվրոմիության «մայրաքաղաք» Բրյուսելում առաջիկայում ծրագրված է փակել 108 եկեղեցի: Ընդ որում, քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Կատարինե եկեղեցին կվերածվի բանջարեղենի շուկայի: Ընդհանուր առմամբ Բելգիայում եկեղեցի է այցելում բնակչության սոսկ 12 տոկոսը: Հազիվ թե չափազանցություն է, երբ Բելգիան համարում են այն հենակետը, որտեղից վահաբիստները սկսել են Հին աշխարհի նվաճումը:

2013 թվականից Դանիայում եկեղեցիները վաճառվում են ազատ շուկայում:

Շվեդիայում ավետարանական-լյութերական 3384 եկեղեցիներից գործում է միայն 500-ը: Որոշ եկեղեցիներ վաճառվում են խորհրդանշական… 1 կրոնով:

Աշխարհի «ամենաերջանիկ» երկրումՙ Նորվեգիայում 3000 եկեղեցիներից գործում է միայն 1200-ը: Ժամերգություններին մասնակցում է բնակչության մոտ 3 տոկոսը:

Այս անգամ այսքանը: Եվ այդ այն դեպքում, երբ, նույն արեւմտյան հետազոտական կենտրոնների տվյալներով, աշխարհում իսլամը ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է ձեռք բերում: Ինչո՞վ իրատեսական չէ ռուսական թերթերից մեկում տպագրված հոդվածի վերնագիրըՙ «Եվրոպան մահացու թունավորված է մուսուլմանական արմատականությամբ: Կհասցնե՞ն այնտեղ հակաթույն գտնել»: Կհասցնե՞ն: Այդ նույն հոդվածից առանձնացնենք եւս մի նախադասություն. «Ռուս ուղղափառ եկեղեցին, ի տարբերություն բողոքական ու կաթոլիկ եկեղեցիների, թերեւս մնացել է միակը ավանդական արժեքների պահպանության գործում»:

Եվ վերջում ամենաարտառոցի մասին: Այնուամենայնիվ, համաշխարհային քրիստոնեության ապագայի հարցում կա՞ լույսի որեւէ շող: Պարզվում է, որ կա, եւ գիտե՞ք որտեղ: Չապշեք… Աֆրիկայում: Գլոբալ քրիստոնեության ուսումնասիրման կենտրոնի տվյալներով, ընդամենը ութ տարի հետո Սեւ մայր ցամաքը քանակապես կդառնա քրիստոնեության կենտրոնը աշխարհում. Քրիստոսի հետեւորդների քանակը այնտեղ կհասնի 721 միլիոնի, իսկ 2050 թվականինՙ 1,253 միլիարդի:

Միգուցե այլասեր հայերս արդեն այժմ քրիստոնեական համերաշխության հայացքներս հառենք Աֆրիկայի՞ն: Եթե, իհարկե, Աստված մի արասցե, չիրականանա ապերախտ հայ ընդդիմադիրների մռայլ կանխատեսումը ի հետեւանք Հայաստանից քրիստոնյա հայերի արտագաղթի:

Նկար 2. Հոլանդական Էվոլա քաղաքում 15-րդ դարի եկեղեցին այժմ գրախանութ է:

Նկար 3. Անգլիական Բրիստոլ քաղաքում Սուրբ Պողոսի տաճարը վերածվել է «Circomedia» կրկեսի արտիստների պատրաստման դպրոցի:

Նկար 4. Համբուրգի բողոքական եկեղեցին շատ շուտով կվերածվի իսլամի պաշտամունքի կենտրոնի:

Նկար 5. Բար, ռեստորան եւ միաժամանակ գիշերային ակումբ Իռլանդիայում, քրիստոնեական նախկին եկեղեցում պարզապես` The Church անունով:

Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ԸՆՏՐԵԼ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԶՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԶՄԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Լրահոս

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական