Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն»

03/12/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում:

«Ազատություն». – Ինչո՞ւ չընդունեցիք ընդդիմության առաջարկած հայտարարությունը, որի առանցքային ասելիքը եթե ընդհանրացնենք, Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մարիա Կարապետյան. – «Հայաստան» խմբակցությունը իր հայտարարության տեքստով և ընդդիմությունը, առհասարակ, մշտապես առաջարկում է, որպեսզի մենք Ադրբեջանին պատասխանենք իր նման կամ նույնիսկ ավելի կոշտ, ինչպես այսօր բառացիորեն ասել է ընդդիմադիր գործիչներից մեկը: Մեր պատկերացմամբ՝ սա արդյունավետ դիվանագիտություն չէ, որովհետև մեր տարածաշրջանի խոսակցությունը, այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի ուղերձները միմյանց վերածվում է աղմուկի, փոխադարձ մեղադրանքների, եթե միջազգային հանրության տեսանկյունից ենք նայում: Մենք գիտենք ճշմարտությունը որտեղ է, իհարկե, բայց միջազգային հանրությունը դրան վերաբերում է որպես՝ դե երկու կովկասյան ժողովուրդները էլի սկսեցին միմյանց մեղադրել, նույն կերպ են միմյանց հետ խոսում, և մենք ներքաշվում ենք նաև ձեր ասած համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, հանրապետություն բառի օգտագործման, թե չօգտագործման: Մենք ներքաշվում ենք տարածքային վեճի մեջ Ադրբեջանի հետ, որը մեր շահերից չի բխում և Լեռնային Ղարաբաղի հայության շահերից ևս չի բխում:

Մեր մոտեցումն այդպիսին է, սրա շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Եվ մյուսը՝ թե Հայաստանի դերակատարումը այդ բանակցություններում որն է: Իհարկե, Հայաստանը հանձնառու է պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, անվտանգությունը, բայց սա մենք չենք պատրաստվում անել Հայաստանի Հանրապետությունը գրավ դնելու գնով: Այս հարցի շուրջ ևս մենք ընդդիմության հետ չենք կարողանում համաձայնության գալ, թե ինչքան պետք է Հայաստանը հանդիսանա այդ գործընթացում իր տարածքով, բնակչությամբ և ամեն ինչով հակամարտության ակտիվ կողմ և որքանով պետք է ներդաշնակեցնի իր դիրքորոշումները միջազգային հանրության դիրքորոշումների հետ:

Մեր մոտեցումը այս վերջինն է, որ մենք պետք է մեր մատը դնենք այն գծի վրա, որը միջազգային հանրությունը պատրաստ է աջակցելու, որովհետև այս խնդիրը միայնակ չենք կարող լուծել:

«Ազատություն» – Տիկին Կարապետյան, բայց դա էլ կարծես չի աշխատում և խորհրդարանում էլ ասվեց մարտավարությունը, որ չսրենք, չգրգռենք, իրավիճակը ապակայունացնող եզրույթներ չօգտագործենք, միևնույն է Ադրբեջանը չի գնում զիջումների, ավելին, առաջ է շարժվում դեպի Հայաստան:

Մարիա Կարապետյան. – Այո, եկեք ֆիքսենք, որ հայտարարությամբ ոչ կարող ես ագրեսորի զենքերը լռեցնել և ոչ էլ ճշմարիտ է այն պնդումը, որն ընդդիմադիրներն են անում, թե Հայաստանը իր արտահայտություններով կարող է հրահրել, սադրել պատերազմ, ինչպես նաև նախորդ փուլերի համար են մեզ այդպես մեղադրում, բնավ, ոչ: Այսինքն՝ այդ առաջարկը ընդդիմադիրների, որ եկեք հոխորտանք և դա զսպիչ կլինի, այ եթե դուք Ադրբեջանին նմանապես չեք պատասխանում նա դրանից ոգևորվում է, սա ճշմարիտ պնդում չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները ճանապարհը բացեցին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական