Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

2008 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում հնագետները հայտնաբերել են կենդանական կաշվի մեկ ամբողջական կտորից կարված աշխարհի ամենահին կոշիկըՙ լիարժեք ու հրաշալիորեն պահպանված: Կոշիկը 5500 տարեկան է: Գտածոյի կուսական տեսքն ու ահռելի տարիքը սենսացիա առաջացրին աշխարհում: Կոշիկներ էլի են գտնվելՙ ծղոտից, ընդ որումՙ ավելի մեծ տարիքի. կաշվից ոտնամաններ նույնպես հանվել են հողի տակից, բայց բոլորն էլ կաշվի մի քանի կտորից են պատրաստված: Արենիի կոշիկն առանձնահատուկ է. այն վկայում է պատրաստող վարպետի հմտության մասին: Իր տեսակով բացառիկ ոտնամանից բացի, Արենիի քարանձավում հայտնաբերվել են գինեգործության ու խաղողի մշակման բարդ տեխնոլոգիայի մասին վկայող գտածոներ, ինչպես նաեւ կնոջ կիսաշրջազգեստ, որը մոտ 4000 տարեկան է:

Արենի -1 պայմանական անունը կրող հնավայր-քարանձավն արդեն մի քանի տարի Արենի այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է: Թեեւ որպես թանգարանՙ այն պաշտոնապես չի գործում. զգուշավորությունը պահանջում է օրական առավելագույնը 50 հոգու թույլ տալ մտնել քարանձավ, քանի որ կոթողի ներսում աշխատանքները դեռ ավարտված չեն: Ներս մտնողին թվում էՙ հնագիտական արշավախումբը մի քանի րոպեով ուղղակի հանգստանում կամ ճաշում է, որպեսզի վերադառնա ու կիսատ գործը շարունակի: Իրականում հենց այդպես էլ կա: Պեղելու, հողի շերտերի տակ թաքնված հազարամյակների մշակույթն ու պատմությունը վեր հանելու անհրաժեշտություն դեռ կա: Պարզվում էՙ պեղված հատվածների տակՙ 4,5 մետր խորության վրա, այլ դարաշրջան է թաքնվածՙ ավելի քան 6000 տարվաՙ ուշբրոնզե-երկաթեդարյա քաղաքակրթությունից էլ հին: Նախորդ պեղումների ժամանակ հետքերը բացվել ու բացահայտվել են ու անմիջապես ծածկվել, որպեսզի հետո պեղվեն, իսկ թե հետոն երբ կլինի, հնագետները չգիտեն: Նրանց առայժմ հուզում է հուշարձանի պեղված հատվածների ճակատագիրը: Այդ տարածքներն ամրակայման, հիմնավոր պահպանման կարիք ունեն:

2013-ին Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը մոտ 53 000 դոլար է տրամադրել, որպեսզի Արենի 1-ը բարեկագվի, ցանկապատվի, կառուցվեն անցուղիներ, ու տարածքը լուսավորվի, մի խոսքովՙ իրականացվեն քարանձավի պահպանման աշխատանքներ: Գործն ավարտված է: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել էին Արենիՙ վերջնարդյունքը տեսնելու:

Միլսը երբեք չէր եղել քարանձավում: Հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պետրոսյանը նրան մանրամասն բացատրեց պեղված նյութերի արժեքն ու նշանակությունը, նաեւ դեսպանի հիմնադրամից հատկացված ֆինանսական օժանդակության կարեւորությունը: Եթե պեղված քարանձավի պահպանությունը չիրականացվեր, դժվար չէ ենթադրել, թե անկոչ հյուրերն ու արկածախնդիրներն ինչ ոտնձգություններ կանեին հուշարձանի նկատմամբ: Հնավայրը նախնական վիճակով, այո, պահպանվում է, բայց այսքանով գործը չի կարելի ավարտված համարել: Գտածոները լաբորատոր հետազոտման կարիք ունեն, մարդաբանական, հնէաբանական ուսումնասիրություններ դեռեւս չեն կատարվել: Քարանձավի պեղված հատվածներում հայտնաբերված կարասները, կճուճները, խորշերը, կենցաղային իրերը մաքրվել են հողի շերտից ու անձեռակերտ թանգարան են հիշեցնում: Հնագետները հավաստիացնում են, որ անգամ այն հատվածները, որտեղով այցելուները քայլում են, նույնպես պարունակում են նման գտածոներ, միայն թե պարզ չէՙ էլ ինչեր կարող են թաքնված լինել հողի շերտերի տակ: Չէ՞ որ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ նույն տարածքում կհայտնաբերվի աշխարհի ամենահին կոշիկըՙ պատրաստված կովի կաշվից: Ի դեպ, նույն տարածքում գտնվել են ավելի հին ոտնամաններ, բայց քանի որ մի քանի կտորից են կարված, դրանց հնագիտական փայլն «Արենի-1 կոշիկի» համեմատ խամրում է:

Քարանձավներում հայտնաբերվել են նաեւ մարդկային գանգերՙ մշակված ու փայլեցված: Հնագետների կարծիքովՙ տեղաբնակները դրանք դրսի աշխարհներից են բերել, տեղադրել հատուկ անոթների մեջ: Գանգերը պաշտամունքի առարկա են եղել եւ փոխանցվել են սերնդեսերունդ, այսինքնՙ հայրերը երկարպագել են դրանց, հետո ժառանգություն թողել որդիներին, ու այդպես շարունակ: Սրբություն համարված գանգերն ավելի հին են, քան քարնձավում հայտնաբերված մարդկային մյուս մնացորդները:

Պեղումները հաստատել են Քսենոֆոնի գրվածքները, թե հայերն իրենց արտադրած գինին խմում էին հատուկ ծեղերով: Քարանձավում հայտնաբերվել են անոթներՙ մեջը ծղոտներՙ գինու հետքերով: Սա ենթադրելու առիթ է տալիս, որ տեղացիները գինին խմելու ավելի հաճելի եւ դյուրին ձեւ են գտելՙ սնամեջ ծեղը:

Քարանձավների պահպանության խնդիրն անհանգստացնող է: Մեկ անգամ չեն բնապահպաններն ու հնագետներն այս հարցի վրա հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը: Քարանձավներըՙ որպես բնության կամ պատմամշակութային հուշարձաններ, հետազոտման ու պահպանման երկարաժամկետ աշխատանք են պահանջում: Քարանձավները հաճախ են դառնում գանձագողերի թիրախ: Պետությունն այնդքան գումար չունի, որ տեղը տեղին տեր կանգնի այդ հուշարձաններին: Այդ պատճառով էլ մշակույթի նախարարությունը հայտարարել է քարանձավների կառավարման մրցույթ: Ըստ նոր ծրագրիՙ մրցույթը շահած մասնավոր կառավարիչնրը ներդրումներ են կատարելու անհրաժեշտ գիտական աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաեւ քարանձավները պահպանելու եւ զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԴԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական